×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 43
Print this page
04/07/2013 - 12:50

alt«yerkirmedia.am» - Յուլիսի 3-ին Կալիֆորնիայի բանտարկեալների ներման դիմումները քննող յանձնաժողովը քննութեան է ընդունել Լոս Անջելէսում Թուրքիայի գլխաւոր հիւպատոս Քեմալ Արըքանի սպանութեան մեղադրանքով դատապարտւած Համբիկ Սասունեանի ներման դիմումը: Երեք տարի առաջ նման մի դիմում յանձնաժողովը մերժել էր:
Հայ Դատի նւիրեալ զինւոր Համբիկ Սասունեանը ծնւել է 1963 թւականին՝ Բէյրութում:

Բուրջ Համուդ հայկական թաղամասում մեծացած 19-ամեայ Համբիկ Սասունեանը 1982 թ. յունւարի 28-ին Լոս Անջելէսում Թուրքիայի ընդհանուր հիւպատոսին ահաբեկելու մեղադրանքով ձերբակալւել է եւ դատապարտւել ցմահ ազատազրկման:
31 տարի շարունակ Կալիֆորնիա նահանգի «Սէն Լուիզ Օբիսպօ» բանտում նա շարունակում է ապրել Հայաստանով ու Արցախով, իր ժողովրդի ուրախութիւններով ու ցաւով, նրա յաղթանակներով ու ապագայի լաւատեսութեամբ: Մի կեանք, որն անքակտելիօրէն կապւած ու նւիրւած է Հայ Դատին ու հայ ժողովրդի պահանջատիրութեանը:
Համբիկի ու նրա նման հայորդիների շնորհիւ է, որ 1970-80-ական թւականներին ծայր առած պայքարով նաեւ Հայկական Հարցը դարձաւ միջազգային քաղաքական օրակարգի թեմա: Միայն մնում է մաղթել, որ նա ստանայ դրական պատասխան եւ շուտով ազատ արձակւի: