Հա

Գաղափարական

06/11/2012

alt«yerkir.am» - «Հրապարակ» թերթը գրել է, թէ իբր ուրբաթ օրը տեղի ունեցած ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նիստի ժամանակ ՀՅԴ-ն որոշել է.
ա) ստեղծւած քաղաքական-հասարակական պայմաններում նախագահական ընտրութիւններին չի մասնակցելու սեփական թեկնածուով,
բ) սակայն չի բոյկոտելու ընտրութիւնները, եթէ «նորմալ», իրենց գաղափարական գծին համապատասխան թեկնածու լինի, կը պաշտպանեն, եթէ ոչ՝ առանց բոյկոտի մասին բարձրագոչ յայտարարութիւնների չեն մասնակցի:

«yerkir.am»-ը ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանից հետաքրքրւեց՝ արդեօք տեղեկութիւնը համապատասխանո՞ւմ է իրականութեանը, եւ միթէ ՀՅԴ-ն արդէն որոշո՞ւմ է կայացրել:
Աղւան Վարդանեանը յայտարարեց.
ա) ՀՅԴ-ն նախագահական ընտրութիւններին իր մասնակցութեան ձեւաչափի վերաբերեալ որեւէ որոշում առայժմ չունի:
բ) ՀՅԴ-ն առաջիկայում հանդէս կը գայ յայտարարութեամբ, որում ձեւակերպւած կը լինեն մեր պետականութեան առջեւ կանգնած հիմնարար խնդիրները, եւ այդ խնդիրները կը դրւեն քաղաքական օրակարգում, կը քննարկւեն հասարակութեան լայն շերտերի եւ քաղաքական ուժերի հետ:
«Եւ միայն այդ հարցերի քննարկումից յետոյ՝ մենք կանդրադառնանք մասնակցութեան մեր ձեւաչափին: Բազմիցս ասել ենք, որ այդ լիազօրութիւնը վերապահւած է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն ժողովին, որը կը կայանայ դեկտեմբերին»,- ասաց Աղւան Վարդանեանը:
Նա նաեւ թերթերին եւ կայքէջերին խորհուրդ տւեց ասէկոսէներով, ուղղորդւող տեղեկատւութիւններով չառաջնորդւել. ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն է, որ իր որոշումը կը կայացնի ինքնուրոյն եւ անկախ:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։