Հա

Գաղափարական

Հինգշաբթի, 27 Յուլիսի 2017 10:30

Լիսբոնի 5-ին յիշելիս

«ԱՌԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ԱՌԱՆՑ ՄԱՅՐ ՀՈՂԻՆ՝ Ո՛Չ ԱՊԱԳԱՅ ԿԱՅ, Ո՛Չ ԿԵԱՆՔ, Ո՛Չ ԸՆՏԱՆԻՔ Կ՚ԸԼԼԱՅ: ԱՌԱՆՑ ՄԱՅՐ ՀՈՂԻՆ, ԱՌԱՆՑ ԱԶԳԻՆ, ՈՐԵՒԷ ԸՆՏԱՆԻՔ ԳՈՅՈՒԹԻՒՆ Չ՚ՈՒՆԵՆԱՐ»:

«alikonline.ir» - 1983 թւականի յուլիսի 27-ը Հայ Դատի պայքարի տարեգրութեան ամենափառահեղ օրերից մէկն է:

Հայ Յեղափոխական Բանակ-ի 5 նւիրեալ տղաները՝ Արան, Սիմոնը, Վաչէն, Սեդրակն ու Սարգիսը գրւացին Լիսբոնում Թուրքիայի դեսպանատունն ու պայթեցրին այն՝ յանուն Հայ Դատի պայքարի նւիրաբերելով իրենց կանաչ կեանքը:

Լիսբոնի հերոսների պատգամը յստակ ու հատու էր. յանուն վեհ գաղափարի, յանուն սեփական ժողովրդի եւ Հայրենիքի ազատութեան կարելի է, եւ պէ՛տք է զոհաբերել ամենաթանգը՝ սեփական կեանքը:

Նրանք նւիրաբերեցին իրենց կեանքը, որպէսզի փշրեն «քաղաքակիթ աշխարհ»-ի կողմից Հայ Դատի շուրջ կառուցւած լռութեան ամօթալի պատը: Նրանք գնացին, որպէսզի մենք մնանք ու ապրենք: Նրանք ողջակիզւեցին, որպէսզի չմարի յանուն Հայաստանի եւ հայութեան ազատագրման պայքարի ջահը, եւ վերջապէս, նրանք մեզ պատգամեցին այն, ինչը որն ընդամենը մի քանի տարի անց, արցախեան ազատագրական պայքարի օրերին դարձաւ մեր ուղենիշը. «ԱՌԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ԱՌԱՆՑ ՄԱՅՐ ՀՈՂԻՆ՝ Ո՛Չ ԱՊԱԳԱՅ ԿԱՅ, Ո՛Չ ԿԵԱՆՔ, Ո՛Չ ԸՆՏԱՆԻՔ Կ՚ԸԼԼԱՅ: ԱՌԱՆՑ ՄԱՅՐ ՀՈՂԻՆ, ԱՌԱՆՑ ԱԶԳԻՆ, ՈՐԵՒԷ ԸՆՏԱՆԻՔ ԳՈՅՈՒԹԻՒՆ Չ՚ՈՒՆԵՆԱՐ»:

Փա՛ռք նրանց յիշատակին:

Յարակից Հրապարակումներ

  • Լիզ­պո­նի ­Հին­գին գե­րա­գոյն զո­հա­բե­րու­թեան անլ­ռե­լի պատ­գա­մը
    Լիզ­պո­նի ­Հին­գին գե­րա­գոյն զո­հա­բե­րու­թեան անլ­ռե­լի պատ­գա­մը

    Լիզպոնի գերագոյն զոհաբերութեան գրոհը իրագործեցին հինգ երիտասարդ հայորդիներ։ Հինգն ալ Հ.Յ.Դ. Լիբանանի Երիտասարդական Միութեան անդամներ էին, որոնք «Հայ Յեղափոխական Բանակ»-ի անունով գրաւեցին եւ ուժանակով պայթեցուցին ու օդը հանեցին թրքական պետութիւնը խորհրդանշող շէնքը՝ ինքնասպանական գործողութեամբ եւ հերոսական գաղափարապաշտութեամբ Հայ Դատի պայքարին նուիրաբերելով իրենց գերագոյնը, դեռատի կեանքը։

  • «Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ»
    «Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ»

    Աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատին սեւեռելու նպատակով 1983 թւականի յուլիսի 27-ին Հայ Յեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճեմեանը, Սիմոն Եահնիեանը, Արա Քրջեանը եւ Սարգիս Աբրահամեանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:

  • Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակին նւիրւած յուշերեկոյ՝ Նոր Ջուղայում
    Լիսբոնի հինգ մարտիկների յիշատակին նւիրւած յուշերեկոյ՝ Նոր Ջուղայում

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, երկուշաբթի՝ օգոստոսի 22-ի երեկոյեան, միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ յուշերեկոյ՝ նւիրւած 1983 թ. յուլիսի 27-ին Լիսբոնում զոհւած հինգ մարտիկների յիշատակին:

  • ԽՕՍՔ - Մեր Ճանապարհը Լուսաւորող
    ԽՕՍՔ - Մեր Ճանապարհը Լուսաւորող

    «Բաւեց փշուռ մը տաք ռումբի, որ կործանի հիմնայատակ. Տառապանքի ու պայքարի այնքա՛ն կորով, այնքա՛ն վաստակ»…
    Քանի մը ամիս առաջ, մեր նահատակներուն նւիրւած երեկոյի մը ընթացքին նորէն յիշեցի Մուշեղ Իշխանի այս բանաստեղծութիւնը: Իր պարզութեամբ, այս քանի մը տողերը կակնարկեն մարդ արարածի՝ կեանքի փխրուն իրավիճակին, որ առանց ազդարարութեան, առանց ծրագրումի, կանհետանայ յանկարծ փոշիի նման:

  • Լիսբոնի հինգ մարտիկներին նւիրւած ֆուտբոլի մրցաշար՝ Նոր Ջուղայում
    Լիսբոնի հինգ մարտիկներին նւիրւած ֆուտբոլի մրցաշար՝ Նոր Ջուղայում

    Հինգ անձնազոհ մարտիկների յիշատակը յարգելու համար Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ 27 տարի անընդմէջ կազմակերպւել են մրցաշարեր եւ յիշատակի երեկոներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։