Հա

Գաղափարական

Հինգշաբթի, 18 Յուլիսի 2013 10:40

Կիրօ Մանոյեան.- «Անհրաժեշտ է ընդհանուր իրաւական փաթեթ պատրաստել եւ համահայկական համախոհութիւն ձեւաւորել»

alt«mardik.am» - Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի եւ Հայ Դատի քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը յուլիսի 15-ին «mardik.am»-ի խնդրանքով անդրադարձաւ Թուրքիայի արտգործնախարարութեան ուշացած արձագանգին՝ ուղղւած Աղւան Յովսէփեանի յայտարարութեանը: Յիշեցնենք, որ Երեւանում յուլիսի 5-ին կայացած Իրաւաբանների համահայկական խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի գլխաւոր դատախազ Աղւան Յովսէփեանը յայտարարել էր, որ Հայաստանը պէտք է Թուրքիայից վերադարձնի իր կորցրած տարածքները: Իսկ Թուրքիայի արտգործնախարարութեան յայտարարութեան մէջ նշւած է. «Այդ կարգի պաշտօնատար անձի կողմից արւած նման յայտարարութիւնն անչափ թեթեւամիտ է եւ բոլորը պէտք է հասկանան, որ ոչ ոք իրաւունք չունի Թուրքիայից հողեր պահանջել»:

Յայտարարութեան մէջ նշւած է նաեւ, որ թուրքական հողերի նկատմամբ Հայաստանի յաւակնութիւնները հակասում են այնպիսի միջազգային կառոյցների սկզբունքներին, ինչպիսիք ՄԱԿ-ն է եւ ԵԱՀԿ-ն, որոնց անդամ է հանդիսանում Երեւանը:
«Ես չեմ կարծում, որ գլխաւոր դատախազը ցանկանում էր որեւէ մէկի ինչ-որ մեսիջ (պատգամ) հասցնել: Գլխաւոր դատախազի մամուլի խօսնակը բացատրել է, որ Աղւան Յովսէփեանը որպէս մասնագէտ՝ իր տեսակէտն է յայտնել: Գլխաւոր դատախազը չէր կարող լինել Հայաստանի կեցւածքը արտայայտողը»,-ասաց Կիրօ Մանոյեանը:
Մասնաւորապէս, Թուրքիայի արտգործնախարարի յայտարարութեան մասին պարոն Մանոյեանն ասաց. «Կարծում եմ, որ իրենք ուսումնասիրել են, թէ ինչ է ասել գլխաւոր դատախազը եւ իրենց տեսակէտն են յայտնել, չնայած իրենց տեսակէտը բաւական խոցելի է: Ինչ վերաբերում է նրանց կողմից ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին յղում կատարելուն, ապա դատախազը դրանց որեւէ հակառակ բան չի ասել: Ի դէպ, դատախազի ասածը նորութիւն չէ, նրա ասածները ուրիշներն էլ են ասել, եւ փոքր-ինչ այլ ձեւով նման բան ասել է նաեւ ՀՀ նախագահը՝ հայ-թուրքական արձանագրութիւններին նախորդող ժամերին»:
Կիրօ Մանոյեանը նշեց, որ իրենք եւս չեն ասել, թէ պահանջատէր լինելը պէտք է առաջնային խնդիր լինի, եւ իրենք իրենց ելոյթում էլ ընդգծել են, որ կարեւորն այդ իրաւունքներից չհրաժարւելն է: Նա կարծում է, որ անհրաժեշտ է ընդհանուր իրաւական փաթեթ պատրաստել, համահայկական համախոհութիւն ձեւաւորել եւ մեր իրաւունքների ու պահանջների շուրջ խօսել:

 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։