Հա
Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018 09:30

Չիկագոյում Երեւանեան պուրակ է բացւել

Նախօրէին ԱՄՆ Իլինոյ նահանգի Չիկագօ մեգապոլիսում բացւել է Երեւանեան պուրակ։ Նախաձեռնութիւնը պատկանում էր Չիկագոյում Հայաստանի Հանրապետութեան պատւաւոր հիւպատոսութեանը եւ Բիզնես Արմենիա հիմնադրամին։ Ծրագրին աջակցել էին նաեւ տեղի հայ համայնքն ու Չիկագոյի քաղաքային իշխանութիւնները։ «Chicago-Yerevan» անգլերէն նշագրումով Հայաստանում պատրաստւած վեց նստարաններ են տեղադրւել պուրակում։

Published in Սփիւռք

Չիկագոյի փողոցներից մէկը վերանւանել են  հայկական արմատներով Երկրոդ Համաշխարհային պատերազմի ամերիկացի հերոս Հարոլդ Բեզազեանի պատւին: Լէյտենանտ Բեզազեանը պարգեւատրւել է «Purple Heart» եւ «Բրոնզէ աստղ» մեդալներով: 

Published in Սփիւռք

Բրիտանական «Foster+Partners» ճարտարապետական բիւրօն ինքնատիպ դիզայներական լուծում է առաջարկել ամերիկեան «Apple» տեխնոլոգիական ընկերութեան նոր խանութի տանիքի համար: Չիկագոյում գտնւող խանութի տանիքն ահռելի «MacBook»-ի տեսք ունի:

Published in Այլ

Երուսաղէմի հայկական թաղամասի պահպանութեանը նւիրւած «Save the ArQ» նախաձեռնութեան կողմից Չիկագոյում կազմակերպւած դրամահաւաք-միջոցառմանը աճուրդի են հանւել երուսաղէմցի լուսանկարիչ, Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Էլիա Գահվեջեանի աշխատանքները: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ աճուրդին ներկայացւած լուսանկարները եղել են յայտնի լուսանկարչի երեք հազար աշխատանքներից բաղկացած հաւաքածուից:

Published in Հասարակական

Բազմաթիւ մարդիկ նախընտրում են տեղափոխւել խոշոր քաղաքներ՝ իրականացնելու իրենց երազանքները, սակայն մեծ քաղաքներում բնակւելն այնքան էլ հեշտ չէ: Որպէս կանոն՝ շատ վայրերում դժւար է աշխատանք գտնել, եղանակն ահաւոր է, եւ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհը ոչ-միշտ է հեշտ եւ ապահով:
Այս մասին գրել է «viralnova.com»-ը՝ ներկայացնելով ԱՄՆ-ի ապրելու համար ամենավատ քաղաքները՝ ըստ վարկանշային աղիւսակի:

Published in Այլ

Չիկագոյում 107 տարեկանում իր մահկանացուն կնքեց Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած՝ Հելէն Պալոյեանը: Այս մասին տեղեկացրել է «Չիկագօ թրիբիւն» օրաթերթը, որը այս առթիւ հրապարակել է «Չիկագոյում ապրող հարիւրամեայ Հելէն Պալոյեանին՝ Հայոց Ցեղասպանութեան վերջին վերապրողին, յարգանքի տուրք են մատուցել» խորագրով յօդւածը:

Published in Հասարակական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։