Հա

Գաղափարական

Չորեքշաբթի, 05 Ապրիլի 2017 13:40

Խոնարհ հերոսներ

Վիգէն Սամուէլի Գրիգորեան՝ ծնւել է 1951 թ. օգոստոսի 8-ին Հադրութի շրջանի Տող գիւղում։ Գիւղի միջնակարգ դպրոցն աւարտելուց յետոյ, 1972 թւականին աւարտել է Բաքւի պետական մանկավարժական համալսարանը:

Մարտիկ Արշակի Շահնազարեան՝ ծնւել է 1960 թւականին Շամխորի շրջանի Բարսում գիւղում: 1969 թւականին մշտական բնակութեան են տեղափոխւել Նաիրիի շրջանի Նոր Երզնկա գիւղ: 1980-82-ին ծառայել խորհրդային բանակում:

24 տարի առաջ ապրիլի 5-ին նա էլ ընկաւ ...

Յաւէրժ փառք

 

Վիգէն Սամուէլի Գրիգորեան՝ ծնւել է 1951 թ. օգոստոսի 8-ին Հադրութի շրջանի Տող գիւղում։ Գիւղի միջնակարգ դպրոցն աւարտելուց յետոյ, 1972 թւականին աւարտել է Բաքւի պետական մանկավարժական համալսարանը: Դրանից յետոյ աշխատել է որպէս հայոց լեզւի ուսուցիչ Տողի միջնակարգ դպրոցում։

1988 թւականին նա եղել է Հադրութի շրջանի ամենաակտիւ գործիչներից մէկը։ 1990 թւականին Վիգէնը կազմաւորել է «Վրէժ» կամաւորական ջոկատը, որը մեծ դեր է կատարել Հադրութի եւ շրջակայ շրջանների հայ բնակչութեան պաշտպանութեան գործում։ 1991-ին ընտրւել է ԼՂՀ Գերագոյն խորհրդի պատգամաւոր։ Պաշտպանական բանակի կազմաւորումից յետոյ Տողի գումարտակի կազմում, որպէս գումարտակի շտաբի պետ մասնակցել է ինքնապաշտպանական եւ ազատագրական գործողութիւններին՝ Հադրութի եւ Ֆիզուլու շրջաններում: Եղել է ՀՅԴ անդամ:

Յետմահու պարգեւատրւել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

 

1991 թւականի ապրիլի 5-ին Գետաշենում նահատակվեց Նոր Երզնկացի մեր ընկեր Մարտիկը ...

Հաւէրժ փառք

 

Մարտիկ Արշակի Շահնազարեան՝ ծնւել է 1960 թւականին Շամխորի շրջանի Բարսում գիւղում: 1969 թւականին մշտական բնակութեան են տեղափոխւել Նաիրիի շրջանի Նոր Երզնկա գիւղ: 1980-82-ին ծառայել խորհրդային բանակում: Մինչեւ 1988 թւականաը շինարար էր: Կամաւորական ջոկատների կազմում 1989-ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանութեանը՝ Երասխաւանում, Ոսկեպարում եւ Կոռնիձորում: 1990-91 թթ. ՀՅԴ կամաւորական ջոկատի կազմում մասնակցել է Շահումեանի եւ Գետաշէնի ինքնապաշտպանական մարտերին:

Յետմահու պարգեւատրւել է ՀՀ եւ ԼՂՀ «Արիութեան» մեդալներով:

Յարակից Հրապարակումներ

  • ԶՐՈՅՑ - Ես հէնց այդ կողմը նայող շների նման եմ
    ԶՐՈՅՑ - Ես հէնց այդ կողմը նայող շների նման եմ

    Հոկտեմբերի 10-ին լինի, թէ մէկ այլ օր, երբ մարդիկ դուրս են գալիս իրենց կարծիքն են ասում, ես յարգում եմ նրանց: Ես որպէս զինւորական մարդ, քաղաքականութեամբ չեմ ուզում զբաղւել: Այսպիսի մի առակ կայ, որ ոչխարներն արածում են, չոբանը նայում է, ու կան շներ, որոնք իրար գզում են: Բայց կան նաեւ շներ, որոնք պառկած նայում են այն կողմը, որտեղից կարող են յայտնւել գայլերը եւ վնասել ոչխարներին:

  • Բակօ Սահակեանը մասնակցել է Արցախի հերոս Աշոտ Ղուլեանի 55-ամեակին նւիրւած միջոցառմանը
    Բակօ Սահակեանը մասնակցել է Արցախի հերոս Աշոտ Ղուլեանի 55-ամեակին նւիրւած միջոցառմանը

    ԼՂՀ-ի նախագահ Բակօ Սահակեանը հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտի երիտասարդութեան եւ մշակոյթի պալատում ներկայ է գտնւել Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլեանի (Բեկոր) ծննդեան 55-ամեակին նւիրւած միջոցառմանը:

  • ՅԻՇԱՏԱԿ - Մայրս հինգ երեխայ է ունեցել, բայց Թաթուլ մէկն է եղել. եղբայրը՝ հերոսի մասին
    ՅԻՇԱՏԱԿ - Մայրս հինգ երեխայ է ունեցել, բայց Թաթուլ մէկն է եղել. եղբայրը՝ հերոսի մասին

    Թաթուլի մարտական ընկերների յիշողութիւնների մէջ յատկապէս տպաւորւել է այն, թէ ինչպէս է նա միայնակ գերի վերցրել ռուս գնդապետ Մաշկովին, ով այդ ժամանակ օգնում էր ադրբեջանցիներին Գետաշէնում իրականացնել հայաթափման «Օղակ» գործողութիւնը: Իսկ հերոսի խոստումը բոլորն են յիշում. «Թաթուլն ասում էր՝ Երեւան չի վերադառնայ, եթէ Գետաշէնն ընկնի»:

  • ԿԱՐԾԻՔ - «Պատերազմի վերսկսւելու դէպքում՝ Ադրբեջանի քաղաքական քարտէզին մնալը կը դրւի հարցականի տակ»
    ԿԱՐԾԻՔ - «Պատերազմի վերսկսւելու դէպքում՝ Ադրբեջանի քաղաքական քարտէզին մնալը կը դրւի հարցականի տակ»

    Այսօր Ադրբեջանում աւելի է ուժեղանում ազգային փոքրամասնութիւնների ինքնագիտակցութիւնը, որն ադրբեջանականից վաղուց վերածւել է ազգայինի եւ հաւանական ռազմական գործողութիւնների ժամանակ իրեն ցոյց կը տայ: Համոզւած եմ, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսւելու դէպքում՝ վերջնիս քաղաքական քարտէզին մնալը կը դրւի հարցականի տակ:

  • Պետոյի վերջին մարտը
    Պետոյի վերջին մարտը

    20 տարի առաջ, փետրւարի 14-ին, Օմարի լեռնանցքի ազատագրման մարտերում զոհւեց Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդեանը:
    1994 թ. յունւարեան կռիւները եւս մէկ փառապանծ ու ուսանելի էջ պարգեւեցին Արցախեան ազատամարտի պատմութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։