Հա

Գաղափարական

Ուրբաթ, 17 Մարտի 2017 16:50

Քրիստափոր Միքայէլեան. Հայ յեղափոխականի կամքի ու հոգու մարմնաւորումը

Քրիստափորը, մեր ժողովուրդի նորագոյն շրջանի պատմութեան մէջ անկրկնելի բարձունք նւաճեց իբրեւ հայ մարդու յեղափոխական կամքի ու յանդգնութեան, մարտունակ ուժի եւ կազմակերպական տաղանդի մարդակերտ դարբինը:

«alikonline.ir» - Այսօր`մարտի 17-ին լրանում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան երիցագոյնն ու կենտրոնական դէմքի`Քրիստափոր Միքայէլեանի մահւան 112 ամեակը:

112 տարի առաջ այս օրը` 1905 թւականի մարտի 17-ին Բոլգարիայում, Վիտոշ լեռան ստորոտին, ռումբի փորձարկման ժամանակ զոհւում է Քրիստափոր Միքայէլեանը:

Փորձարկւող ռումբը պէտք է պատուհասէր Սուլթան Աբդուլհամիդին: Կարմիր սուլթանի ահաբեկման ծրագիրն ինքը` Քրիտափորը ներկայացրել էր ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովին եւ ստանձնել դրա իրագործման պատասխանատւութիւնը:

Քրիստափոր Միքայէլեանը ծնւել էր 1895 թւականի հոկտեմբերի 18-ին Նախիջեւանի Գողթն գաւառի վերին Ագուլիս գիւղում։

1880-1884 թթ. իր ծննդավայրում զբաղւել է ուսուցչութեամբ: հէնց այդ տարիներին էլ Քրիստափորի մօտ ձեւաւորւում է յեղափոխական եւ ընկերվարական խոր համոզմունքների տէր քաղաքական-յեղափոխական գործչի նկարագիրը:

Ռուսական «Նարոտնայա վոլեա» (Ժողովրդային կամք) յեղափոխական կազմակերպութեան վերելքի տարիներին, երբ կովկասահայ երիտասարդութիւնը մեծ ոգեւորութեամբ փարում էր այդ կազմակերպութեան տարածած ընկերվարական գաղափարներին, Քրիստափորը եւս միանում է նրանց`ռուս յեղափոխականների հետ սերտ կապեր հաստատելով եւ հետագայ տարիներին այդ կապերը ամրապնդելով: Հէնց այդ տարիներին էլ Թիֆլիսում ծանօթանում է հայ իրականութեան մէջ երեւան եկած ազգային-ազատագրական շարժման խմորումների հետ` յատկապէս Գրիգոր Արծրունու հրատարակած «Մշակ»-ին շուրջ համախմբւած մտաւորականութեանը ծանօթանալով: Այդ ժամանկ էլ, նրա մօտ սկսում է  ձեւաւորւել ազգային հողի վրայ յեղափոխական շարժում առաջացնելու գաղափարը:

1885-1887 թթ. իբրեւ ազատ ուկնդիր ուսանում է Մոսկւայի համալսարանում։ 1887 թւականին ստեղծում է «Երիտասարդ Հայաստան» կազմակերպութիւնը։

1890 թւականի ամռանը, Թիֆլիսում, Սիմոն Զաւարեանի եւ Ստեփան Զօրեանի (Ռոստոմ) հետ հիմնադրում է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որը սկզբնական շրջանում կոչւում էր Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն` նպատակ ունենալով մէկ կուսակցութեան շարքերում միաւորելու հայ իրականութեան բոլոր յեղափոխական ուժերին:

Քրիստափորին յաջողւում է ստեղծել գաղափարական, կազմակերպական եւ գործնական այն համախմբումը, որն իրար էր կապում անծտիր բոլորին: Դառանլով նորաստեղծ կուսակցութեան գլխաւոր գաղափարախօսն ու իդէոլոգը, նա նախաձեռնում է ՀՅԴ գաղափարական եւ կազմակերպական, քաղաքական եւ մարտական ինքնահաստատման հուն մտցնելու դժուարին աշխատանքը: 

Քրիստափորի անմիջական ջանքերով է Ժնեւում հրատարակւում ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ը: «Դրօշակ»-ին զուգահեռ 1900 թւականին Ժնեւում հիմնադրում է ֆրանսալեզու «Փրօ Արմենիա» թերթը, որին թղթակցում են ժամանակի ֆրանսիական շատ յատնի հայագէտներ եւ քաղաքական գործիչներ` Անատոլ Ֆրանսւ, Ժան Ժորեսը, Թոնի Կոշէն, Ժորժ Քլեմանսօն եւ այլն։

Վերդառնալով Կովկաս, 1901 թւականին նախաձեռնում եւ կազմակերպում է «Փոթորիկ»-ը, որը հայ ունեւոր խաւին ստիպում է ֆինանսապէս նպաստել հայ յեղափոխական շարժմանը:

Յիրաւի մեծ եւ անկիւնադարձային է Վիտոշի բազէի` Քրիստափոր Միքայէլեանի դերն ու նշանակութիւնը հայ ազգային-ազատագրական պայքարի ձեւաւորման եւ վերելքի գործում: Քրիստափորը, մեր ժողովուրդի նորագոյն շրջանի պատմութեան մէջ անկրկնելի բարձունք նւաճեց իբրեւ հայ մարդու յեղափոխական կամքի ու յանդգնութեան, մարտունակ ուժի եւ կազմակերպական տաղանդի մարդակերտ դարբինը:

Յարակից Հրապարակումներ

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Յառաջիկայ 2 Ապրիլին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի մեծ ընտանիքը կը մասնակցի մեր երկրի խորհրդարանական ընտրութիւններուն, առանձին, ինքնուրոյն, «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախօսով, որ ունի քաղաքական որոշակի խորք ու յստակ պատգամ:

  • Կիրօ Մանոյեան. «Մենք չենք փոխւել ե՛ւ ընդդիմութիւն, ե՛ւ իշխանութիւն եղած ժամանակ»
    Կիրօ Մանոյեան. «Մենք չենք փոխւել ե՛ւ ընդդիմութիւն, ե՛ւ իշխանութիւն եղած ժամանակ»

    «yerkir.am»-ը տեղեկացնում է, որ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն իր ֆէյսբուքեան էջում տեղադրել է «Արւած գործի նոր սկիզբը» տեսանիւթն ու գրել.

  • ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
    ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

    Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը՝ իբրեւ ազգային, ժողովրդավար, սոցիալիստական եւ յեղափոխական կուսակցութիւն, մշտապէս պայքարել է հայ մարդու եւ հայութեան քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային շահերի համար:

  • «Նոր սկիզբ, արդար Հայաստան»
    «Նոր սկիզբ, արդար Հայաստան»

    Մարտի 5-ին Երեւանում` «Արմենիա Մարիոթ» հիւրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում, տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հանդիսաւոր հաւաքը՝ որն ազդարարեց քարոզարշաւի մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում են հայաստանեան լրատւամիջոցները:

  • Պետրոս Ղեւոնդեան (Պետօ) (1964 - 1994)
    Պետրոս Ղեւոնդեան (Պետօ) (1964 - 1994)

    Պետրոս Ղեւոնդեանը, նոյն ինքը՝ Պետօն, ծնւել է 1964 թւականին՝ Պռօշեան աւանում: Համագիւղացի այլ երիտասարդների հետ 1990 թւականի մայիսին անդամագրւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերում: Նոյն տարւայ աշնանը իր մարտական զինակիցների՝ Կարօտի, Հրաչի եւ միւս ընկերների հետ մեկնում է Շահումեանի շրջան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։