Հա

Գաղափարական

03/05/2012 - 12:32

<p style="text-align: center;">
<em>Պէտք է ազատւել ոչ միայն մեղքից, այլեւ՝ մեղքը ծնող պատճառներից</em></p>
<p style="text-align: justify;">
<img alt="alt" src="/images/stories/May2012/3/120503a01.JPG" style="width: 284px; height: 167px; border-width: 1px; border-style: solid; margin: 5px 6px; float: right;" />«yerkirmedia.am» - Մայիսի 2-ին Երեւանում, Ազատութեան հրապարակում, տեղի է ունեցել ՀՅԴ-ի նախընտրական եզրափակիչ հանրահաւաքը: Ելոյթներ են ունեցել՝ Վահան Յովհաննիսեանը, Արմէն Ռուստամեանը, Արծւիկ Մինասեանը: Նրանք անդրադարձել են քարոզարշաւի ընթացքին, որի ժամանակ մարդկանց մէջ արթնացել է հպարտ ու անվախ քաղաքացին եւ ամրապնդւել է հաւատը՝ դէպի ՀՅԴ-ն:</p>

ՀՅԴ-ի քարոզչական խմբերը քարոզարշաւի ողջ ընթացքում, այցելելով մարզեր, սկզբում հանդիպել են վախւորած ու զգուշաւոր քաղաքացիների: Սակայն, հանդիպումից հանդիպում, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի ասութեամբ, նրանց մէջ զարթնել է անվախ ու իր քւէին տէր քաղաքացին:
Երեւանի Ազատութեան հրապարակում կայացած հանրահաւաքում ՀՅԴ Բիւրոյի անդամը նշեց, որ իրենք մարդկանց մէջ նկատել են մեծ հաւատ՝ դէպի Դաշնակցութիւնը:
«Գիտենք՝ կայ գիւղապետ, մարզպետ, քաղաքապետ, որ կարող են ճնշում բանեցնել, բայց մի վհատւէք, եղէք ամուր...»,- յորդորեց նա:
Վահան Յովհաննիսեանը տագնապալի է համարում՝ գիւղերի դատարկւելը, հողի աշխատաւորի կտրւելը հողից. «Ինչո՞ւ են մարդիկ լքում գիւղերն ու գալիս Երեւան, որովհետեւ ապրելու հնար չկայ»:
Արձանագրելով, որ իշխանութեան ներկայացուցիչներն արդէն սկսել են ահաբեկել մարդկանց, նա բերեց փաստեր, թէ ինչպէս Մասիս քաղաքում «Փարոս» համակարգի որոշ աշխատողներ մտնում են տները եւ սպառնում կտրել նպաստից: Ցաւօք՝ սա միակ անարդարութիւնը չէ. «Մարդկանց ստիպում են բաց քւէարկել...»:
ՀՀ ԱԺ-ի պատգամաւոր Արծւիկ Մինասեանն էլ նշեց, որ ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրն այդպէս էլ լուրջ մրցակից չունեցաւ: Ապա պատգամաւորը ներկայացրեց, թէ ինչ է շահելու պետութիւնն ու ժողովուրդը, եթէ իրենք գան իշխանութեան:
Դաշնակցութեան յաղթանակի դէպքում՝ կը լինեն բարեփոխումներ՝ բոլոր ոլորտներում, կեռապատկենք բիւջէն, կը բացենք 200000 աշխատատեղ»,- ասաց Ա. Մինասեանը:
Նա նշեց, որ իրենց ծրագիրը կազմւել է ռէալ հաշւարկների արդիւնքում, ինչը փաստում են նաեւ փորձագէտները:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանն էլ նշեց, որ Դաշնակցութիւնն ասում է բաներ, որոնք կարող է անել միայն ինքը:
«Բոլորն են խօսում փոփոխութիւններից, քանի որ բոլորն են հասկանում, որ անհրաժեշտ են փոփոխութիւններ»,- դիտել տւեց Ա. Ռուստամեանը: Դաշնակցութիւնը, Արմէն Ռուստամեանի ասութեամբ, դուրս է եկել ամբողջական իշխանափոխութեան,- «ՀՅԴ-ն ասում է՝ այս վիճակը փոխելու համար՝ պէտք է փոխենք նախագահին ու աթոռը...»:
Համակարգային իշխանափոխութիւն, որը, ըստ ՀՅԴ-ի ներկայացուցչի, կը նշանակի ոչ միայն ազատւել մեղքից, այլեւ՝ մեղքը ծնող պատճառներից:
ՀՅԴ-ի կազմակերպած վերջին հանրահաւաքն աւարտւեց տօնական համերգով, իսկ մինչ այդ՝ բեմ բարձրացան ՀՅԴ-ի համամասնական ցուցակի ներկայացուցիչները՝ խոստանալով յաղթանակի դէպքում՝ բերել կտրուկ փոփոխութիւններ՝ իւրաքանչիւրիս ընտանիքում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։