Հա

Գաղափարական

02/06/2013 - 11:05

alt«mardik.am» - ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը մամուլի ասուլիսում խօսելով կառավարութեան ծրագրի մասին՝ այն բնորոշեց մէկ բառով՝ հռչակագիր, որը չի բացայայտում երկրի առջեւ կանգնած մարտահրաւէրները, անգամ գործազրկութեան հարցը լուծելու համար կառավարութիւնը յստակ գործողութիւնների ծրագիր առաջ չի քաշում: «Բիւջետային բոլոր միջոցները մսխւել են, որն էլ ցոյց է տալիս այս կառավարութեան թալանչի լինելը, հետեւաբար՝ երբ իշխանութիւնները գաղջ մթնոլորտի մասին են խօսում, ապա նման մթնոլորտ առաջացնողը հէնց իրենք են»,- յայտարարեց պատգամաւորը՝ յաւելելով. «Ամենամեծ վատութիւնը, որ կառավարութիւնը արել է մեր ժողովրդին, սպանել է յոյսը: Մենք պէտք է այդ յոյսն ու հաւատը վերականգնենք»:

Ինչ վերաբերում է գազի գնի թանկացմանը, պրն. Մինասեանի ասութեամբ՝ Հայաստանի պետութիւնը խօսում է էներգետիկ անկախութեան մասին, բայց ոչ մի քայլ չի անում այդ անկախութիւնն ապահովելու համար: «Հայաստանին մատակարարւող գազն ամենաէժանը չէ տարածաշրջանում, դա անհեթեթութիւն է: Հայաստանում գազի բարձրացմամբ՝ կը լինի հայաթափութիւն»,- վրդովւած ասաց պատգամաւորը՝ յաւելելով, որ Ռուսաստանը չի էլ թաքցնում, թէ գազն օգտագործում է որպէս քաղաքական գործիք:
Պրն. Մինասեանի ասութեամբ՝ ԱՊՀ-ի տարածքում Հայաստանի գազի իրացման ծաւալը մօտ երկու տոկոս է, հետեւաբար՝ չմտածւած գործողութիւնների արդիւնք կարելի է համարել «Գազպրոմ»-ի գազի սակագինը բարձրացնելու այս քայլը:
ՀՅԴ պատգամաւորն առաջարկում է մտածել իրանական գազի եւ այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներն օգտագործելու մասին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։