Հա

Գաղափարական

Շաբաթ, 27 Մայիսի 2017 12:30

110 տարի առաջ՝ մայիսի 27-ին սուգը համազգային էր ...

1904 թւականի գարնանը Գէորգ Չաւուշը գլխաւորել է Սասունի Իշխանաձոր եւ Տալւորիկ գիւղերի ինքնապաշտպանական ուժերը: Ապրիլի 11-ին՝ Շէնիկ գիւղի մօտ, 14-ին եւ 15-ին՝ Մերկերի շրջակայքում, 17-ին Գելիէգուզանի մօտ հայերը համառ մարտեր են մղել: Ապրիլի 19-ին թուրքերն սկսել են գնդակոծել հայկական դիրքերը: Մի քանի օր դիմադրելուց յետոյ հայերն ստիպւած թողել են Գելիէգուզանը եւ քաշւել մօտակայ բարձունքները՝ շարունակելով դիմադրութիւնը մինչեւ մայիսի 14-ը: 

Գէորգ Չաւուշ, Սարհատ (Գէորգ Ղազարեան) ծնւել է 1870 թւականին, Մկթենք գիւղում (Սասունի Փսանք գավառ), հայ ազգային ազատագրական շարժման դաշնակցական ականաւոր գործիչ, ֆիդայի: 1886-88 թթ.-ին սովորել է Մշոյ Սուրբ Կարապետ վանքի դպրոցում, որը նրա ուսուցիչ Յովհաննէս վարդապետ Մուրադեանի ջանքերով վերածւել էր ազատագրական գաղափարների տարածման կենտրոնի: Մարտական մկրտութիւնն ստացել է առաջին ֆիդայիներից մէկի՝ Արաբոյի խմբում: Մասնակցել է Սասունի 1891-1894 թթ.-ի ինքնապաշտպանական մարտերին, յատկապէս աչքի է ընկել Տալւորիկի 1893 թւականի կռիւներում: 1894 թւականիի Սասունի ապստամբութեան պարտութիւնից յետոյ, ի թիւս այլ ֆիդայիների, ձերբակալւել ու բանտարկւել է Բիթլիսում, ապա՝ Մուշում:

1896 թւականին Գէորգը փախել է բանտից, ապաստանել Սասունում, ապա միացել է Գուրգէնի (Բաղդասար Մալեան) եւ Հրայրի (Արմենակ Ղազարեան) խմբերին: 1899 թւականին` Աղբիւր Սերոբի սպանութիւնից յետոյ, 1900 թւջականին կազմակերպել է մատնիչ Աւէի, ապա Անդրանիկի հետ՝ քուրդ Խալիլ բէյի սպանութիւնները: 1901 թւականի ապրիլին գլխաւորել է Բերդակի, իսկ դեկտեմբերին՝ Նորշէնի կռիւները, որոնք կարեւոր տեղ ունեն հայդուկային շարժման պատմութեան մէջ: 1901 թւականի նոյեմբերին մասնակցել է նաեւ Մշոյ Սուրբ Առաքելոց վանքի կռւին: 

1904 թւականի գարնանը Գէորգ Չաւուշը գլխաւորել է Սասունի Իշխանաձոր եւ Տալւորիկ գիւղերի ինքնապաշտպանական ուժերը: Ապրիլի 11-ին՝ Շէնիկ գիւղի մօտ, 14-ին եւ 15-ին՝ Մերկերի շրջակայքում, 17-ին Գելիէգուզանի մօտ հայերը համառ մարտեր են մղել: Ապրիլի 19-ին թուրքերն սկսել են գնդակոծել հայկական դիրքերը: Մի քանի օր դիմադրելուց յետոյ հայերն ստիպւած թողել են Գելիէգուզանը եւ քաշւել մօտակայ բարձունքները՝ շարունակելով դիմադրութիւնը մինչեւ մայիսի 14-ը: 

Սասունի դէպքերի արձագանքները հասել են Եւրոպա: Եւրոպական տերութիւնների միջամտութիւնից խուսափելու համար թուրքական իշխանութիւնները ստիպւած հրաժարւել են Սասունի հայերին բնաջնջելու մտադրութիւնից: 

Ապստամբութեան պարտութիւնից յետոյ Գէորգն անցել է Վան, սակայն 1904 թւականի օգոստոսին Աղթամար կղզում տեղի ունեցած խորհրդակցութիւնից յետոյ, որպէս ՀՅԴ ղեկավար գործիչ, վերադարձել է Տարօն: 1906–07 թթ.-ին գործել է Ռուբէն Տէր-Մինասեանի հետ: Հայ-քրդական համագործակցութիւն ստեղծելու նրա ջանքերն ապարդիւն են անցել: 

Զոհւել է մայիսի 27-ին՝ Սուլուխի յայտնի կռւում:

Յարակից Հրապարակումներ

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Սերոբ Աղբիւր (Վարդանեան, 1864-1899)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Սերոբ Աղբիւր (Վարդանեան, 1864-1899)

    Հայու ազգային յիշողութեան մէջ անջնջելի խորհուրդ ու պատգամ խտացուցած է մեր օրացոյցին 24 հոկտեմբերի էջը, որովհետեւ թուրքական բռնակալութեան սադրանքով 116 տարի առաջ՝ 1899-ի այդ օրը, Սասնոյ Գէլիէգուզան գիւղին մէջ, դաւադրաբար թունաւորւեցաւ, սպանւեցաւ ու անարգօրէն գլխատւեցաւ մեր ժողովուրդին առասպելատիպ հերոսներէն Աղբիւր Սերոբ:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Փեթարայ Մանուկ (1887-1920)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Փեթարայ Մանուկ (1887-1920)

    Սեպտեմբերի 10-ին ոգեկոչեցինք անմահ յիշատակը Փեթարայ կամ Սասունցի Մանուկի, որ սասունցի լեռնականի իր խրոխտ կերպարով եւ դաշնակցական ֆեդայիի գերագոյն զոհաբերութեան ոգիով՝ իր արժանի տեղը ունի հայ ազատագրական շարժման անմոռանալի «Անկեղծ զինւոր»-ներու հերոսական փաղանգին մէջ:

  • ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Աղթամարի հերոսական կռիւը (31 օգոստոսի 1904)
    ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Աղթամարի հերոսական կռիւը (31 օգոստոսի 1904)

    31 օգոստոսին, 1904 թւականին, Վանայ ծովու Աղթամար կղզիին վրայ, արձանագրւեցաւ ամենէն հերոսական դրւագներէն մէկը հայ ազգային-ազատագրական շարժման:
    Օգոստոսի այդ օրը, 111 տարի առաջ, մղւեցաւ Աղթամարի կռիւը, որ պատմութիւն կերտող ճակատում մը եղաւ թուրքական կանոնաւոր զօրքին եւ Դաշնակցութեան ֆիդայական փաղանգին միջեւ:

  • ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Սասունին օգնութեան փութացող հայ ֆեդայիներու «Որսկան» խումբին ողբերգութիւնը
    ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Սասունին օգնութեան փութացող հայ ֆեդայիներու «Որսկան» խումբին ողբերգութիւնը

    29 յուլիսի 1904-ի թւակիր հեռագիր մը, որ Թաւրիզի վրայով Թբիլիսիէն Ժնեւ՝ ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ին ուղարկւած էր, հետեւեալը կը տեղեկացնէր.
    Ռուս-թուրքական սահմանին վրայ, Կարսի մերձակայ Օլթիի շրջանին մէջ, Թբիլիսիսէն եւ Երեւանէն հաւաքւած ու Սասունի օգնութեան փութացող հայ յեղափոխականներու 61-հոգանոց «Որսկան» արշաւախումբը երկու կրակի մէջ յայտնւեցաւ: Մէկ կողմէ թուրք սահմանապահներն ու անոնց զօրակցող քրդերը, իսկ միւս կողմէ ռուս սահմանապահ ուժերը «գործակցութեան» ձեռք երկարեցին իրարու եւ անխնայ կոտորածի ենթարկեցին հայոց քաջերը:

  • Գէորգ Չաւուշի այրու մէկ լուսանկարը
    Գէորգ Չաւուշի այրու մէկ լուսանկարը

    Վահէ Հաբեշեանը «Արմինիըն վիքլի»-ում գրել է, որ 2005 թ. Այնթապում Մուրադ անունով մի գործաւոր մի հին տան փայտէ մի բաժնից մի հին բացիկ է գտել:
    Բացիկի առջեւի կողմը սեւ երկար հագուստ հագած, աջ ձեռքին մի ատրճանակ եւ ձախ ձեռքին մի հրացան կրող կնոջ լուսանկարն է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։