Հա

Գաղափարական

Երկուշաբթի, 30 Յունւարի 2017 11:30

Պետօն…

Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, Արցախեան ազգային-ազատագրական պայքարի լաւագոյն ներկայացուցիչներից` ՀՅԴ անդամ, հրամանատար Պետոյի՝ Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան տարեդարձն է: Նա կը դառնար 53 տարեկան:

Այսօր Պետրոս Ղեւոնդեանը կը դառնար 53 տարեկան

 

Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, Արցախեան ազգային-ազատագրական պայքարի լաւագոյն ներկայացուցիչներից` ՀՅԴ անդամ, հրամանատար Պետոյի՝ Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան տարեդարձն է: Նա կը դառնար 53 տարեկան:

Պետօն ծնւել է 1964 թւականի յունւարի 30-ին Պռօշեան գիւղում։ Ղարաբաղեան շարժման տարիներին նա, որպէս կամաւոր, մեկնել է Արցախ։ Իր հրամանատարութեամբ գործող գումարտակի հետ մասնակցել է Շահումեանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնեակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական յենակէտերի ոչնչացման գործողութեանը:

Պետօն, լինելով Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, մշակել եւ առանց զոհ տալու իրականացրել է Օմարի լեռնանցքի գրաւման դժւարին ծրագիրը:

Նա զոհւել է 1994 թւականի փետրւարի 14-ին, Քելբաջարում՝ 30 տարեկան հասակում:

Յետմահու Պետօն պարգեւատրւել է «Մարտական խաչ» շքանշանով, Արիութեան մեդալով, աւելի ուշ ստացել է «Ոսկէ արծիւ» շքանշանը` արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը:

«yerkir.am»

Յարակից Հրապարակումներ

  • Իմ անունն է պայքար եւ վախճանս` յաղթանակ. Տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների ջահերով երթը
    Իմ անունն է պայքար եւ վախճանս` յաղթանակ. Տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների ջահերով երթը

    Երէկ, Երեւանում տեղի ունեցաւ «Իմ անունն է պայքար եւ վախճանս՝ յաղթանակ» ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների նախաձեռնած թւով 18-րդ ջահերով երթը:

  • ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում
    ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում

    «Արտասահմանեան 3 այցելութիւն եմ ունեցել, որոնցից 2-ը կազմակերպւել է Հայ Դատի կառոյցների կողմից՝ 2016 թւականին Եւրոպա եւ 2017 թւականին ԱՄՆ»,- ասաց Ռուբէն Մելիքեանը՝ ներկայացնելով ԱՄՆ այցելութեան ընթացքն ու արդիւնքները: ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների ջանքերով 10 օրւայ ընթացքում 38 հանդիպում էր կազմակերպւել բուհերի ուսանողների, իրաւապաշտպանների, Սփիւռքի կառոյցների եւ լրագրողական շրջանակների հետ:

  • ՀՅԴ-ն ջահերով երթ կանի ապրիլի 23-ին
    ՀՅԴ-ն ջահերով երթ կանի ապրիլի 23-ին

    Ամէն տարի Ազատութեան հրապարակում դաշնակցական երիտասարդները այրում են Թուրքիայի դրօշը, ապա ջահերով երթ անում դէպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանութեան տարելիցի կապակցութեամբ:

  • ՀՅԴ շարքերը համալրւեց 20 երիտասարդով
    ՀՅԴ շարքերը համալրւեց 20 երիտասարդով

    Երիտասարդները երդւեցին իրենց պատւով եւ հայրենիքով` միշտ հաւատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին, իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դէպքում` անգամ կեանքի գնով պայքարել յանուն Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատի:

  • Արթուր Մկրտչեանի յիշատակի օրը
    Արթուր Մկրտչեանի յիշատակի օրը

    «Իմ կարծիքով` Արթուր Մկրտչեանը փորձեց բարոյականութիւնը բերել քաղաքականութիւն եւ դա շատ բնական ձեւով արեց, քանի որ Արցախեան շարժումը բարոյական շարժում էր իր էութեամբ»,- Արթուր Մկրտչեանի մասին ասաց Արմէն Սարգսեանը

    «alikonline.ir»- Այսօր`ապրիլի 14-ին լրանում է Արցախի Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի մահւան 25-րդ տարելիցը: Տեղեկացնում է «aparaj.am»-ը:

    Այդ առիթով ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամները, Արթուր Մկրտչեանի կուսակցական ընկերներն ու հարազատները ինչպէս նաեւ Արցախի քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին նրա յուշաքարին:

    Ի՞նչ քաղաքական մշակույթ իր հետ բերեց Արթուր Մկրտչեանը: Այս հարցով դիմեցինք Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանին: «Իմ կարծիքով` Արթուր Մկրտչեանը փորձեց բարոյականութիւնը բերել քաղաքականութիւն եւ դա շատ բնական ձեւով արեց, քանի որ Արցախեան շարժումը բարոյական շարժում էր իր էութեամբ»,- ասաց նա:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։