Հա

Գաղափարական

Չորեքշաբթի, 15 Փետրւարի 2017 13:30

Այսօր կը մեկնարկի ՀՅԴ երիտ-ուսանողական տարածաշրջանային խորհրդաժողովը

Այսօր մեկնարկելու է ՀՅԴ «Յովնան Դաւթեան» ուսանողական միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած ՀՅԴ երիտ-ուսանողական տարածաշրջանային խորհրդաժողովը, որը խորագրւել է «Հայ երիտասարդը եւ ապագայի տեսլականը Հայաստանում եւ Մերձաւոր Արեւելքում»:

«ԱԼԻՔ»- Այսօր մեկնարկելու է ՀՅԴ «Յովնան Դաւթեան» ուսանողական միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած ՀՅԴ երիտ-ուսանողական տարածաշրջանային խորհրդաժողովը, որը խորագրւել է «Հայ երիտասարդը եւ ապագայի տեսլականը Հայաստանում եւ Մերձաւոր Արեւելքում»:

Խորհրաժողովին մասնակցելու են դաշնակացկան երիտ-ուսանողներ Թեհրանից, Նոր Ջուղայից, Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Սիրիայից եւ Քուվէյթից:

Մասնակիցներն արդէն ժամանել են Թեհրան: Երէկ՝ փետրւարի 14-ին, հիւրերն այցելել են «Արտակ Մանուկեան» թանգարան, եղել են ազգային առաջնորդարանում, ուր հանդիպել են թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի հետ:

Նրանք նաեւ այցելել են «ՀՈՒՍԿ» հաստատութիւն, ուր ծանօթացել են Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի ծաւալած գործունէութեանը: Օրւայ վերջին հանդիպումը կայացել է Հայ համալս. ընդ. միութիւնում:

Յարակից Հրապարակումներ

  • Իմ անունն է պայքար եւ վախճանս` յաղթանակ. Տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների ջահերով երթը
    Իմ անունն է պայքար եւ վախճանս` յաղթանակ. Տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների ջահերով երթը

    Երէկ, Երեւանում տեղի ունեցաւ «Իմ անունն է պայքար եւ վախճանս՝ յաղթանակ» ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների նախաձեռնած թւով 18-րդ ջահերով երթը:

  • ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում
    ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում

    «Արտասահմանեան 3 այցելութիւն եմ ունեցել, որոնցից 2-ը կազմակերպւել է Հայ Դատի կառոյցների կողմից՝ 2016 թւականին Եւրոպա եւ 2017 թւականին ԱՄՆ»,- ասաց Ռուբէն Մելիքեանը՝ ներկայացնելով ԱՄՆ այցելութեան ընթացքն ու արդիւնքները: ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների ջանքերով 10 օրւայ ընթացքում 38 հանդիպում էր կազմակերպւել բուհերի ուսանողների, իրաւապաշտպանների, Սփիւռքի կառոյցների եւ լրագրողական շրջանակների հետ:

  • ՀՅԴ-ն ջահերով երթ կանի ապրիլի 23-ին
    ՀՅԴ-ն ջահերով երթ կանի ապրիլի 23-ին

    Ամէն տարի Ազատութեան հրապարակում դաշնակցական երիտասարդները այրում են Թուրքիայի դրօշը, ապա ջահերով երթ անում դէպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանութեան տարելիցի կապակցութեամբ:

  • ՀՅԴ շարքերը համալրւեց 20 երիտասարդով
    ՀՅԴ շարքերը համալրւեց 20 երիտասարդով

    Երիտասարդները երդւեցին իրենց պատւով եւ հայրենիքով` միշտ հաւատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին, իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դէպքում` անգամ կեանքի գնով պայքարել յանուն Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատի:

  • Արթուր Մկրտչեանի յիշատակի օրը
    Արթուր Մկրտչեանի յիշատակի օրը

    «Իմ կարծիքով` Արթուր Մկրտչեանը փորձեց բարոյականութիւնը բերել քաղաքականութիւն եւ դա շատ բնական ձեւով արեց, քանի որ Արցախեան շարժումը բարոյական շարժում էր իր էութեամբ»,- Արթուր Մկրտչեանի մասին ասաց Արմէն Սարգսեանը

    «alikonline.ir»- Այսօր`ապրիլի 14-ին լրանում է Արցախի Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի մահւան 25-րդ տարելիցը: Տեղեկացնում է «aparaj.am»-ը:

    Այդ առիթով ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամները, Արթուր Մկրտչեանի կուսակցական ընկերներն ու հարազատները ինչպէս նաեւ Արցախի քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին նրա յուշաքարին:

    Ի՞նչ քաղաքական մշակույթ իր հետ բերեց Արթուր Մկրտչեանը: Այս հարցով դիմեցինք Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանին: «Իմ կարծիքով` Արթուր Մկրտչեանը փորձեց բարոյականութիւնը բերել քաղաքականութիւն եւ դա շատ բնական ձեւով արեց, քանի որ Արցախեան շարժումը բարոյական շարժում էր իր էութեամբ»,- ասաց նա:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։