Հա

Գաղափարական

Հինգշաբթի, 24 Յուլիսի 2014 10:30

Խանասորի արշաւանքը եւ նրա գաղափարաբանութիւնը

Երբ փոքր ժողովուրդների պատմութեանց էջերը թղթատենք, անկասկած, կը տեսնենք, որ նրանք, առանց լուրջ եւ շօշափելի տւեալի, երբեք իրենց դրացիների կամ ուրիշների արդար իրաւունքները չեն բռնաբարել եւ երբեք ուրիշների ազատութեանը սպառնացող ինքնակամ կամ քմահաճ արարքի մէջ չեն գտնւել։

«Հայեր յիշէք նւիրական այն օրը
Յուլիս ամսու քսանհինգին կատարեցէք մեր տօնը»


Երբ փոքր ժողովուրդների պատմութեանց էջերը թղթատենք, անկասկած, կը տեսնենք, որ նրանք, առանց լուրջ եւ շօշափելի տւեալի, երբեք իրենց դրացիների կամ ուրիշների արդար իրաւունքները չեն բռնաբարել եւ երբեք ուրիշների ազատութեանը սպառնացող ինքնակամ կամ քմահաճ արարքի մէջ չեն գտնւել։
Ընդհակառակը՝ «խաղաղասէր» մեծ ժողովուրդները, իրենց իշխանակալական մոլուցքներից արբեցած - մի յանկերգ, որը դեռեւս գոյութիւն ունենալուց չի չէ դադարել - յաճախ ազատասէր եւ խաղաղ փոքր ժողովուրդների արդար իրաւունքները ոտնակոխած եւ շատ անգամ նրանց ընդվզելու, պոռթկալու եւ յեղափոխւելու առիթներ են տւել։
Մեր նորագոյն պատմութեան մէջ Խանասորի արշաւանքը ու նաեւ Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը «մեծ»-երի կողմից հայ ժողովրդի խաղաղ ու ազատ ապրելու իրաւունքները կաշկանդող եղելութիւններ են եղել։

* * *

Քրդերի մազրիկ ցեղի արիւնարբու պետը՝ Շարաֆ բէկը, ոչ միայն Աղբակի շրջանի հայութեանը կոտորել եւ Բարթուղիմէոս վանքի շրջակայքը, Վանից փախած հարիւրաւոր հայ երիտասարդներ ջարդել, այլ նաեւ այդ շրջանների հայութեան պատուհասն էր դարձել։ Նա, իր այս արիւնոտ ծառայութիւնների համար, հայաջինջ ծրագրեր գործադրող անպատասխանատու գիշատիչ թուրք եւ քուրդ ջարդարարներին հրահրելու համար՝ սուլթանից շքանշան էր ստացել
Այդ ժամանակներում եւ մանաւանդ այդ շրջաններում հայը ոչ իր ունեցւածքի, ոչ իր պատւի եւ ոչ էլ իր զաւակների կեանքի տէրն էր։
Հայկական գաւառները երկրային դժոխք էին դարձել։ Աղաչանքը, աղօթքը, դիւանագիտական համակերպութիւնը եւ ոչ էլ կաշառքն ու փաղաքշանքը տարաբախտ հայի ճակատագիրը փոխել չէին կարող։
Այս կացութեան առջեւ է, որ հայը պոռթկաց եւ իր յեղափոխական միտքը գործեց ու վճռեց։ Ոչ միայն պատժեց չարագործ ցեղին, այլ միաժամանակ զգաստութեան հրաւիրեց Շարաֆ բէկին եւ միւսներին, որոնք մէկ անգամ եւս իրենց արիւնոտ «սխրագործութիւնները» շարունակել չհամարձակւեցին եւ տիրող անողոք կացութիւնը փոխւեց։
Նիկոլ Դումանի յղացումով՝ ապագայ հերոսներից Սագօն, Եփրեմը, Խեչօն, Վազգէնը եւ ուրիշները, Վարդանի եւ Իշխան Արղութեանի ղեկավարութեան տակ, մինչեւ մահ կռւելու վճռակամութեամբ երդւող 300-հոգանոց հայ ֆեդայիների խումբը, ցոյց տւեց բոլորին, թէ հայ յեղափոխականը իր կեանքի գնով կռւելու ու յաղթելու ընդունակ եւ պատժելու կարող է։
Ցոյց տւեց բոլորին, որ հայը միայն գլուխ խոնարհելու, ջարդւելու, թալանւելու եւ անպատւելու համար չէր ստեղծւել։
Ցոյց տւեց, որ հայն էլ գիտի կռւել ու մանաւանդ իր ազատութեան համար։
Եւ, այս բոլորի հետ, աննման Դումանի հրահանգը.
«Տղե՜րք, վեհանձն եղէք դէպի տկարները... Ձեռք չտաք կանանց եւ երեխաներին...»։
Ինչպէս երգն էլ է ասում.
«Կանանց երբեք ձեռք տալու չէ վրէժխնդիր քաջ ֆեդան»
Խօսքեր՝ բարոյական։ Խօսքեր՝ գաղափարական։ Խօսքեր՝ վեհ ու պանծալի։ Խօսքեր՝ հայավայել եւ մանաւանդ խօսքեր՝ հայ յեղափոխականի։
Այսպէս՝ 1897-ի յուլիսի 25-ին, արշալոյսին, Խանասորի լեռնադաշտի տարածքում եղող գազանային Շարաֆ բէկի 250 վրանների վրայ «կարկուտ»-ը տեղաց եւ խուճապի ու սարսափի մատնեց բոլորին։
Մինչեւ գիշեր տեւող փոխադարձ կրակը հարիւրաւոր զոհեր խլեց թշնամուց եւ վրանները հրդեհի տրւեցին։ Գիշերւայ մութին կրակը դադարեց եւ մեր տղաները միայն 19 զոհեր տալով՝ քաշւեցին։
Մի փոքր կռիւ, դեռեւս կռիւը՝ մղւած բարձր գաղափարականի համար։
Կռիւը, որ ոչ միայն հայութեան մէջ, այլ քրդավայրագ բոլոր ցեղերի, մինչեւ Պոլիս կարմիր գազանի որջն ու նաեւ եւրոպական երկրներում տարածուն արձագանգ գտաւ։
Միջազգային մամուլը եւ մանաւանդ անգլիական եւ գերմանական թերթերը կատարւած եղելութեանց անդրադառնալով՝ հայ յեղափոխականների գրոհը պանծացրին։
Մեր նորագոյն պատմութեան մէջ դարերով ստրուկ, լացող ու միայն աղօթող հայի, ոտքի կանգնեցնող եւ իր կեանքն ու պատիւը զէնքով պաշտպանող եւ դէպի ազգային ազատութեան եւ հայրենիքի անկախութեան առաջին հերոսական քայլերից մէկն է Խանասորը։
Ազգային յեղաշրջման թւական է այն, որովհետեւ, համազգային դրոշմ ունի, որովհետեւ, կռւողների շարքերում Հայոց աշխարհի բոլոր շրջաններից ու բոլոր դասակարգերից -մտաւորական, ուսանող, վաճառական, գիւղացի, աշխարհական ու կրօնաւոր- մարդիկ կային։
Այսօր, 117 տարիներ յետոյ, դեռեւս ըմբռնում ենք զօրութիւնը այն շքեղ գաղափարականի, որը Խանասորից յետոյ մեր ժողովրդին աւելի ոգեւորեց եւ մի շարք ուրիշ պանծալի հերոսամարտեր ստեղծել կարողացաւ։
Կարողացաւ ստեղծել մեր հայրենի ազատութիւնը։ Մայիս 28: Կարողացաւ ստեղծել մանաւանդ՝ Փետրւար 18։
Փա՛ռք Խանասորի վսեմ գաղափարաբանութեան։

Կ. Գ.
«Ազատ օր»

Յարակից Հրապարակումներ

  • Իւրի Պետրոսեան. «Զինւորը պէտք է վստահ լինի` հայրենիքն իր թիկունքին է կանգնած»
    Իւրի Պետրոսեան. «Զինւորը պէտք է վստահ լինի` հայրենիքն իր թիկունքին է կանգնած»

    «Yerkir.am»-ի զրուցակիցն է ՀՀ վաստակաւոր նկարիչ, քանդակագործ Իւրի Պետրոսեանը: Նա Արամ Խաչատրեանի, Յովհաննէս Այւազովսկու մեծածաւալ քանդակների հեղինակն է:

  • Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը յիշելիս
    Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը յիշելիս

    96 տարի առաջ այս օրը՝ 1921 թւականի փետրւարի 18-ին Երեւանի ազատագրումով արդիւնաւորւեց դեռեւս օրեր առաջ, աւելի ստոյգ՝ փետրւարի 13-ին, ողջ Հայաստանի տարածքում սկիզբ առած հակաբոլշեւիկեան համաժողովրդական ապստամբութիւնը:

  • 19 տարի Կանադայում ապրող իրանահայ Արազ Պօղոսեանը համարում է, որ ինքը խոպան է գնացել
    19 տարի Կանադայում ապրող իրանահայ Արազ Պօղոսեանը համարում է, որ ինքը խոպան է գնացել

    Կանադայի Տորոնտօ քաղաքում բնակւող Արազ Պօղոսեանի հետ զրուցելիս դժւարանում ես նրա բարբառը տարբերել հայաստանցու բարբառից: Տպաւորութիւնն այնպիսին է, թէ 32-ամեայ Արազը վերջերս է Հայաստանից տեղափոխւել Կանադա:

  • 126-ամեայ ժողովրդանւէր վաստակը
    126-ամեայ ժողովրդանւէր վաստակը

    ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցները իւրաքանչիւր տարւայ աւարտին տօնակատարական ձեւաչափով եւս հարազատ ժողովրդի հետ առնչւելու պարտաւորութեան գիտակցումով են առաջնորդւում: Տօնախմբութեան ընդմիջից, սակայն, ՀՅԴ կառոյցները, տարբեր մակարդակներով անխտիր, սեփական ժողովրդին հաշւետւութեան բարոյական պարտքի զգացմունքով են օժտւում՝ շիտակօրէն ու անաչառ զեկուցելով իրենց արածի, չարածի, սայթաքումի, ձեռքբերումների եւ ինչու ոչ՝ բացերի ու բացթողումների մասին:

  • Ո՜ւր կ՛երթայ Սփիւռքը
    Ո՜ւր կ՛երթայ Սփիւռքը

    Հայկական Սփիւռքը միաձոյլ եւ մէկ ամբողջութիւն չէ եղած եւ չի կրնար ըլլալ: Ենթակայ ըլլալով տւեալ երկրի շրջապատէն պարտադրւած իրավիճակներու՝ Սփիւռքի իւրաքանչիւր գաղթօջախ զարգացուցած է իր սեփական նկարագրային եւ ոճային յատկութիւնները: Այս կացութիւնը, անշուշտ, արդիւնք է բնական հոլովոյթի, որ անխուսափելի է որեւէ հայկական գաղութի պարագային:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։