Հա

Գաղափարական

Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 09:40

ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը ԸԵՄՄ- խորհրդի ժողովին

2017 թւականի մարտի 23-26-ին Արգենտինայում (Ռոզարիօ) կայացաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (International Union of Socialist Youth, IUSY) Համաշխարհային խորհրդի ժողովը։ Ժողովին ներկայ էին ԸԵՄՄ-ի անդամ կազմակերպութիւններ շուրջ 200 ներկայացուցիչներով։

Մամլոյ հաղորդագրութիւն

 

2017 թւականի մարտի 23-26-ին Արգենտինայում (Ռոզարիօ) կայացաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (International Union of Socialist Youth, IUSY) Համաշխարհային խորհրդի ժողովը։ Ժողովին ներկայ էին ԸԵՄՄ-ի անդամ կազմակերպութիւններ շուրջ 200 ներկայացուցիչներով։ ՀՅԴ Երիտասարդականը ժողովին մասնակցեց երկու ներկայացուցչով՝ Ֆլորենսիա Զանիքեան (ՀՅԴ Հարաւային Ամերիկայի երիտասարդական միութիւն) եւ ԸԵՄՄ-ի փոխնախագահ եւ Սեւծովեան տարածաշրջանի համակարգող Կարօ Շատոյեան:

Ժողովի բացմանը ելոյթով հանդէս եկան Արգենտինայի ընկերվարական կուսակցութեան ատենապետ Անտոնիօ Պոնֆատին, ինչպէս նաեւ տեղացի այլ բարձրաստիճան պաշտօնեաներ եւ եւրոպական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։

Քննարկումների ժամանակ, ԸԵՄՄ-ի աւագ սերնդի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց գործունէութեան շրջանում կատարուած աշխատանքները, ինչպէս նաեւ նոր սերնդին փոխանցեցին իրենց փորձառութիւնը եւ գիտելիքները։

ԸԵՄՄ-ի Սեւծովեան տարածաշրջանի փոխնախագահ Կարօ Շատոյեանը իր ելոյթում խօսեց Եւրոպայի եւ յատկապէս Սեւծովեան տարածաշրջանում ընդհանուր տնտեսական խնդիրներին, հակամարտութիւններին, մարդու իրաւունքներին առնչուող եւ այլ հարցերի մասին, անդրադառնալով նաեւ Արեւելեան երկրների եւ Ռուսաստանի միջեւ փոխյարաբերութիւնների սրմանը՝ կոչ անելով ներկաներին աւելի մեծ ուշադրութիւն դարձնել նշւած շրջանի խնդիրներին։

Եռօրեայ համագումարի ընթացքում ԸԵՄՄ-ի խորհրդի ժողովը քննարկումների արդիւնքում ընդունեց մի շարք բանաձեւեր Բելառուսիայի եւ Կիպրոսի իրավիճակի եւ կանանց իրաւունքների մասին, ինչպէս նաեւ տեղի ունեցան տարածաշրջանային հանդիպումներ, որի արդիւնքում ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց եւրոպական կոմիտէին, որպէս Սեւծովեան տարածաշրջանի անդամ։

Ժողովի եզրափակիչ օրը զուգորդւեց 41 տարի առաջ Արգենտինայում հաստատւած ամբողջատիրական կարգերի դէմ պայքարի ընթացքում զոհւածների յիշատակին նւիրւած ամենամեայ քայլարշաւի օրուայ հետ, որին ներկայ գտնւեցին նաեւ ժողովի մասնակիցները։ 

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Համաշխարհային խորհուրդը ԸԵՄՄ-ի Համաշխարհային համագումարից յետոյ հիմնական որոշում կայացնող ժողովն է, որը գումարւում է երկու տարին մէկ անգամ։ Վերջին անգամ այն հիւրընկալուել էր Հայաստանում 2015 թւականին:

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնը Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից երիտասարդական կազմակերպութիւնն է, որին անդամակցում են աւելի քան 143 կազմակերպութիւններ աշխարհի շուրջ 100 երկրներից։ ՀՅԴ Երիտասարդականը ԸԵՄՄ-ի լիիրաւ անդամ է։

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ

03 Ապրիլ, 2017 թ.

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։