Հա

Գաղափարական

Կիրակի, 27 Յուլիսի 2014 10:30

Լիսբոնում զոհւած հինգ մարտիկների յիշատակին

Ժողովուրդների ապրելու եւ գոյատեւելու երաշխիքն է համարւում նրա ուժը: Որքան ուժ ունես՝ այնքան պատիւ: Պարտութիւնը ստորացում է ու անարգանք, որը քո գոյութեան ընթացքում մնում է որպէս սեւ յուշ: Մեր միքանիհազարամեայ պատմութիւնը լի է սխրանքներով, երբեմն էլ պարտութեան սեւ էջերով: Երբ թշնամու դիմաց եղել ենք մեղմ, անզօր ու անմիաբան, դիւրին կերպով էլ ենթարկւել, Անիներ ու մարդկային զոհեր ենք տւել: 

ՆԱԶԱՐ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ

 

Ժողովուրդների ապրելու եւ գոյատեւելու երաշխիքն է համարւում նրա ուժը: Որքան ուժ ունես՝ այնքան պատիւ: Պարտութիւնը ստորացում է ու անարգանք, որը քո գոյութեան ընթացքում մնում է որպէս սեւ յուշ: Մեր միքանիհազարամեայ պատմութիւնը լի է սխրանքներով, երբեմն էլ պարտութեան սեւ էջերով: Երբ թշնամու դիմաց եղել ենք մեղմ, անզօր ու անմիաբան, դիւրին կերպով էլ ենթարկւել, Անիներ ու մարդկային զոհեր ենք տւել: Իսկ ճշմարտութիւն ասածդ էլ երբեք համաքայլ չէ քեզ հետ, երբ զօրեղ չես: Իհարկէ, կը գտնւեն մարդիկ, որոնք զգացմունքներով լի սփոփանքի խօսքեր կը ձօնեն քեզ, բայց երբ չկայ իսկական շահը, դրանք վերածւում են փքուն խօսքերի կամ սեթեւեթութեան: Բայց, այդուհանդերձ, որպէս ազգ կամ ժողովուրդ, թոյլ տրւած մեր բոլոր բացթողումների դիմաց կարողացանք դիմակայել բոլոր արհաւիրքներին՝ շնորհիւ Վարդանանց պատերազմների, Խանասորայ արշաւանքների, Լիսբոնեան սխրանքների, Սարդարապատի ու վերջապէս մեր պատմութեան ամենափայլուն էջերից Արցախեան հերոսամարտերի շնորհիւ:
Հերոսութիւնն ու հերոս դառնալու արժանիքը, ըստ իս, վերապահւած է առանձնայատուկ անձնաւորութիւնների, որոնք ազգասիրութիւնն ու հայրենասիրութիւնը գերադասում են ամէն ինչից ու մարտի դաշտ իջնելով՝ մահ իմացեալ անմահութեամբ գաղափարախօսականով պաշտպանում իր ժողովրդի պատիւն ու հայրենի սահմանները:
Ահաւասիկ, դրա ամենավառ օրինակներից են Լիսբոնի երդւեալ ու անձնւէր հինգ հայորդիները, որոնք Հայ Դատը հետապնդող եւ դրա արդարացի լուծման ի խնդիր զինւած յարձակում գործելով՝ Լիսբոնում տեղակայւած թուրքական դեսպանատան վրայ, քաջաբար կռւեցին ու նահատակւեցին:
Արդ, թող այս մի քանի տողը երախտիքի ու գոհունակութեան պտղունց խունկ լինի ու մխայ Լիսբոնի քաջամարտիկների ու այդ կարգի մեր բոլոր տիտանների պայծառ յիշատակին:

Յարակից Հրապարակումներ

  • Լիզ­պո­նի ­Հին­գին գե­րա­գոյն զո­հա­բե­րու­թեան անլ­ռե­լի պատ­գա­մը
    Լիզ­պո­նի ­Հին­գին գե­րա­գոյն զո­հա­բե­րու­թեան անլ­ռե­լի պատ­գա­մը

    Լիզպոնի գերագոյն զոհաբերութեան գրոհը իրագործեցին հինգ երիտասարդ հայորդիներ։ Հինգն ալ Հ.Յ.Դ. Լիբանանի Երիտասարդական Միութեան անդամներ էին, որոնք «Հայ Յեղափոխական Բանակ»-ի անունով գրաւեցին եւ ուժանակով պայթեցուցին ու օդը հանեցին թրքական պետութիւնը խորհրդանշող շէնքը՝ ինքնասպանական գործողութեամբ եւ հերոսական գաղափարապաշտութեամբ Հայ Դատի պայքարին նուիրաբերելով իրենց գերագոյնը, դեռատի կեանքը։

  • Լիսբոնի 5-ին յիշելիս
    Լիսբոնի 5-ին յիշելիս

    «ԱՌԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ԱՌԱՆՑ ՄԱՅՐ ՀՈՂԻՆ՝ Ո՛Չ ԱՊԱԳԱՅ ԿԱՅ, Ո՛Չ ԿԵԱՆՔ, Ո՛Չ ԸՆՏԱՆԻՔ Կ՚ԸԼԼԱՅ: ԱՌԱՆՑ ՄԱՅՐ ՀՈՂԻՆ, ԱՌԱՆՑ ԱԶԳԻՆ, ՈՐԵՒԷ ԸՆՏԱՆԻՔ ԳՈՅՈՒԹԻՒՆ Չ՚ՈՒՆԵՆԱՐ»:

  • Իսպանիայի Կոյերա քաղաքը պաշտօնապէս ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը
    Իսպանիայի Կոյերա քաղաքը պաշտօնապէս ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը

    Իսպանիայի Կոյերա քաղաքը պաշտօնապէս ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը:

  • Արամ Ա. «Հայ Դատի ճանաչումը կարեւոր իրագործումներ արձանագրեց»
    Արամ Ա. «Հայ Դատի ճանաչումը կարեւոր իրագործումներ արձանագրեց»

    «Յիսնամեակը Հայոց Ցեղասպանութեան առիթ մըն էր մեզի վերակազմակերպելու Հայ Դատի մեր աշխատանքը: Եւ այսպէս, անցնող 50 տարիներուն հսկայ աշխատանք կատարւեցաւ Հայ Դատի միջազգայնացման, այժմէականացման ճանապարհին վրայ, եւ հանգրւանէ հանգրւան Հայ Դատի ճանաչումը կարեւոր իրագործումներ արձանագրեց:

    Մտածեցի, թէ ի՞նչ կրնանք ընել 100 տարիներ յետոյ: Յատկապէս ի՞նչ ձեւով կրնանք Հայ Դատին տալ իրաւական հանգամանք՝ միջազգային օրէնքի շրջագծեն ներս տեղաւորելով մեր ժողովուրդի բռնաբարւած իրաւունքներու դատը»,- իր խօսքում ասել է Վեհափառ Հայրապետը:

  • ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում
    ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում

    «Արտասահմանեան 3 այցելութիւն եմ ունեցել, որոնցից 2-ը կազմակերպւել է Հայ Դատի կառոյցների կողմից՝ 2016 թւականին Եւրոպա եւ 2017 թւականին ԱՄՆ»,- ասաց Ռուբէն Մելիքեանը՝ ներկայացնելով ԱՄՆ այցելութեան ընթացքն ու արդիւնքները: ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների ջանքերով 10 օրւայ ընթացքում 38 հանդիպում էր կազմակերպւել բուհերի ուսանողների, իրաւապաշտպանների, Սփիւռքի կառոյցների եւ լրագրողական շրջանակների հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։