Հա

Գաղափարական

Երկուշաբթի, 23 Յունւարի 2017 09:35

Արամ Համբարեան.- «Ամերիկայի Հայ Դատը շարունակում է ճնշել ԱՄՆ-ի ղեկավարութեանը, որ պաշտպանեն Կարօ Փայլանի խօսքի ազատութեան իրաւունքը»

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը շարունակում է ճնշել ԱՄՆ-ի ղեկավարութեանը, որ պաշտպանեն Կարօ Փայլանի խօսքի ազատութեան իրաւունքը․ «tert.am»-ին այս մասին ասաց ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

«ԱԼԻՔ» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը շարունակում է ճնշել ԱՄՆ-ի ղեկավարութեանը, որ պաշտպանեն Կարօ Փայլանի խօսքի ազատութեան իրաւունքը․ «tert.am»-ին այս մասին ասաց ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

«ԱՄՆ կառավարութեանը առաջին պաշտօնական յիշատակումը Կարօ Փայլանի դէմ հետապնդումների վերաբերեալ եղել է 2016 թւականի մայիսին Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նամակում՝ ուղղւած Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջան Բասին: Մենք այդ նամակում մատնանշել ենք ԱՄՆ-ի անգործութիւնը Հրանտ Դինքի դէմ հետապնդումների ժամանակ եւ զգուշացրել ենք, որ նմանատիպ անգործութիւնը պարզ ազդանշան է Կարօ Փայլանի դէմ նմանատիպ բռնութիւն իրագործելու համար»,- նշեց նա:

Արամ Համբարեանը նաեւ նշեց, որ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան իրենց ընկերները կառուցողական դեր են խաղացել Կարօ Փայլանի՝ աշնանը ԱՄՆ-ի այցելութեան, ներառեալ նրա՝ Վաշինգթոնում անցկացրած ժամանակի հարցում, որի ընթացքում Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւորը խօսել է հետազօտական կենտրոն համարւող կազմակերպութիւններում, հանդիպել է Պետդեպի հետ եւ խորհրդատւութիւններ է անցկացրել Կոնգրեսի հետ:

«Մենք յաճախակի բարձրացնում ենք Կարոյի անվտանգութեան հարցը կառավարութեան եւ Կոնգրեսի հետ մեր քննարկումներում՝ ընդգծելով, որ նրա անվտանգութիւնը հայ-ամերիկեան յարաբերութիւններում լուրջ առաջնահերթութիւն է»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ Թուրքիայի քրդամետ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխութիւնների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց Ցեղասպանութեան հարցը: Խորհրդարանի հայ պատգամաւորին «ցեղասպանութիւն» եզրոյթի համար պատժել են` երեք նիստով հեռացնելով խորհրդարանի աշխատանքներից: Փայլանի խօսքերը հանւել են նիստի արձանագրութիւններից:

Փայլանի արածին ի պատասխան՝ նրա դէմ բողոք է ներկայացրել թուրքական «Մեծ միութիւն» կուսակցութեան Էդիրնէի մասնաճիւղի ղեկավար Արիֆ Քեորօղլուն է, որը հայազգի պատգամաւորին մեղադրել է ժողովրդի շրջանում քէն եւ ատելութիւն տարածելու համար: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։