Հա

Գաղափարական

Հինգշաբթի, 04 Յուլիսի 2013 10:50

Վասիլենկօ.- «Որեւէ քաղաքակիրթ պետութեան համար Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կարեւոր է»

«panorama.am» - «Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը հարկաւոր է որեւէ քաղաքակիրթ պետութեան»,- այս մասին «analitika.at.ua»-ի հետ հարցազրոյցում նշել է Կիեւի Տարաս Շեւչենկոյի անւան ազգային համալսարանի Լրագրութեան ինստիտուտի պրոֆ. Նիկիտա Վասիլենկոն:
«Իմ խորին համոզմամբ՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը հարկաւոր է որեւէ քաղաքակիրթ պետութեան, քանի որ այդ փաստը հաստատւել է մի շարք համաշխարհային կազմակերպութիւնների կողմից, դարձել փաստաթուղթ ու հաստատւել ողբերգութեան ականատեսների կողմից»,- նշել է վերջինս:

Նա իր աջակցութիւննն է յայտնել Ուկրայինայի Գերագոյն Ռադայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման նախաձեռնութեանը:
Յիշեցնենք, որ 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրինագիծն Ուկրայինայի Գերագոյն Ռադայում գրանցւել է յունիսի 6-ին: Նախագծի հեղինակներն են՝ պատգամաւորներ՝ Վիլէն Շատւորեանը՝ Ռեգիոնների խմբակցութիւնից, եւ Արսէն Աւակովը՝ «Բատկիւշինա»-ից:
Միաժամանակ, նախաձեռնութեան հեղինակները, ուկրայնական մտաւորականութեան ներկայացուցիչները, փորձագէտներն ու հասարակական կազմակերպութիւններն ակտիւօրէն հանդէս են գալիս յայտարարութիւններով՝ Ռադայի խմբակցութիւններին կոչ ուղղելով ճանաչել Հայոց Ցեղասպանութեան փաստը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։