Հա

Գաղափարական

03/05/2012 - 11:54

«1in.am» - ՀՅԴ-ն միշտ էլ ժողովրդի հետ քննարկել եւ կիսել է իր ծրագրային դրոյթները. սրանով էլ քաղաքական այդ ուժն ու նրա նախընտրական քարոզարշաւը տարբերւում են միւսներից,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ի պատգամաւորութեան թեկնածու, քաղաքագէտ Նւարդ Մանասեանը:
«Մենք երբեք մեր նշաձողը չենք իջեցնում, եթէ նոյնիսկ մեզ ձեռնամարտի են հրաւիրում՝ առանց կանոնների: Մենք մեր կանոնները պահում ենք»,- ասաց նա:

Այն հարցին, թէ ամբոխավարութիւնը ի՞նչ մասնաբաժին ունի ՀՅԴ-ի նախընտրական քարոզարշաւում, Նւարդ Մանասեանը պատասխանեց՝ ոչ մի:
«Նայէք մեր կուսակցութեան 122-ամեայ անցեալին: Այն կարող էք քննադատել, սխալներ մատնացոյց անել, բայց կը տեսնէք, որ երբ դաշնակցականները մի բան ծրագրել են, լինի դա խաղաղ գործողութիւն թէ զինւած պայքար, իրագործել են այն: Այլ կողմն է, թէ ինչպէս են իրագործել: Նոյնը շարունակւում է նաեւ հիմա»,- ասաց Ն. Մանասեանը:
«Որքանո՞վ կարող է հայ ընտրողը վստահ լինել, որ Դաշնակցութիւնն իշխանութիւնների հետ կրկին կոալիցիա չի կազմի» հարցին Նւարդ Մանասեանը պատասխանեց. «Մենք կոալիցիա միշտ կազմում ենք յուշագրով եւ ծրագրային դրոյթների շուրջ, այդ առումով մեզ համար անհատներ գոյութիւն չունեն: Որեւէ ուժի հետ ՀՅԴ-ն կոալիցիա կարող է կազմել միայն թեմատիկ դրոյթների շուրջ: Եթէ միւս կուսակցութիւնները Դաշնակցութեան առաջադրած ծրագրի շրջագծում ունեն նոյնական կէտեր, կարող են եւ պէտք է համագործակցութեան եզրեր լինեն: Մենք, վերջապէս, մի հանրապետութիւն ենք ու մի ազգ»,- ասաց Ն. Մանասեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։