Հա

Գաղափարական

27/11/2012 - 12:55

alt«yerkirmedia.am» - ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական խորհրդակցութիւնների շրջագծում նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՅԴ-ի ներկայացուցիչների հանդիպումը՝ «Ազատ դեմոկրատներ»-ի հետ: Հանդիպմանը ՀՅԴ-ից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը եւ փոխներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը, «Ազատ դեմոկրատներ»-ից՝ Խաչատուր Քոքոբելեանը, Ալեքսանդր Արզումանեանն ու Անուշ Սեդրակեանը:

«Հանդիպումն անցաւ փոխըմբռնման մթնոլորտում: Երկուստեք կարեւորւեցին գործընթացները եւ նախագահական ընտրութիւններին ընդառաջ միասնական քաղաքական պլատֆորմ ձեւաւորելու անհրաժեշտութիւնը: Միաժամանակ, արձանագրւեց, որ, օրակարգային հարցերի հետ կապւած՝ կողմերը չունեն անյաղթահարելի տարաձայնութիւններ, եւ որ արձանագրւած ընդհանրութիւնները լաւ հիմք են հետագայ համագործակցութեան համար»,- յայտնեց Արսէն Համբարձումեանը:
ՀՅԴ-ն այսօր՝ նոյեմբերի 22-ին, կը հանդիպի «Ժառանգութեան» ներկայացուցիչների հետ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։