Հա

Գաղափարական

21/04/2012

Երբ ՀՅԴ-ն իշխանութեան մէջ էր, որեւէ մէկի չի ստիպել անդամագրւել կուսակցութեանը

alt«Նիւզ» - Այս մասին յայտարարեց ՀՅԴ-ի անդամ Աղւան Վարդանեանը՝ Աշտարակում կայացած հանրահաւաքի ժամանակ, որին, ի դէպ, ներկայ էին նաեւ ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի դիտորդներ:
«Մեր ղեկավարած նախարարութիւններում երբեք չեն ասել՝ սա դաշնակցական է, պէտք է նրան նշանակէք, իսկ միւսը, որ դաշնակցական չէ՝ ոչ: Զգո՞ւմ էք տարբերութիւնը՝ այսօրւայ հետ: Նախարարները դարձել են մի քանի տէրերի ծառայ: Նախարարութիւնները դարձել են կուսակցական շահերի գործիք: Կայ մէկ ճշմարտութիւն. եթէ մի ուժ ունենում է բացարձակ մեծամասնութիւն, սկսում է կարծել, թէ իրեն ամէն ինչ կարելի է: Եւ անում է այն, ինչ ցանկանում է: Իսկ ինչ է անում՝ ինձանից աւելի լաւ գիտէք: Սպառնում են, հաւաքում են անձնագրերը եւ փորձում ներշնչել, որ այլ ընտրութիւն չկայ: Սխալւում էք՝ կայ: Այդ ընտրութիւնը ՀՅԴ-ն է: Եւ գտնւելով իշխանութեան մէջ՝ մենք արել ենք մեզանից կախւած ամէն ինչ»,- ասաց Ա. Վարդանեանը:

2003 թւականին, երբ ՀՅԴ-ն մտաւ կոալիցիայի մէջ, նւազագոյն աշխատավարձը 5 հազ. դրամ էր կազմում, 2009 թւականին դուրս գալու ժամանակ՝ արդէն 30 հազ. դրամ:
«2003-2007 թթ. աղքատութեան մակարդակը 30,4%-ից նւազել էր 23%-ի: Հիմա աղքատութիւնը, միայն պաշտօնական տւեալներով, 36% է կազմում: Ուստի՝ եթէ ցանկանում էք, որ վաղը ձեր երեխաները հպարտանան, որ Հայաստանի քաղաքացիներ են, ապա առանց վախի ու վարանելու՝ ձեր քւէն տւէք ՀՅԴ-ին»,-յայտարարեց նա:
Յաջորդ բանախօսը՝ պատգամաւոր Արծւիկ Մինասեանը, աւելացրեց, որ կուսակցութիւնը իր ծրագրում հրապարակել է 200 հազ. աշխատատեղ ստեղծելու մասին:
«Միայն մենք ենք ասում, թէ որ ուղղութիւններով ենք պատրաստւում որոշակի քայլեր ձեռնարկել: Եւ հրաւիրում ենք հրապարակային քննարկումների: Չեն գալիս: Եւ գիտէ՞ք ինչու, որովհետեւ վստահ են մեր ճշմարտացիութեան մէջ»,- յայտարարեց Ա. Մինասեանը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։