Հա

Գաղափարական

01/12/2012

alt«yerkirmedia.am» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն արդէն ամփոփել է իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցութիւնների արդիւնքները, որոնք ընթանում էին ՀՅԴ-ի ներկայացրած 7-կէտանոց պլատֆորմի շուրջ: Բացի ՀՀԿ-ից, փաստօրէն, հանդիպումներ են կայացել խորհրդարանական միւս բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ:

«Այժմ մենք քննարկում ենք, թէ ինչ հնարաւորութիւն կայ՝ ընդհանուր յայտարարի գալու: Մեր ներկայացրած պլատֆորմի որեւէ կէտի շուրջ համաձայնութիւն չձեւաւորելը մեզ համար խնդիր է: Եթէ պիտի պլատֆորմի բովանդակութիւնը խաթարւի, մենք այդտեղ խնդիր ենք տեսնում»,- «Հայկական ժամանակ»-ի թղթակցին յայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի փոխներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:
Նա նաեւ յայտնել է, որ ՀՅԴ-ն նախնական որոշում ունի դեկտեմբերի 5-ին կամ 6-ին «Էրեբունի պլազա» հիւրանոցում լայն ձեւաչափով քննարկումներ իրականացնելու, որին, բացի քաղաքական ուժերից, կը հրաւիրւեն նաեւ լրատւամիջոցների եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ:
Իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցութիւնները դեռ չի ամփոփել ԲՀԿ-ն, որի նախագահ Գագիկ Ծառուկեանը հանրապետութիւնում չէ: Այդ մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին յայտնել է Ծառուկեանի մամուլի խօսնակը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։