Հա

Գաղափարական

06/05/2012

ՀՅԴ նախընտրական ծրագրում երիտասարդութեան հիմնախնդիրների լուծմանը յատկացւած են 1,5 տասնեակ դրոյթներ

altalt«Երկիր մեդիա» - ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան անդամ Արծւիկ Մինասեանի ասութեամբ՝ ոչ միայն երիտասարդութիւնը, այլեւ տարեցներն են ճնշւած երկրում եւ մասնակցութիւն չունեն երկրի տնտեսական, սոցիալական կեանքին, ինչը պէտք է փոխել: Երիտասարդների կողմից մեծ տեմպերով երկիրը լքելու արատաւոր իրականութիւնը, ըստ նրա, պէտք է փոխել: ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութիւնը բազմաթիւ նամակներ է ստանում, որոնցում երիտասարդութիւնը դիրքորոշում է յայտնում այս կամ այն իրադարձութեան ու խնդրի վերաբերեալ՝ նաեւ լուծումներ առաջարկելով: ՀՅԴ-ի ներկայացուցիչներն օրերս երիտասարդներին են ներկայացրել իրենց ծրագրի երիտասարդութեանն ուղղւած դրոյթները:

ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի ասութեամբ՝ յաճախ են լսւում երիտասարդների կողմից դժգոհութիւններ, դիտողութիւններ ու առաջարկներ, այնինչ երիտասարդութիւնը պէտք է իրավիճակի տէրը լինի եւ կարողանայ ինքը փոփոխութիւններ անել:
«Շատ յաճախ քաղաքացիների կողմից լսում ենք դիտողութիւններ եւ առաջարկներ՝ սա լաւ չեղաւ, սա լաւ չարեցին, այս օրէնքը վատն է, եկէ՛ք, փոխէ՛ք, դո՛ւք տէր եղէք իրավիճակին»,- ասաց Վահան Յովհաննիսեանը:
Նրա ասութեամբ՝ երիտասարդութիւնը պէտք է լինի հասարակութեան ամենաակտիւ շերտը, մշտապէս այդպէս է եղել, այնինչ այսօր հակառակն է: Բանախօսը ցաւով է նկատում, որ երիտասարդութեան մէջ շատ են կարիերիստական մօտեցումները: ՀՅԴ ծրագրի իրականացման դէպքում պետութեան կողմից իրականացւող երիտասարդական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ ուսումնական հաստատութիւնները կապակուսակցականացւեն:
«Մենք տեսնում ենք ուսխորհուրդներ, որտեղ կլորիկ փորով երիտասարդներ են...»,- դիտել տւեց ՀՅԴ Բիւրոյի անդամը:
Վահան Յովհաննիսեանը կոչ է անում խորութեամբ ուսումնասիրել ՀՅԴ ծրագիրը, որտեղ պետութեան կեանքի բոլոր ոլորտները կարգաւորող յստակ դրոյթներ կան: Միայն թէ պէտք է խորհրդարանում մեծ ուժ լինել, որպէսզի հնարաւոր լինի իրականութիւն դարձնել ծրագրերը:
ՀՀ ԱԺ-ի պատգամաւոր Արծւիկ Մինասեանի ասութեամբ, օրինակ, եթէ Դաշնակցութիւնը խորհրդարանում ունենար 27 մանդատ՝ ներկայի 16-ի փոխարէն, հնարաւորութիւն կունենար բազմաթիւ օրէնքների սահմանադրականութիւնը վիճարկել: «Օրինակ, կը կարողանայինք կառավարութեան հրաժարականի հարցը բարձրացնել Սահմանադրական դատարանում»,- ասաց նա:
Մի երկիր, որտեղից երիտասարդութիւնը ցանկանում է օր առաջ հեռանալ, ապագայ չունի: Սա ՀՅԴ-ի մտահոգութիւնն է: Իսկ երկրից գնում են, որովհետեւ չունեն որակեալ կրթութիւն ու երաշխաւորւած աշխատանք:
ՀՅԴ-ն առաջարկում է՝ տարիքային խտրականութեան կիրառումը եւ մինչեւ 25 տարեկան երիտասարդներին առաջին անգամ աշխատանքի ընդունելիս՝ աշխատանքային փորձի առկայութեան պահանջն արգելել: ՀՅԴ ծրագրի համաձայն՝ բնակարանային ապահովման ռազմավարութեան շրջագծում երիտասարդ նորաստեղծ ընտանիքները կունենան սոցիալական բնակարաններից օգտւելու առաջնահերթութիւն: ՀՅԴ-ն խոստանում է տարեկան 6000 բնակարան: Այս ամենի համար բիւջէից կը պահանջւի տարեկան 2,5 միլիարդ դրամ, որի յատկացման աղբիւրները կուսակցութիւնը գտել է:
Միջոցառմանը մասնակից երիտասարդներին բազմաթիւ հարցեր էին հետաքրքրում՝ ոչ միայն երիտասարդութեան վերաբերեալ. ինչո՞ւ ընդունւեց կենսաթոշակային համակարգի վնասաբեր փոփոխութիւնը, ինչո՞ւ Դաշնակցութիւնը միացաւ ընտրութիւնների վերահսկման միասնական շտաբին, ինչո՞ւ ՀՅԴ-ն, որոշ կուսակցութիւնների պէս, ուսանողներին բարեգործութիւն չի անում: Այս հարցի շուրջ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը նշեց, թէ կուսակցութիւնը բարեգործական հիմնարկ չէ:
«Ժողովրդին ոչ թէ պէտք է սովորեցնել բարեգործութիւններով ապրելու, այլ կեանքը պէտք է դարձնել այնպիսին, որ բոլորի համար էլ լաւ լինի, բարեփոխումները զգան իրենց մաշկի վրայ»,- ասաց Վ. Յովհաննիսեանը:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։