Հա

Գաղափարական

22/05/2013 - 10:45

alt«armenpress.am» - ԱՄՆ-ի կոնգրեսականներ՝ Մայքըլ Գրիմը, Ադամ Շիֆը, Դէյւիդ Վալադօն եւ Ֆրանկ Փալոնը «Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ արդարութեան մասին ակտ» են ներկայացրել Ներկայացուցիչների պալատ: Բանաձեւը ներկայացւել է Էրդողանի Վաշինգտոն կատարած պաշտօնական այցին համընթաց:

Ինչպէս յայտնել է ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը, նախագծով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային կոչ է ուղղւում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող արձանագրութիւն կազմել: Կոնգրեսականները նաեւ ԱՄՆ-ի կառավարութեանը կոչ են ուղղել աշխատել հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման ուղղութեամբ՝ առանցքում ունենալով Թուրքիայի Հանրապետութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան, դրա ընթացիկ հետեւանքների լիարժէք ճանաչման, ինչպէս նաեւ այդ յանցագործութեան միջազգային մակարդակով արդարացի եւ համապարփակ լուծման հարցերին:
«Մենք ողջունում ենք «Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ արդարութեան ակտ»-ի ներդրումը Ներկայացուցիչների պալատ: Այն Հայոց Ցեղասպանութեան նւիրւած նորարարական նախաձեռնութիւն է, որ ԱՄՆ-ին կոչ է ուղղում նոր մօտեցում ցուցաբերել հայ-թուրքական յարաբերութիւններին»,- նշել է ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:
Յիշեցնենք, որ Հայոց Ցեղասպանութեան եւ արդարութեան մասին նոր ակտը կրկնում եւ վերահաստատում է ԱՄՆ-ի նախկինում ամրագրւած դիրքորոշումը՝ Հայոց Ցեղասպանութիւնը որպէս ցեղասպանութիւն վկայակոչելու 1951 թւականի մայիսի 28-ին ԱՄՆ-ի կառավարութեան արդարադատութեան միջազգայնօրէն ճանաչմանն ուղղւած եւ ցեղասպանութիւնների կանխարգելման ու դատապարտման մասին կոնւենցիան եւ 1975 ու 1984 թւականներին Կոնգրեսի ընդունած Հայոց Ցեղասպանութեան մասին օրէնքները:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։