Հա

Գաղափարական

Երեքշաբթի, 30 Մայիսի 2017 10:50

Դաշնակցական երիտասարդները երդում տւեցին Դրոյի շիրմին

Այս տարւայ Մայիսի 28-ը առանձայատուկ էր երկու տասնեակից աւելի դաշնակցական երիտասարդների համար: Նրանք հայրենիքը կեանքի գնով պաշտպանելու երդում են տւել Դրոյի՝ Դրաստամատ Կանայեանի շիրմին:

«alikonline.ir» - Մայիսի 28-ը մեծ շուքով ամէն տարի նշում են նաեւ Ապարան քաղաքում: Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա. յաղթանակների այս շղթան պայմանաւորեց Հայաստանի առաջին Հանրապետութեան ծնունդը եւ հայերին վերադարձրեց յաղթանակի բերկրանքը:

Ինչպէս տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը՝ տօնական միջոցառումներից բացի, այս տարւայ Մայիսի 28-ը առանձայատուկ էր երկու տասնեակից աւելի դաշնակցական երիտասարդների համար: Նրանք հայրենիքը կեանքի գնով պաշտպանելու երդում են տւել Դրոյի՝ Դրաստամատ Կանայեանի շիրմին: Մայիսեան հերոսամարտի ժամանակ՝ որպէս բազմափորձ հրամանատար, Ապարանի ինքնապաշտպանութեան ռազմական գործողութիւնը հէնց նրան էր վստահւած:

Նշենք որ, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման օրը՝ Մայիսի 28-ին, Արագածոտնում, Լոռիում, Գեղարքունիքում տեղի ունեցած երդման արարողություններով Հ. Յ. Դաշնակցութեան շարքերն համալրւեցին եւս 40 նորագրերով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։