Հա

Գաղափարական

01/02/2017 - 12:40

ԱՄՆ-ի հայ ուսանողները Հայոց Ցեղասպանութեան ժխտման դէմ ուղղւած բողոքի լուռ ակցիաներ կանցկացնեն

ԱՄՆ-ում Համահայկական ուսանողական ընկերակցութիւնը (All-ASA) Հայոց Ցեղասպանութեան ժխտման դէմ բողոքի լուռ ակցիաներ կանցկացնի քոլեջներում եւ համալսարաններում:

«ԱԼԻՔ» - ԱՄՆ-ում Համահայկական ուսանողական ընկերակցութիւնը (All-ASA) Հայոց Ցեղասպանութեան ժխտման դէմ բողոքի լուռ ակցիաներ կանցկացնի քոլեջներում եւ համալսարաններում:

Ըստ «Ասպարէզ»-ի՝ փետրւարի 9-ին «Ժխտման բիծը» կարգախօսով անցկացւելիք ակցիաները հովանաւորել են ՀՅԴ ԱՄՆ-ի Արեւելեան եւ Արեւմտեան շրջանների կառոյցները, ՀՅԴ «Շանթ» Ուսանողական միութիւնը, ինչպէս նաեւ «Alpha Gamma Alpha»-ն եւ «Alpha Epsilon Omega»-ն:

«Ժխտման բիծը» կազմակերպւում է ամէն տարի ուսանողութեան շրջանում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ իրազեկութեան մակարդակը բարձրացնելու նպատակով: Ակցիայի ընթացքում պարզւում են պաստառներ, պատմում են Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականութեան, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան պատմական փաստի ճանաչման ու փոխհատուցման տրամադրման անհրաժեշտութեան մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։