Հա

Գաղափարական

26/06/2013

«mardik.am» - ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստում, որտեղ քննարկւում է Վերահսկիչ պալատի (ՎՊ) 2012 թ. տարեկան հաշւետւութիւնը, ՀՅԴ խմբակցութեան անդամ Արծւիկ Մինասեանը նշել է, որ յստակ խնդիր է դրւած՝ ՎՊ-ն Հայաստանի գործադիր իշխանութեանը մեղադրում է ուղիղ յանցագործութիւնների մէջ, իսկ կառավարութիւնն ասում է՝ այո, ընդունում ենք բացթողումները, բայց յանցագործութիւն չկայ:

«Չի կարելի, որ հրապարակայնօրէն խօսւի հանրային փողերը խժռելու մասին եւ մէկն ու մէկը պատասխան չտայ: Պարզւում է՝ կա՛մ Վերահսկիչ պալատն է սուտ ասում, կա՛մ կառավարութիւնը: Բայց, մէկն ու մէկը պէտք է պատասխան տայ, չէ՞: Իսկ այդ մէկը, հաստատ, պատահական չինովնիկ չէ»,- յայտարարել է Ա. Մինասեանը՝ յաւելելով. «Այս ամբիոնից յայտարարւում են յստակ մեղադրանքների մասին, սակայն ուզում են պարտակել այս յանցագործութիւնները: Իսկ եթէ սուտ մատնութիւն է սա, դրա համար էլ Քրէական օրէնսգիրքն ունի յօդւածներ»:
Ա. Մինասեանը նշել է, որ այս ամէնը շոուի կը վերածւի, եթէ պատասխանատւութեան չենթարկւեն մեղաւորները: Նա խօսքի վերջում յիշեցրել է Սերժ Սարգսեանի խօսքը՝ «Հաւատանք, որ փոխենք մեր երկիրը»:
«Ինչպէս ասում են ֆուտբոլային դիւանագիտութեան լեզւով՝ գնդակը ձեր դաշտում է, յարգարժան իշխանութիւն»,- ասել է նա:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։