Հա

Գաղափարական

15/06/2013

alt«mardik.am» - Երէկ խորհրդարանական ճեպազրոյցների ժամանակ ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը, անդրադառնալով ՀՀԿ-ի պատգամաւորների քննադատութեանը՝ տնտեսական յանցագործութիւնների առնչութեամբ, նշեց, որ իշխանութիւնների իրենք իրենց քննադատելու երեւոյթը նոր չէ: Նրա ասութեամբ՝ իշխանութիւններին թւում է, թէ ամէն ինչ իրենցն է, հիմա էլ քաղաքական դաշտն են իրենց մենաշնորհը դարձնում՝ ե՛ւ իշխանութիւն են ներկայանում, ե՛ւ ընդդիմութիւն:

«Դա անհեթեթութիւն է, աշխատելաոճ են դարձրել, մտածում են առաջինն իրենք բարձրաձայնեն, որ ընդդիմադիրներին խօսելու տեղ չմնայ, ամէն տեղ իրենք իրենց ամենալաւն են ուզում ցոյց տալ: Բայց, միայն խոստովանութիւնը չէ, յետոյ գալիս է ապաշխարութիւնը, զղջացէք էապէս ձեր արածների համար եւ սկսէք մաքրման գործընթաց: Խոստովանութիւնն առանց ապաշխարանքի՝ ցինիզմ է: Այնպիսի քննադատութիւն է հնչում իրենց կողմից, որ քեզ ասելու բան չի մնում, բայց պէտք է ասել ձեւը, հետեւողականութիւն ցուցաբերել, եթէ դա չկայ, ինքնախաբէութիւն է պարզապէս»,- ասաց պատգամաւորը:
Ա. Ռուստամեանը, իհարկէ, չի արդարացնում ընդդիմութեանը: Նա նշեց, որ եթէ ընդդիմութիւնը չի կարողանում համախմբւել, ապա սա իշխանութեանը հնարաւորութիւն է տալիս անել այն, ինչ ուզում է: «Ժողովուրդը պէտք է այլընտրանք տեսնի, ոչ թէ՝ բազմադէմ ընդդիմութիւն, եւ ընդդիմութեան միաւորումը հասարակութեան պահանջն է: Իշխանութիւնները «ընդդիմութիւն չկայ» ասելուց առաջ՝ պէտք է խոստովանեն, որ իրենք ամէն ինչ արել են, որ որեւէ քաղաքական ուժ տեղ չունենայ քաղաքական դաշտում: Ո՞ւմ տրամաբանութեան մէջ է տեղաւորւում, որ ժողովրդի 80-90 տոկոսը դժգոհ է իշխանութիւնից, բայց գնում եւ ընտրում է իշխանութեանը: Առկայ մենիշխանութիւնը պէտք է վերացնել այս երկրից»,- ընդգծեց ՀՅԴ պատգամաւորը:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։