Հա

Գաղափարական

20/11/2012 - 12:23

alt«yerkirmedia.am» - ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը նամակարշաւ է սկսել՝ ի զօրակցութիւն սիրիահայերի եւ այդ երկրում ապրող քրիստոնեաների: Յանձնախումբը յորդորում է Սիրիայի քրիստոնեաներին օգնելու կոչով հազարաւոր նամակներ յղել ԱՄՆ-ի արտգործնախարարութիւն:
Պատճառն այն է, որ Սիրիայում բազմաթիւ հայեր եւ այլ քրիստոնեաներ սպանւում, առեւանգւում եւ խոշտանգւում են, նրանց տները եւ եկեղեցիներն աւերւում են, մինչդեռ ԱՄՆ-ը հանդուրժողականութեան կոչով, քննադատութեամբ կամ ազգային փոքրամասնութիւնների համար մարդասիրական  օգնութեամբ դեռ հանդէս չի եկել:

Յանձնախումբը արտգործնախարարութեանը կոչ է ուղղում  հրապարակաւ եւ յստակ կերպով վերահաստատել, որ ԱՄՆ-ը դէմ է Սիրիայում եւ առհասարակ Միջին Արեւելքում կրօնական անհանդուրժողականութեանը, ինչպէս նաեւ ապահովել քրիստոնեանների եւ ազգային փոքրամասնութիւնների անվտանգութիւնը եւ բարեկեցութիւնը, երաշխաւորել, որ Հայաստանից եւ արտերկրից ստացւող մարդասիրական օգնութիւնը հասնում է դժւարութեան մէջ գտնւող բոլոր սիրիացիներին: Իւրաքանչիւր ոք նման բովանդակութեամբ նամակ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի պաշտօնական կայքից կարող է ուղարկել անմիջապէս ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթոնին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։