Հա

Գաղափարական

Երկուշաբթի, 08 Յուլիսի 2013 10:35

ՀԱՅ ԴԱՏ - «Ո՞ւր է խաղում Երկնագոյնը»

Ուրուգւայի Հայ Դատի յանձնախմբի կայքէջային արշաւը՝ թուրքական բռնութիւնների եւ ուրացման քաղաքականութեան դէմ

Լրատւական ցանց - Ուրուգւայի մինչեւ 20 տարեկանների ֆուտբոլի ազգային հաւաքականը մասնակցում է Թուրքիայում տեղի ունեցող աշխարհի առաջնութեան մրցումներին: Այս առիթով Ուրուգւայի Հայ Դատի յանձնախումբը շրջագայութեան է դրել «Ո՞ւր է խաղում Երկնագոյնը» «www.dondejuegalaceleste. com» յատուկ կայքէջը՝ Ուրուգւայի հասարակութեան եւ իշխանութիւնների ուշադրութեան յանձնելու համար Թուրքիայում տեղի ունեցող մարդկային իրաւունքների խախտումները, որոնց շարքում՝ Հայոց Ցեղասպանութեան ուրացման քաղաքականութեան շարունակումը:

Հանրային կարծիքին յիշեցնելով Արգենտինայում 1978 թւականին տեղի ունեցած աշխարհի առաջնութեան խաղերը, որոնց կայացումը ժամանակի զինւորական բռնատիրութեանը առիթ տւեց՝ աշխարհի ուշադրութիւնը շեղելու իր իսկ ժողովրդի դէմ գործադրւող մարդկային իրաւանց լայնամասշտաբ խախտումներից, Հայ Դատի յանձնախումբը ֆուտբոլային մրցումների ենթախորքի վրայ ցոյց է տալիս Պոլսի Թաքսիմի հրապարակից ծայր առած ցոյցերն ու նրանց դէմ ոստիկանական բիրտ ճնշումները: Պատգամը յիշեցնում է նաեւ Թուրքիայի կողմից առայսօր ժխտւած Ցեղասպանութեան մասին:
Հայ Դատի յանձնախմբի համացանցային այս արշաւը մեկնարկել է Ուրուգւայի հաւաքականի առաջին խաղի օրը՝ կիրակի, յունիսի 24-ին, եւ արդէն երկրի մամուլը, հեռուստատեսութիւնն ու ռադիոյի ժողովրդական ծրագրերը անդրադարձել են դրան եւ հարցազրոյցներ ունեցել Հայ Դատի յանձնախմբի պատասխանատուների հետ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։