Հա

Գաղափարական

04/12/2012

alt«yerkirmedia.am» - ՀՅԴ-ի ընթացքը շատ յստակ է՝ կուսակցութիւնը որեւէ մէկի դիրքորոշումով չի պայմանաւորում իր որոշումը: «Մենք ասել ենք, թէ ինչ պէտք է անենք: Գերագոյն ժողովում ողջ պատկերը ամբողջացնելով՝ մեր որոշումը կը կայացնենք»,- «yerkir.am»-ի հետ զրոյցում, ի պատասխան այն հարցի, թէ ինչով է պայմանաւորւած ներկայ պահի քաղաքական անորոշութիւնը, յայտարարեց ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

Նա յիշեցրեց, որ ՀՅԴ Գերագոյն մարմնի արտահերթ ժողովը կայանալու է դեկտեմբերին, որի ժամանակ էլ կը յայտարարւի նախագահական ընտրութիւններին ՀՅԴ-ի մասնակցութեան ձեւաչափի մասին:
Այն դիտարկմանը, թէ տեսակէտ կայ, որ ընդդիմադիրների, այդ թւում՝ ՀՅԴ-ի որոշումը կախում ունի ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկեանի որոշումից, եւ որ միայն Ծառուկեանի որոշումից յետոյ՝ միւս ուժերը կը հրապարակեն իրենց որոշման մասին, Ա. Ռուստամեանը պատասխանեց. «ՀՅԴ-ի որոշումը որեւէ մէկի դիրքորոշումով պայմանաւորւած լինել չի կարող: Ովքեր ծանօթ են ՀՅԴ-ին, գիտեն, որ կուսակցութիւնն իր որոշումները կայացնում է իր ժողովներով, ուրիշ որեւէ հանգամանքով որոշում փոխել հնարաւոր չէ: Մենք հիմա կատարում ենք այն, ինչ Գերագոյն ժողովը յանձնարարել է Գերագոյն մարմնին՝ հասնել համախմբման այս ընդդիմադիր դաշտում: Եթէ դա հնարաւոր կը լինի, դրանով պայմանաւորւած կը լինի նաեւ մեր որոշումը, եթէ ոչ՝ մենք կը գնանք մեր ճանապարհով, եւ ովքեր չհամաձայնեցին այս օրակարգին, մեզ համար դառնում են նոյնը՝ ի՞նչ տարբերութիւն իշխանական դաշտից թէ՝ միւս դաշտից»:
Անդրադառնալով քաղաքական խորհրդակցութիւններին՝ Ա. Ռուստամեանը յիշեցրեց, որ դեկտեմբերի 6-ին լինելու է հանդիպում՝ քաղաքացիական, հասարակական սեկտորի հետ, որից յետոյ էլ կը հրապարակեն ընդհանուր արդիւնքները: ՀՅԴ-ական գործիչը ընդգծեց, որ որոշ հարցերում համաձայնութեան եկել են, որոշ հարցերում՝ ոչ:
«Ֆիքսել, որ այս համաձայնութիւնը կայացել է, պէտք է կատարւի հրապարակային, որ պատկերն աւելի յստակ դառնայ: Միասնական օրակարգ եթէ չկայ, միասնական թեկնածուի մասին խօսակցութիւններն անիմաստ են դառնում»,- յայտարարեց նա:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։