Հա

Գաղափարական

18/02/2017

Աւարտւեց «Հայ երիտասարդը եւ ապագայի տեսլականը Հայաստանում եւ մերձաւոր արեւելքում» խորագրով խորհրդաժողովը

Երէկ՝ փետրւարի 17-ին, աւարտւեց ՀՅԴ «Յովնան Դաւթեան» ուսանողական միութեան կազմակերպած «Հայ երիտասարդը եւ ապագայի տեսլականը Հայաստանում եւ մերձաւոր արեւելքում» խորագրով խորհրդաժողովը:

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Երէկ՝ փետրւարի 17-ին, աւարտւեց ՀՅԴ «Յովնան Դաւթեան» ուսանողական միութեան կազմակերպած «Հայ երիտասարդը եւ ապագայի տեսլականը Հայաստանում եւ մերձաւոր արեւելքում» խորագրով խորհրդաժողովը:
Խոհրդաժողովին դասախօսութիւններով հանդէս եկան Արամ Շահնազարեանը, Գրիգոր Ղազարեանը, Սարգիս Մկրտչեանը, դոկտ. Կարէն Խանլարեանը, Սուրիկ Աբնուսեանը, Բորիս Տէր-Յովհաննիսեանը:
Խորհրդաժողովի օրակարգը յագեցած էր հետեւեալ թեմաներով Մերձաւոր Արեւելք, Թուրքիա եւ Հայ Դատ, Հայաստան, Հայաստանի հայ երիտասարդի դերը եւ ապագայ տեսլականը Հայաստանի զարգացման գործում, Համահայկական մտածողութեան հասնելու ուղիներ եւ հայրենիք: Տեղի ունեցան լայնածաւալ քննարկումներ, որոնց ժամանակ ներկաներին առիթ տրւեց հանգուցային հարցեր արծարծելու օրակարգի թեմաների շուրջ: Եռօրեայ նիստերում քննութեան առարկայ դարձաւ Հայաստանում ակնառու դարձած խնդիրները, որոնցից են կաշառակերութիւնը եւ արտագաղթը: Շեշտադրւեց Ծովից Ծով հայրենիքի գաղափարը եւ Հայ Դատը, յատուկ ուշադրութիւն դարձւեց ազգային գիտակցութեանը ազգային ինքնութեան ամրապնդմանը, հաւատք դէպի հայրենիքը եւ ամբողջական հայրենիքի հարցերին:
Խորհրդաժողովի վերջում ժողովականները բաժանւելով աշխատանքային տարբեր խմբերի ժողովի դատին յանձնեցին իրենց բանաձեւած զեկոյցները եւ առաջարկները, որտեղ ընդգրկւած էր եռօրեայ նիստերում շօշափւող թեմաները: Հրաւիրւած երկրների ներկայացուցիչները մեծ բաւարարութեամբ, եռանդուն յոյզերով եւ պայքարի ոգու նոր ալիքներ առած լքեցին Թեհրանը: Նրանք մեկնեցին Նոր Ջուղա:

Յարակից լուրեր

  • Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ-ն կողմ է քւէարկում Մանուէլ Գրիգորեանին անձեռնմխելիութիւնից զրկելուն»
    Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ-ն կողմ է քւէարկում Մանուէլ Գրիգորեանին անձեռնմխելիութիւնից զրկելուն»

    ԱԺ-ում շարունակւում է ԱԺ պատգամաւոր Մանուէլ Գրիգորեանի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելուն եւ նրան ազատութիւնից զրկելուն համաձայնութիւն տալու վերաբերեալ միջնորդագրերի քննարկումը:

  • ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արծւիկ Մինասեանը չի վախենում իր դիրքորոշումները բարձրաձայնելուց»
    ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արծւիկ Մինասեանը չի վախենում իր դիրքորոշումները բարձրաձայնելուց»

    Յունիսի 11-ին կառավարութեան արտահերթ նիստի ժամանակ բանավէճ տեղի ունեցաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանի միջեւ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերեալ հարցի քննարկման ժամանակ նախարար Մինասեանն ասաց, թէ երբեք չի եղել դէպք, որ ինքն` իբրեւ Դաշնակցութեան ներկայացուցիչ, կողմ քւէարկի պարտադիր կուտակային համակարգին, եւ այս անգամ էլ մնում է իր տեսակէտին: 

  • Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք
    Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք

    Երկար, փշոտ եւ արիւնալի է եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անցած ուղին, քանզի յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած այս կուսակցութիւնն իր բազմամեայ պատմութեան ընթացքում շարունակ եղել է դաւադիր թշնամիների ու զանազան ուժերի թիրախը, ովքեր ջանք չեն խնայել հայ ժողովրդին զրկելու իրեն յոյս ներշնչող միակ գաղափարական պաշտպանից ու առաջնորդից:

  • ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների կը գնայ միայնակ
    ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների կը գնայ միայնակ

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ Հայ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը «tert.am»-ի հետ զրոյցում դժւարացաւ ասել, թէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները երբ կը լինեն՝ նշելով, թէ ինքն ընդհանրապէս քաղաքականութեան մէջ գուշակութիւններով զբաղւելու կողմնակից չէ:

  • Սպարտակ Սէյրանեան. «Նպատակ ունեն ազգային աւանդական կառոյցներին դուրս մղել ազգային կեանքից»
    Սպարտակ Սէյրանեան. «Նպատակ ունեն ազգային աւանդական կառոյցներին դուրս մղել ազգային կեանքից»

    Վերջին շրջանում ականատեսն ենք շատ մտահոգիչ ու հնարաւոր հետեւանքների իմաստով խիստ վտանգաւոր իրողութեան: Համապարփակ եւ բազմաշերտ քարոզչութիւն է իրականացւում Հայաստանի Հանրապետութիւնում, Արցախում, Ջաւախքում, աւանդական եւ նոր Սփիւռքում գործող՝ համահայկական ընդգրկում ունեցող հոգեւոր, քաղաքական, մշակութային, բարեգործական կառոյցների, ինստիտուտների, կազմակերպութիւնների եւ հաստատութիւնների դէմ, որոնք, անշուշտ, բոլորին յայտնի են:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։