Հա

Գաղափարական

25/02/2017 - 10:11

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը շարունակելու է աշխատել եւրոպացիների` Արցախ այցելութիւնն ապահովելու ուղղութեամբ

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը շարունակելու է աշխատել եւրոպացի գործիչների` Արցախ այցելութիւնն ապահովելու ուղղութեամբ:

«alikonline.ir»-  ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը շարունակելու է աշխատել եւրոպացի գործիչների` Արցախ այցելութիւնն ապահովելու ուղղութեամբ:

Այս մասին «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում նշեց ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը: Նրա խօսքով՝ Ադրբեջանը Լապշինի դէպքով փորձում էր խաթարել այդ գործընթացը, սակայն տեսաւ, որ ոչ մի ազդեցութիւն այն չունեցաւ:

«Լապշինի դէպքը ազդեցութիւն չունեցաւ, դրա համար էլ Ադրբեջանը խօսեց Արցախ այցելած եւրոպացի պատգամաւորների նկատմամբ միջազգային հետախուզում յայտարարելու մասին: Իրականում եւրոպացի պատգամաւորները եկել են, գալիս են եւ շարունակելու են գալ Արցախ: Այդ մասին իրենք նոյնպէս յայտարարել են»,- ասաց Գասպար Կարապետեանը:

Նրա խօսքով՝ ընթացիկ տարում նոյնպէս կը լինի եւրոպացի գործիչների պատւիրակութիւնների այց Արցախ: Եւրոպացի գործիչները պէտք է անձամբ տեղում հասկանան խնդիրը:

«Տարիներ շարունակ Արցախի հարցը եւրոպացի գործիչներն ընկալում էին այսպէս` պատերազմ, տարածքի խնդիր: Վերջին տարիներին զգալի աշխատանքի արդիւնքում իրողութիւնը փոխւել է, հասարակութեան տարբեր շերտերին հասցւում է Արցախի իրական խնդիրը: Դրանից բացի, եւրոպացի գործիչներն, անձամբ այցելելով Արցախ, հնարաւորութիւն են ունենում տեղում շփւել բնակիչների հետ, հասկանալ, թէ ինչպէս են նրանք պատկերացնում իրենց ապագան»,- յաւելեց Գասպար Կարապետեանը:

Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը նախատեսում է ընթացիկ տարում ակտիւացնել աշխատանքը Եւրոպայի զբօսաշրջային կազմակերպութիւնների հետ: Նպատակն է ակտիւացնել եւրոպացի զբօսաշրջիկների այցելութիւնն Արցախ:

«Առաջիկայում նախատեսում եմ հանդիպումներ զբօսաշրջութեան ոլորտում խոշոր ընկերութեան հետ: Այդ ընկերութիւնը մեծ թւով տուրիստական օպերատորներին փաթեթներ է վաճառում: Նախնական պայմանաւորւածութիւն կայ, որ այդ ընկերութեան ներկայացուցիչներն այցելեն Հայաստան, Արցախ, գնահատեն զբօսաշրջային հնարաւորութիւնները»,- ասաց Գասպար Կարապետեանը: Նա ընդգծեց, որ Արցախը զբօսաշրջային մեծ հնարաւորութիւններ ունի, յատկապէս կրօնական շեշտադրմամբ:

2016 թւականին Բելգիայում կազմակերպւել են միջոցառում, որի ընթացքում ներկայացւել է Արցախի զբօսաշրջային, տնտեսական հնարաւորութիւնները:

 

Թուրքիան գնալով միապետական երկիր է դառնում, զրոյցում ասաց ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը` նշելով, որ Թուրքիան գնալով հեռանում է Եւրոպայից:

«Մենք աշխատում ենք, որպէսզի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչւի, հատուցման հարցն ենք բարձրացնում: Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցն ընթացքի մէջ է մտել: Պէտք է հետամուտ լինենք, որպէսզի Թուրքիայի մէջ էլ տարածւի եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցն ու հատուցման հարցը բարձրացւի: Բայց Թուրքիան գնալով աւելի միապետական երկիր է դառնում: 2005 թւականից Թուրքիայի մէջ բաւականին փոփոխութիւններ արեց Էրդողանը, որպէսզի ցոյց տայ, որ առաջադիմական է, բայց, եթէ Թուրքիան չի ճանաչում իր անցեալը, ուրեմն չի կարող լինել ժովորդավար, այն Եւրոպային մոտենալու փոխարէն` հեռանում է»,- ասաց նա:

Գասպար Կարապետեանը նշեց, որ յունիսին եւ հոկտեմբերին իրենք նախատեսւում են կլոր սեղան կազմակերպել, որի ընթացքում քննարկւելու է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման հարցը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։