Հա

Գաղափարական

Երկուշաբթի, 30 Մայիսի 2016 09:20

Մի հանրայայտ լուսանկարի պատմութիւն

Իրանի Սահմանադրական շարժման նշանաւոր իրանահայ քաջարի մարտիկներից Աբրահամ Խան Բախտիարի Յովակիմեանի պատմած յուշը ժամանակին գրի առած թեհրանահայ պրն. Յովսէփ Ղուկասեանը իր գրութեանը կից խմբագրութեանս է տրամադրել սոյն խմբանկարը՝ գրաւոր բացատրութեամբ եւ անւանացանկով (որում 2 անձերի անունները գրել ենք հիմնւելով Յ. Էլմարի եւ Ա. Ամուրեանի գրքերին) խմբանկարը մեծ հաւանականութեամբ լուսանկարւել է 1909-10 թւականներին՝ Թեհրանում։

Սոյն պատմական լուսանկարի սկզբնական օրինակը ժամանակին պատկանել է նշանաւոր գրականագէտ եւ քաղաքական գործիչ Յովհաննէս Խան Մասեհեանին, որը հետագայ տասնամեակներում պարբերաբար հրատարակւել է իրանահայ (նաեւ՝ սփիւռքահայ) մամուլում եւ Սահմանադրութեան մասին հրատարակւած գրքերում, որոնց թւում՝ 1954 թ.-ի «Րաֆֆի» օրացոյցում, Յովսէփ Յովհաննիսեանի (Յ. Էլմար) «Եփրեմ» հատորում (1964 թ., Թեհրան), Անդրէ Ամուրեանի «Հ. Յ. Դաշնակցութիւն, Եփրեմ, Պարսկական Սահմանադրութիւն»-ում (1976 թ., Թեհրան, Ա հատոր) եւ այլն։
Իրանի Սահմանադրական շարժման նշանաւոր իրանահայ քաջարի մարտիկներից Աբրահամ Խան Բախտիարի Յովակիմեանի պատմած յուշը ժամանակին գրի առած թեհրանահայ պրն. Յովսէփ Ղուկասեանը իր գրութեանը կից խմբագրութեանս է տրամադրել սոյն խմբանկարը՝ գրաւոր բացատրութեամբ եւ անւանացանկով (որում 2 անձերի անունները գրել ենք հիմնւելով Յ. Էլմարի եւ Ա. Ամուրեանի գրքերին) խմբանկարը մեծ հաւանականութեամբ լուսանկարւել է 1909-10 թւականներին՝ Թեհրանում։
Մեզ տրւած պրն. Յ. Ղուկասեանի բացատրագիրը լուսաբանում է խմբանկարի գաղտնիքը:

 

Լուսանկարի գաղտնիքը

«.… Այս նկարը 1969 թւականին ինձ է տւել հանգուցեալ Յովակիմ Մելիքեանը Թեհրանում, որը ժամանակին եղել էր Եփրեմի զինակից զինւորներից եւ վերջիններից էր, որ 1969 թւականին դեռ ողջ էին։
1969 թւականին, Իրանի հեռուստատեսութիւնից «Ալիք»-ի կենտրոնատեղին էին եկել հարցազրոյց կատարելու Յ. Մելիքեանի հետ իբրեւ՝ Եփրեմի վերջին զինւորի։
Մի առ ժամանակ անց, Թեհրանում հրատարակւող պարսկատառ մի շաբաթաթերթում լոյս տեսաւ այդ հարցազրոյցը. «Խօսում է Եփրեմ խանի միակ ապրող զինւորը» վերնագրով*)։
Այդ օրը, Յովակիմ խանը այդ նկարը տւեց ինձ, բայց ցոյց չտւեց այցելու լրագրողներին, որովհետեւ խմբանկարում հայ մարտիկների յետեւում կանգնած երեւում է մի երիտասարդ պարսիկ հասարակ տասնապետ, որը ապագայում դարձաւ Իրանի Ռեզա շահ**) թագաւորը, ուստի այդ օրերին երկրում տիրող հասարակական իրադարձութիւնները ի նկատի առնելով, յարմար չէր այդ լուսաբանումը, որի մասին տեղեակ չէին հրապարակաւ։
Լուսանկարը մօտս պահեցի եւ 1970 թւականին, երբ պարսիկ անւանի բանասէր հանգուցեալ Էսմայիլ Ռայինը Եփրեմ խանի մասին կատարած իր ուսումնասիրութիւնն էր տպագրում («Եփրեմ խան-է սարդար» անունով)***) լուսանկարը ցոյց տւեցի հանգուցեալ Հրայր Խալաթեանին («Ալիք» օրաթերթի քաղ. վերլուծաբան եւ հետագայում՝ գլխաւոր խմբագիր Ա.), որը յանձնեց Ռայինին եւ տպարգւեց նրա գրքում»:

Յ. Ղ.

 

Ձախ կողմում նստածը՝ Իրանի Սահմանադրական վարչակարգի ներքին գործոց նախարար սարդար Ասադ (սարդար Բհադոր): Աջ կողմում նստած՝ Եփրեմ խան Դաւթեան։
Միջին շարքում կանգնածները ձախից՝ 1-Պառլամենտի Սարգիս (Ղարաբաղի Շոշա գիւղից)։ 2- Թոփչի Իւան (Իւան խան Խաչատրեան՝ Ղարաբաղից, բնիկ՝ ալեքսանդրապոլցի, Գիւմրի): 3- Գրիգոր Սաղեան (սարհանգ Գիգօ, գնդապետ եւ Լոռեսթանի կռիւների հրամանատարներից)։ 4- Սարդար Ասադի գրագիրը, պարսիկ, խորհրդարանի պատգամաւոր։ 5- Գրիշ խան Դանիէլեան (Գրիշա): 6- Պետրոս խան Մելիք-Անդրէասեան, որին ռուս ցարական հրամանատարը կախաղան բարձրացրեց Թաւրիզում, սահմանադրական լինելու պատճառով։ 7- Միքայէլ (Վերջին երկուսի անունները ըստ՝ Անդրէ Ամուրեանի (Տ. Օհանեան) գրքի: (Ա.))։
Վերին շարքում կանգնածները պարսիկ մարտիկներ են։
Ձախ կողմում առաջինը, որը Գիգոյի յետեւում է կանգնած թիկնոց-շինելն ուսերին՝ տասնապետ Ռեզա խանն է՝ Իրանի ապագայ թագաւորը, վաղ երիտասարդական տարիքում (ըստ 1969 թ.-ի Յովակիմ Մելիքեանի հաղորդած տեղեկութեան (Ա.)։


___________________________________________
*) Հարցազրոյցը լոյս տեսաւ 1969 թ.-ի օգոստոսին Իրանի Սահմանադրական շարժման տարեդարձի առթիւ «Սեփիդ-օ-սիահ» շաբաթաթերթում։ Մեզ չյաջողեց ճշտել զրուցավար յօդւածագրի անունը (Ա.):
**) Ռեզա շահը թագաւոր է եղել 1925-1941 թւականներին (Ա.):
***) یپرم خان سردار - نویسنده: اسماعیل رائین، 1350 ش.، 536 ص، نشر زرین

Յարակից Հրապարակումներ

  • ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - «Աթաբէկ» զբօսայգու կռիւը Թեհրանում
    ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - «Աթաբէկ» զբօսայգու կռիւը Թեհրանում

    Իրանի Սահմանադրական շարժման տարիներին ռուսական զօրքը Ատրպատական ներխուժելուց յետոյ (1909 թ. սեպտ.) բաւական անախորժ վիճակ է ստեղծւում Սաթթար խանի եւ նրա զինակից Բաղեր խանի2) համար:
    Ռուսերը դիմում են Պարսից կառավարութեան ու յայտնում, որ այդ երկուսի եւ նրանց խմբերի ներկայութիւնն է, որ ստիպում է իրենց զօրքին մնալ Թաւրիզում՝ կարգ ու կանոնը պահպանելու համար:

  • Իրանի պարլամենտի պատմական անցքերում... (2)
    Իրանի պարլամենտի պատմական անցքերում... (2)

    Եւ այսպէս՝ Իրանի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ պարլամենտական նստաշրջանների (1909-1924) միակ հայ պատգամաւոր Յովսէփ Միրզայեանին յաջորդել են՝ հիւսիսային իրանահայութեան (Ատրպատական) պատգամաւոր Զօրա խան Սագինեանը եւ հարաւային շրջանից՝ Ալէք Աղայեանը:

  • Որպէսզի աւելիով ստւարանան երախտագէտների շարքերը...
    Որպէսզի աւելիով ստւարանան երախտագէտների շարքերը...

    Ճիշտ է, վերջին ժամանակներում (յատկապէս Իրանի 1905-1911 թթ. Սահմանադրական շարժման 100-ամեակի շրջանակներում) ապերախտութեան շղարշով երախտամոռները փորձեցին ստւերել Մեծ յեղափոխական Եփրեմ խան Դաւթեանի Իրանի սիրոյն վիթխարի եւ շրջադարձային ծառայութիւնները:

  • Համագումար Թեհրանում.- Իրանի ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների դերը՝ Սահմանադրական շարժման մէջ
    Համագումար Թեհրանում.- Իրանի ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների դերը՝ Սահմանադրական շարժման մէջ

    Իրանի Սահմանադրական շարժումը եւ Իրանի կրօնական ու ազգային փոքրամասնութիւնների դերը՝ այդ շարժման մէջ:
    Այս թեման քննարկւեց օգոստոսի 14-ին կայացած կէսօրեայ համագումարի ընթացքում, որը նախաձեռնել էր փոքրամասնութիւնների հարցով հանր. նախագահի յատուկ ներկայացուցիչ հոջ. Իւնեսիի գրասենեակը՝ համագործակցութեամբ Իրանի Ազգային գրադարանի:

  • Շեքսպիրին նւիրւած առաջին համաշխարհային համագումարը՝ Իրանում
    Շեքսպիրին նւիրւած առաջին համաշխարհային համագումարը՝ Իրանում

    Նախաձեռնութեամբ Թեհրանի համալսարանի մի շարք դասախօսների, սոյն թւականի հոկտ. 22-ին եւ 23-ին, նոյն համալսարանի կոնֆերանսների դահլիճում կայանալու է Իրանում Շեքսպիրին նւիրւած առաջին համաշխարհային համագումարը:
    Սոյն համագումարը, ըստ համալսարանի հաղորդած լուրի, ունենալու է հետեւեալ առանցքները՝ «Շեքսպիրը՝ արեւելեան հայեացքով», «Շեքսպիրն ու սուֆիականութիւնը (միստիցիզմ)», «Շեքսպիրն ու քաղաքական դիալոգը» եւ «Շեքսպիրն ու կինոարւեստը»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։