Հա

Գաղափարական

12/04/2012 - 12:27

«www.7or.am» - Այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 15-ին, Գիւմրիի ժուռնալիստների «Ասպարէզ» ակումբում տեղի է ունենալու կովկասեան ֆիլմերի փառատօն, որի շրջագծում ցուցադրւելու են ադրբեջանական ֆիլմեր:
Մենք՝ ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներս, կոչ ենք անում Ձեզ միանալ բողոքի ցոյցին, որը բխում է իւրաքանչիւր հայի սկզբունքներից:

Ատելութիւն չունենալով որեւէ մշակոյթի նկատմամբ՝ չենք հանդուրժի Հայաստանում նման միջոցառումների կազմակերպումն ու կայացումը:
Քանի դեռ ամէն օր դիրքերում ադրբեջանցու փամփուշտներից հայ զինւոր է զոհւում, քանի դեռ ագրեսոր Ադրբեջանը չի ճանաչել արցախահայութեան ինքնորոշման իրաւունքը, քանի դեռ շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային կոթողները, քանի դեռ չի ճանաչել Սումգայիթի ցեղասպանութիւնը եւ վերջապէս չի դադարել պետական մակարդակով Արցախի եւ ՀՀ հասցէին ռազմատենչ եւ ֆաշիստական յայտարարութիւններ անելուց՝ նման միջոցառումներն անթոյլատրելի են:
Փոխարէնը՝ կազմակերպիչներին յորդորում ենք նախ Բաքւում կազմակերպել Սումգայիթի ցեղասպանութեանը, ապա Անկարայում Մեծ Եղեռնին նւիրւած փաստա-վաւերագրական ֆիլմերի ցուցադրութիւն:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։