Հա

Գաղափարական

Հինգշաբթի, 01 Յունիսի 2017 12:50

Վարդան Բախշեանն այսօր կը դառնար 52 տարեկան

1989 թ. Վ. Բախշեանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) հիմնադիրներից մէկը։ 1991 թ. Աթենքում ընտրւում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչութեան անդամ:

Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտութեան վերահիմնադիր Վարդան Բախշեանը կը դառնար 52 տարեկան:

Վարդան Ազատի Բախշեանը ծնւել է 1965 թւականի յունիսի 1-ին Հոկտեմբերյանում (այժմ՝ Արմաւիր): Միջնակարգ կրթութիւնը ստացել է Արմաւիր քաղաքի թիւ 2 միջնակարգ (այժմ՝ Վարդան Բախշեանի անւան) դպրոցում։

1983 թ. ընդունւել է ԵՊՀ պատմութեան ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զօրացրւելուց յետոյ ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունւել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրութեան եւ քարտէզագրութեան լաբորատորիայում։

Ուսանողական տարիներին Վարդանը համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետում թուրքերէն եւ ադրբեջաներէն է ուսումնասիրել: Թուրքերէնի նկատմամբ Վարդանի հետաքրքրութիւնը պայմանաւորւած է եղել հետագայում թուրքական արխիւներում հայոց պատմութեան համար անյայտ էջերի ուսումնասիրմամբ:

1989 թ. Վ. Բախշեանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) հիմնադիրներից մէկը։ 1991 թ. Աթենքում ընտրւում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչութեան անդամ:

Մինչեւ Արցախի ազատամարտին մասնակցելը Վ. Բախշեանը պատրաստւում էր պաշտպանել թեկնածուական ատենախօսութիւն՝ «Արեւմտեան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով։

Արցախեան հերոսամարտի տարիներին Վարդանը մի խումբ ընկերների հետ հիմնադրել է Հայ ուսանողական դաշինքը եւ հրատարակել «Դաշինք» թերթը:

Վարդանը 1990 թ. ընկերների հետ մեկնել է Արցախ, մասնակցել տեղի գիւղերի պաշտպանութեան մարտերին: Մասնակցել է Բերձորի ինքնապաշտպանութեանը։ Զոհւել է 1991 թ. դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գիւղի մօտ: Նրա աճիւնն ամփոփւած է Եռաբլուր յուշահամալիր-պանթէոնում:

Արմաւիրի թիւ 2 միջնակարգ դպրոցը անւանակոչւել է Վարդան Բախշեանի անունով։

ԼՂՀ նախագահի 1995 թ. թիւ 42 հրամանագրով Վարդան Բախշեանը յետմահու պարգեւատրւել է ԼՂՀ  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

1998 թ. փետրւարին յետմահու պարգեւատրւել է ԵՊՀ արծաթէ յուշամեդալով։

2008 թ. ԵՊՀ Աստւածաբանութեան ֆակուլտետի լսարաններից մէկը անւանակոչւել է Վ. Բախշեանի անւամբ։

Յարակից Հրապարակումներ

  • Երկար ճամբու մը սկիզբն ենք
    Երկար ճամբու մը սկիզբն ենք

    Երկուշաբթի, 17 յուլիս 2017-ին, Երեւանի մէջ կայացած Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հայաստանի Գերագոյն մարմինի միացեալ նիստէն բխած յայտարարութիւնը բազմաթիւ ուշագրաւ կէտեր կը պարունակէ։ 

  • ՀՅԴ Կանադայի 46-րդ Շրջանային ժողովի յայտարարութիւն
    ՀՅԴ Կանադայի 46-րդ Շրջանային ժողովի յայտարարութիւն

    Յուլիս 14-16 շաբաթավերջին, Մոնթրէալի մէջ կայացաւ ՀՅԴ Գանատայի 46-րդ Շրջանային ժողովը, մասնակցութեամբ Թորոնթոյի, Վանգուվըրի, Լաւալի, Ս. Գաթրինզի Մոնթրէալի, Գէմպրիճի, եւ Համիլթընի կոմիտէութեանց պատգամաւորներուն, ինչպէս նաեւ ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական եւ ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութեանց պատգամաւորներուն: 

  • Սոցինտերնի խորհրդի ժողովում ՀՅԴ-ն կասեցրել է Ադրբեջանի հակահայ քարոզչութիւնը
    Սոցինտերնի խորհրդի ժողովում ՀՅԴ-ն կասեցրել է Ադրբեջանի հակահայ քարոզչութիւնը

    Յուլիսի 11-12-ին Նիւ Եօրքում կայացել Սոցինտերնի խորհրդի ժողովը, որին որպէս կազմակերպութեան լիիրաւ անդամ մասնակցել է նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատւիրակութիւնը:

  • Դաւիթ Իշխանեան. «Արցախի իշխանութեան որդեգրած քաղաքականութիւնն այսօր բխում է ՀՅԴ սկզբունքներից ու մեր ժողովրդի շահերից»
    Դաւիթ Իշխանեան. «Արցախի իշխանութեան որդեգրած քաղաքականութիւնն այսօր բխում է ՀՅԴ սկզբունքներից ու մեր ժողովրդի շահերից»

    Յուլիսի 19-ին Արցախի Հանրապետութեան խորհրդարանը կընտրի երկրի նախագահ: Առաջադրւել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակօ Սահակեանը, որի թեկնածութիւնը պաշտպանում են «Հայրենիք», «Դաշնակցութիւն» եւ «Ժողովրդավարութիւն» խմբակցութիւնները եւ ԱԺ պատգամաւոր Էդւարդ Աղաբէկեանը, որն առաջադրւել է «Շարժում-88» խմբակցութեան կողմից: Նոր սահմանադրութեան համաձայն՝ առաջիկայ երեք տարիներին՝ մինչեւ 2020 թւականը, Արցախը կը կառավարւի անցումային փուլի ռեժիմով՝ երկիրը կը ղեկավարի Ազգային ժողովի կողմից ընտրւած նախագահը: Եւ միայն 2020-ին կանցկացւեն համաժողովրդական ընտրութիւններ:

    Այս կապակցութեամբ «Հայոց Աշխարհ»-ը զրուցեց Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Դաւիթ Իշխանեանի հետ։

  • Արցախում մեկնարկել են ՀՅԴ ճամբարները
    Արցախում մեկնարկել են ՀՅԴ ճամբարները

    Վերջին տարիներին Արցախի պատանիների ամառային հանգստի հաճելի ու անբաժանելի մասն են դարձել ՀՅ Դաշնակցութեան աշխարհասփիւռ կառոյցների երիտասարդական միութիւնների կողմից Արցախի տարբեր շրջաններում կազմակերպւող բակային ճամբարները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։