Հա

Գաղափարական

04/10/2012 - 12:56

altԼրատւական ցանց - ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի համոզումով՝ եթէ Հունգարիան իրապէս զղջացել է Սաֆարովին արտայանձնելու հարցով, կանհանգստանայ միջազգային ու ներքին ճնշումներից եւ կը ցանկանայ հարցը արագ փակել, պէտք է ճանաչի Արցախի անկախութիւնը: Այս մասին տեղեկացրեց «tert.am»-ը:

ՀՅԴ-ի ներկայացուցիչը յայտնել է, որ կը ցանկանար, որ այդ մասին նաեւ բացէիբաց յայտնէր Հայաստանի արտգործնախարարութիւնը՝ փոխանակ ասելու, որ Հունգարիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնները վերականգնելու համար՝ պէտք է սպասել այդ երկրի յստակ քայլերին եւ առանց նշելու, թէ որոնք են այդ քայլերը:
«Մեր կարծիքով՝ այդ յստակ քայլերը համարժէք պէտք է լինեն այն քայլին, որ Հունգարիան ձեռնարկեց, յատկապէս Արցախի հարցով: Այսինքն՝ այն վտանգը, որ իրենց քայլով բարձրացրեցին լարւածութիւնը՝ Արցախի խնդրում, պէտք է նւազեցնեն քաղաքական դիւանագիտական խնդրով: Իսկ դա նախեւառաջ պահանջում է, որ նրանք պէտք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքը եւ այդ իրաւունքի կիրառման փաստը»,- ասաց նա:
Կիրօ Մանոյեանը առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում չի կանխատեսում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։