Հա

Գաղափարական

Հինգշաբթի, 16 Փետրւարի 2017 11:06

Մեկնարկեց «Հայ երիտասարդը եւ ապագայի տեսլականը Հայաստանում եւ մերձաւոր արեւելքում» խորագրով խորհրդաժողովը

Երէկ փետրւարի 15-ին մեկնարկեց ՀՅԴ «Յովնան Դաւթեան» ուսանողական միութեան կազմակերպած «Հայ երիտասարդը եւ ապագայի տեսլականը Հայաստանում եւ մերձաւոր արեւելքում» խորագրով խորհրդաժողովը:

«alikonline»- Սիւնէ Ֆարմանեան, երէկ փետրւարի 15-ին մեկնարկեց ՀՅԴ «Յովնան Դաւթեան» ուսանողական միութեան կազմակերպած «Հայ երիտասարդը եւ ապագայի տեսլականը Հայաստանում եւ մերձաւոր արեւելքում» խորագրով խորհրդաժողովը:
Ծրագրին ողջոյնի խօսքերով հանդէս եկան Հենրիկ Խալոյեանը եւ ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի պատասխանատու Սարգիս Մկրտիչեանը:
Խորհրդաժողովում Հայաստանի, Արցախի, Լիբանանի, Սիրիեաի եւ Քուէյթից ժամանած երիտասարդները եւ Իրանի ներկայացուցիչները զեկոյցեցին իրենց ծաւալած գործունէութեան մասին եւ ներկաներին առիթ տրւեց իրենց հարցերն ուղղելու զեկուցբեր երիտասարդներին:
Ծրագրի ընթացքում մասնակիցները անդրադարձան Մերձաւոր Արեւելքի երկրերի համայնքների խնդիրներին, տեղի ունեցաւ լայնածաւալ քննարկում: Խորհրդաժողովի մասնակիցները յատուկ ողջունեցին ՀՅԴ երիտ-ուսանողական միութիւնների Արցախի եւ Սիրիաի ներկայացուցիչներին: Ժողովականները աւելի հանգամանօրէն անդրադառցան սուրիահայութեանը քանի որ քաղաքական ճգնաժամը ծանր հարւած է հասացրել արդէն իսկ նոսրացած տեղի հայ համայնքին, սակայն նրանք շարունակում են իրենց ջանքերը ներդրել՝ վաղուց ի վեր սկսած ծաւալուն եւ հայապահպան գործունէութեան ուղղում:
«Հայ երիտասարդը եւ ապագայի տեսլականը Հայաստանում եւ մերձաւոր Արեւելքում» խորագիրը կրող խորհրդաժողովը շարունակւելու է նաեւ այսօր եւ վաղը:

Յարակից Հրապարակումներ

  • Իմ անունն է պայքար եւ վախճանս` յաղթանակ. Տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների ջահերով երթը
    Իմ անունն է պայքար եւ վախճանս` յաղթանակ. Տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների ջահերով երթը

    Երէկ, Երեւանում տեղի ունեցաւ «Իմ անունն է պայքար եւ վախճանս՝ յաղթանակ» ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միութիւնների նախաձեռնած թւով 18-րդ ջահերով երթը:

  • ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում
    ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի ջանքերով 10 օրւայ ընթացքում` 38 հանդիպում

    «Արտասահմանեան 3 այցելութիւն եմ ունեցել, որոնցից 2-ը կազմակերպւել է Հայ Դատի կառոյցների կողմից՝ 2016 թւականին Եւրոպա եւ 2017 թւականին ԱՄՆ»,- ասաց Ռուբէն Մելիքեանը՝ ներկայացնելով ԱՄՆ այցելութեան ընթացքն ու արդիւնքները: ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների ջանքերով 10 օրւայ ընթացքում 38 հանդիպում էր կազմակերպւել բուհերի ուսանողների, իրաւապաշտպանների, Սփիւռքի կառոյցների եւ լրագրողական շրջանակների հետ:

  • ՀՅԴ-ն ջահերով երթ կանի ապրիլի 23-ին
    ՀՅԴ-ն ջահերով երթ կանի ապրիլի 23-ին

    Ամէն տարի Ազատութեան հրապարակում դաշնակցական երիտասարդները այրում են Թուրքիայի դրօշը, ապա ջահերով երթ անում դէպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանութեան տարելիցի կապակցութեամբ:

  • ՀՅԴ շարքերը համալրւեց 20 երիտասարդով
    ՀՅԴ շարքերը համալրւեց 20 երիտասարդով

    Երիտասարդները երդւեցին իրենց պատւով եւ հայրենիքով` միշտ հաւատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին, իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դէպքում` անգամ կեանքի գնով պայքարել յանուն Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատի:

  • Արթուր Մկրտչեանի յիշատակի օրը
    Արթուր Մկրտչեանի յիշատակի օրը

    «Իմ կարծիքով` Արթուր Մկրտչեանը փորձեց բարոյականութիւնը բերել քաղաքականութիւն եւ դա շատ բնական ձեւով արեց, քանի որ Արցախեան շարժումը բարոյական շարժում էր իր էութեամբ»,- Արթուր Մկրտչեանի մասին ասաց Արմէն Սարգսեանը

    «alikonline.ir»- Այսօր`ապրիլի 14-ին լրանում է Արցախի Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի մահւան 25-րդ տարելիցը: Տեղեկացնում է «aparaj.am»-ը:

    Այդ առիթով ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամները, Արթուր Մկրտչեանի կուսակցական ընկերներն ու հարազատները ինչպէս նաեւ Արցախի քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին նրա յուշաքարին:

    Ի՞նչ քաղաքական մշակույթ իր հետ բերեց Արթուր Մկրտչեանը: Այս հարցով դիմեցինք Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանին: «Իմ կարծիքով` Արթուր Մկրտչեանը փորձեց բարոյականութիւնը բերել քաղաքականութիւն եւ դա շատ բնական ձեւով արեց, քանի որ Արցախեան շարժումը բարոյական շարժում էր իր էութեամբ»,- ասաց նա:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։