Հա

Գաղափարական

11/06/2013

alt«mardik.am» - ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութիւնը հանդէս է եկել «Նայիրիտ»-ի հարցով ԱԺ-ի ժամանակաւոր յանձնաժողով ստեղծելու առաջարկութեամբ: Այդ հարցի շուրջ օրերս խորհրդարանում լրագրողներին պարզաբանումներ տւեց խմբակցութեան անդամ Արծւիկ Մինասեանը:
Նա նշեց, որ «Նայիրիտ»-ի գործարանը Հայաստանի տնտեսութեան արդիւնաբերական ճիւղի հիմքն է, եւ խնդիրը միայն այն չէ, որ «Նայիրիտ»-ը չի աշխատում, այլեւ այն, թէ ինչու է գործարանն անտէր: «Անտէրութեան արդիւնք է, որ հսկայական մեղադրանքներ կան առանձին պաշտօնատար անձանց նկատմամբ, ովքեր «Նայիրիտ»-ն օգտագործելով՝ տարբեր չարաշահումներ են իրականացրել»,- ընդգծեց ԱԺ-ի պատգամաւորը:

Ա. Մինասեանի ասութեամբ՝ «Նայիրիտ»-ի հարցով ժամանակաւոր յանձնաժողովը նախ պէտք է ուսումնասիրի «Նայիրիտ»-ի անհրաժեշտութիւնը՝ մեր տնտեսութեան մէջ, ինչպէս նաեւ բացայայտի, թէ ինչու նախատեսւած ներդրումները չեն իրականացւել, կա՞ն առարկայական պատճառներ թէ՝ ոչ: «Նայիրիտ»-ի գործարկումը քաղաքական խնդիր է եւ չպէտք է խուսափել ու վախենալ արդիւնաւէտ քաղաքական եւ տնտեսական որոշում կայացնելուց, քանի որ ամէն ամիս «Նայիրիտ»-ի չաշխատելը մօտաւորապէս 1-1.5 մլն. դոլարի պարտաւորութիւն է ձեւաւորում «Նայիրիտ»-ի համար»,- ընդգծեց պատգամաւորը:
Ա. Մինասեանն ասաց, որ իրենք ամէն ինչ անելու են, որ իրաւապահ մարմինների հետ համատեղ աշխատանքի արդիւնքում՝ պատասխանատւութեան ենթարկւեն չարաշահումների բոլոր պատասխանատուները:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։