Հա

Գաղափարական

Երեքշաբթի, 13 Յունիսի 2017 12:50

Մենք քեզ երբեք չենք մոռանայ, շուտ վերադարձիր…25 տարի առաջ՝ այս օրը Կարօտն անհետցաւ...

25 տարի առաջ այս օրը Կարօտն անհետացաւ

Արցախեան ազատամարտի հերոս Կարօտ Յովհաննէսի Մկրտչեանը (Ջամբազի արծիւ) ծնւել է 1964 թւականի փետրւարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձւելով՝ հասակ առաւ Պռոշեան գիւղում: Նա առաջիններից էր, ով համալրեց Հայաստան վերադարձած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերը:

Կարօտն Արցախեան շարժման հէնց սկզբից նւիրւել է Հայաստանի սահմանների պաշտպանութեանը եւ Արցախի գոյապայքարին: 1989 թւականից եղել է Պռոշեանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատարը: 1990 թւականին նրա խումբը մեկնում է Հիւսիսային Արցախ, ուր Շահէն Մեղրեանի հրամանատարութեամբ համալրում է Շահումեանի պաշտպանական ուժերը:

Կարօտը, բացի զինամթերքի հայթայթումից, իր մարտական ընկերների՝ Պետոյի եւ Հրաչ Մուրադեանի հետ շրջանի ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու համար տեղի ուժերից ստեղծում է նոր մարտական խմբեր: 1991 թւականի ապրիլի 18-ին Պռոշեանի, Բաղրամեանի, Հրազդանի ջոկատները միանում ենԳետաշէնի` ԹաթուլԿրպէյեանի հրամանատարութեան տակ գտնւող խմբերին: Սիմոն Աչիկգեոզեանի հրամանատարութեամբ գործող ջոկատը համալրելու համար Կարօտի խումբը տեղափոխւում է Մարտունաշէնի դիրքեր: 1991 թւականին Կարօտը նշանակւեց Ստեփանակերտի` Աշոտ Ղուլեանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար: Պռոշեանի ջոկատը, Կարօտի եւ Պետոյի հրամանատարութեամբ, մեկնում է Շահումեան ու տեղի ինքնապաշտպանական խմբերի համագործակցութեամբ ստանձնում Բուզլուխի պաշտպանութիւնը:

Կարօտն այդ օրերին հաւատով կրկնում էր. «Մինչեւ Գետաշէնն ու Մարտունաշէնը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնայ»:

«Շահումեանից յետոյ Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դէպքում չպէտք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդւեն այդ դիրքերում: Եթէ այսօր թշնամուն յանձնենք Շահումեանը, ապա վաղը կը յանձնենք նաեւ Հայաստանը»,- ասում էր Կարօտը:

Յունիսի 13-ին ադրբեջանցիների եւ Գեանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայւած ռուսական յատուկ նշանակութեան դիւիզիաներից մէկի գերազանցող ուժերի դէմ մղւած անհաւասար եւ հերոսական մարտը վերջինը եղաւ Կարօտի համար: Գերազանց գիտենալով, որ բարձունքներում արդէն թշնամու հարիւրաւոր զինւորներ են, Կարօտը կատարեց մի զարմանահրաշ քայլ` վճռելով բարձրանալ իրենց նախկին դիրքերը: Նրա կատարած այդ քայլը հաւասարազօր էր ինքնակամ նահատակութեան: Կարօտի անհետանալը Շահումեանում ցոյց տւեց նրա` թշնամու դէմ կանգնելու ու պայքարելու վճռականութիւնը եւ պայքարելու անկոտրում կամքը:

Կարօտի յիշատակին նւիրւած երգում ասւում է.

«…ամբողջ սրտով մաղթում եմ քեզ անվնաս, սուրը ձեռքիդ՝ հայրենի օջախ դառնաս»:

Յարակից Հրապարակումներ

  • «Դիրքերը հօ չէ՞ք տւել: Պահէ՛ք, դիրքերը լա՛ւ պահէք». Հրազդանի Աբոն այսօր կը դառնար 54 տարեկան
    «Դիրքերը հօ չէ՞ք տւել: Պահէ՛ք, դիրքերը լա՛ւ պահէք». Հրազդանի Աբոն այսօր կը դառնար 54 տարեկան

    Արցախեան ազատամարտի մասնակից, Հրազդանի Դաշնակցական ջոկատի հրամանատար, Շուշիի առանձնակի գումարտակի կազմում գրոհային մարտկոցի հրամանատար Ալբերտ Ալավերդեանը՝ Աբոն, այսօր կը դառնար 54 տարեկան:

  • Մհեր Ջուլհաճեանի նահատակութեան 24-ամեակ
    Մհեր Ջուլհաճեանի նահատակութեան 24-ամեակ

    Արցախեան ազատամարտի նուիրեալ, գաղափարապաշտ հայորդի Մհեր Ջուլհաճեանի յիշատակին առջեւ անգամ մը եւս խոնարհելու եւ անոր ուղիին նկատմամբ հաւատարմութիւնը ամրագրելու նպատակով ՀՅԴ ԼԵՄ-ի «Րաֆֆի» մասնաճիւղին կազմակերպութեամբ, ուրբաթ, 8 սեպտեմբերին ՀՅԴ «Ս. Թեհլիրեան» ակումբին դիմաց տեղի ունեցաւ անոր նահատակութեան 24-ամեակին նուիրուած ոգեկոչման ձեռնարկ:

  • Կարօտը կը վերադառնայ, երբ կազատագրւի Շահումեանը
    Կարօտը կը վերադառնայ, երբ կազատագրւի Շահումեանը

    2017 թւական յունիսի 13-ին Երեւանի Առնօ Բաբաջանեանի անւան համերգասրահում տեղի ունեցաւ երեկոյ ի յիշատակ Կարօտ Մկրտչեանի: Երեկոյի ընթացքում Կարօտ Մկրտչեանին նւիրւած խօսք ասացին կուսակցական ընկերներ Արտաշէս Շահբազեանը եւ Տարօն Տօնոյեանը:

  • Մկրտիչ Մկրտչեան. «Ապրիլին գնացինք Արցախ՝ ապրելու»
    Մկրտիչ Մկրտչեան. «Ապրիլին գնացինք Արցախ՝ ապրելու»

    Բեմն ուղղակի տեղ է, որտեղ երգում եմ։ Ոչ մի մեծ բեմում երգելու բաւականութիւնը չի կարող համեմատւել ընկերներիս համար մի սեղանի շուրջ երգելու հետ: Մարդու հոգին է խորան: Սիրտը սրտին տաս, ապրես ու ապրեցնես։

  • Պետօն…
    Պետօն…

    Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, Արցախեան ազգային-ազատագրական պայքարի լաւագոյն ներկայացուցիչներից` ՀՅԴ անդամ, հրամանատար Պետոյի՝ Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան տարեդարձն է: Նա կը դառնար 53 տարեկան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։