Հա

Գաղափարական

05/12/2012 - 11:05

«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ Սուրիկ Աբնուսեան

altՍիրելի բարեկամներ,
Այս տարի արդէն կայանում է Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի կազմակերպած 9-րդ խորհրդաժողովը:
Բարեբախտաբար, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբերը յաջողել են տարեկան պարբերականութեամբ, անընդմէջ կազմակերպել 9 խորհրդաժողովներ՝ «Հայ Դատն այսօր» ընդհանուր բնաբանով: Այս բնաբանը ժամանակավրէպ չի դառնում, որովհետեւ ամէն տարի պէտք է քննարկել անցեալ շրջանների, անցեալ տարիների կատարած գործերը եւ դրանց հիմամբ ծրագրել նոր աշխատանքներ՝ նկատի ունենալով ռազմավարական, քաղաքական եւ տնտեսական նոր իրավիճակները:

Նախորդ շրջանների Հայ Դատի յանձնախմբերի գործունէութիւնը դրական գնահատելով՝ յոյս ենք տածում, որ լինենք նրանց արժանի հետեւորդները եւ ցանկանում ենք հաւատալ, որ ամէն տարի կանգնելով նախորդ տարիների փորձառութեանց պատւանդանի վրայ՝ մի քայլ աւելի մօտենանք Հայ Դատի լուծման վերջնական հանգրւանին:
Այս անգամ մեր խորհրդաժողովի ընդհանուր խորագիրն է՝ «Հայ Դատի արդար լուծման հեռանկարները»: Մօտենում ենք՝ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին: Լաւ է, որ նախքան այդ՝ քննարկենք համաշխարհային քաղաքական եւ տնտեսական իրավիճակները եւ ըստ այնմ փորձենք ճշտել նոր դիրքորոշումներ ու կեցւածքներ եւ կամ կատարելագործենք ու բարեփոխենք եղածը:
Այս տարի եւս յաջողել ենք ունենալ մի շարք հրաւիրեալներ Հայաստանից Կիրօ Մանոյեանին, Գոհար Իսկանդարեանին եւ Արտակ Շաքարեանին, Լեռնային Ղարաբաղից՝ Լեռնիկ Յովհաննիսեանին եւ Եւրոպայից՝ Գասպար Կարապետեանին:
Ուրախ ենք յայտնելու, որ այս խորհրդաժողովին որպէս զեկուցաբերներ՝ ներկայ են՝ թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը:
Այսպիսով՝ «Հայ Դատն այսօր» 9-րդ խորհրդաժողովը յայտարարում ենք բացւած:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։