Հա

Գաղափարական

10/08/2017 - 12:30

Այսօր Սեւրի պայմանագրի 97-ամեակն է

97 տարի առաջ այս օրը՝ 1920 թւականի օգոստոսի 10-ին ստորագրւեց Սեւի պայմանագիրը:

«alikonline.ir» - 97 տարի առաջ այս օրը՝ 1920 թւականի օգոստոսի 10-ին ստորագրւեց Սեւի պայմանագիրը:

Այն Հայաստանի Հանրապետութեան անունից ստորագրեց Աւետիս Ահարոնեանը: Միջազգային իրաւունքի տեսակէտից Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս պայմանագրի մասնակից, դե յուրէ ճանաչւում էր պայմանագիր ստորագրած միւս բոլոր պետութիւնների կողմից։

Սեւրի հաշտութեան պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը եւ շրջակայքը, ապառազմականացւում էին նեղուցները եւ դրւում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարւում էր իր գերիշխանութիւնից Թրակիայի նկատմամբ, Էգէյեան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից եւ արաբական տիրոյթներից։ Յունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը եւ կարող էր տիրել այդ տարածքին, եթէ դա ցանկանար բնակչութեան մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմւում էր մինչեւ Արեւմտեան Անատոլիայի սահմանը։ Հեջազը անկախութիւն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայի միջոցով, որպէս ենթամանդատային տարածք, յանձնւում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Սեւրի հաշտութեան պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձաւոր Արեւելքի շարունակւող շահագործումը եւրոպական տէրութիւնների կողմից եւ ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրաւաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։

Սեւրի հաշտութեան պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ յօդւածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպէս ազատ ու անկախ պետութիւն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետութիւնների միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացեալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպէս նրա որոշումը, նոյնպէս եւ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դէպի ծով ելք տալու եւ յիշեալ սահմանագծին հարող օսմանեան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերեալ։ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշւելու էին այդ պետութիւնների հետ ուղղակի բանակցութիւնների միջոցով։ Եթէ այդ պետութիւններին չյաջողւէր համաձայնութեան գալ, ապա գլխաւոր դաշնակից տէրութիւնները խնդիրը պէտք է լուծէին յատուկ յանձնաժողովի օգնութեամբ՝ տեղում։

Մինչեւ Սեւրի հաշտութեան պայմանագրի ստորագրումՆ ԱՄՆ-ի նախագահՎուդրօ Վիլսոնի նշանակած յանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրութիւնը, տնտեսութիւնը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առեւտրական ճանապարհները, ժողովրդագրական եւ միւս խնդիրները, որոնք պէտք է հաշւի առնւէին սահմանները որոշելիս։ Յանձնաժողովն իր յանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թւականի սեպտեմբերին, իսկ Վիլսոնն իր որոշումը եւրոպական տերութիւններին յանձնեց նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն՝ Հայաստանը պէտք է ստանար Վանի եւ Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթէ ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառեալ նաւահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մօտ 90 հազար քկմ.։ Միաւորելով Անդրկովկասում արդէն գոյութիւն ունեցող Հայաստանի Հանրապետութեան հետ՝ հայկական անկախ պետութիւնը կունենար շուրջ 160 հազար քկմ. տարածութիւն՝ դէպի Սեւ ծով ելքով։

Օրւայ աշխարհաքաղաքական աննպաստ պայմանների, եւ գերտէրութիւնների մրցակցութեան եւ շահերի բախման արդիւնքում, սակայն, Սեւրի պայմանագիրն այդպէս էլ կեանքի չկոչւեց:

Թուրք քեմալակններն օգտւելով միջազգային նոր իրադրութիւնից, որը ստեղծւել էր Խորհրդային Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի մերձեցման հետեւանքով, հասան Սեւրի հաշտութեան պայմանագրի վերանայմանը: Դա իր արտայայտութիւնը գտաւ 1923 թւականի Լօզանի պայմանագրում:

Թէեւ ոմանց կարծիքով, Լօզանի կոնֆերանսի արդիւնքում Սեւրը փաստօրէն դադարեց գոյութիւն ունենալ, այդուհանդերձ, անհրաժեշտ է նշել, որ Սեւրը նոյնիսկ այսօր ունի կեանքի կոչւելու իրաւական բոլոր հիմքերը: Դա առաջինը եւ բոլորց աւելի լաւ գիտակցում են մերօրեայ Թուրքիայի իշխանութիւնները, որոնց համար Սեւրը վերածւել իրական մղձաւանջի եւ որեւէ ջանք չեն խնայում դրա անունն անգամ մոռացութեան տալու համար:

Մեզ՝ հայերիս համար Սեւրը կարեւորագոյն այն յաղթաթուղթն է, որն անհրաժեշտ է օգտագործել Հայ Դատի վերջնական եւ արդարացի լուծման համար:

Սեւրի պայմանագրի ամբողջական իրագործմամբ միայն հնարաւոր կը լինի հայ ժողորդի բնականոն զարգացման համար անհրաժեշտ կենսական տարածքների մէկտեղումը, ուր համախմբւած ողջ հայութիւնը կը կարողանայ կեանքի կոչել իր մեծ տեսլականը՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Յարակից լուրեր

  • Հայաստան-Թուրքիա սահմանագծի անվաւերականութիւնը (Սեւրի դաշնագրի հեղինակութիւնը)
    Հայաստան-Թուրքիա սահմանագծի անվաւերականութիւնը (Սեւրի դաշնագրի հեղինակութիւնը)

    Սեւրի դաշնագիրը քաղաքական եւ դիւանագիտական ուրոյն հեղինակութիւն պարտադրող այն հիմնական միջազգային համաձայնագիրն է, որ հետեւողականօրէն կը հաստատէ ու կը վերահաստատէ Հայաստանի եւ Թուրքիոյ այժմու սահմանագծին անվաւեր հանգամանքը։ 98 տարիներ առաջ, 1920 օգոստոս 10-ին ստորագրուած այս դաշնագիրը միջազգային միակ պայմանագիրն է, որ կը բացորոշէ ցարդ չգործադրուած վաւերական սահմանագծումը երկու երկիրներու միջեւ։

  • 10 օգոստոս 1920. Սեւրի Դաշնագրին այժմէական արժէքն ու նշանակութիւնը
    10 օգոստոս 1920. Սեւրի Դաշնագրին այժմէական արժէքն ու նշանակութիւնը

    10 օգոստոսին, 1920-ին, հայ ժողովուրդը յաղթահասակ կանգնեցաւ միջազգային բեմահարթակի վրայ՝ անկախ հայրենիքի եւ ազատ պետականութեան տէր ազգի իրաւական կարգավիճակով նոր դարաշրջան իր մուտքը նուիրագործելով։

    Օգոստոս ամսու 10-րդ օրը, 98 տարի առաջ, հանդիսաւոր շուքով ստորագրուեցաւ Սեւրի Դաշնագիրը, որ նուիրագործեց Հայաստանի անկախութեան եւ ազգային պետականութեան՝ Հայաստանի Հանրապետութեան միջազգային իրաւական ճանաչումը։

  • Խմբագրական. Իրաւապայմանագրային բարձրակէտը կեանքի կոչելու համար (Սեւրի դաշնագիրին 98-ամեակին առիթով)
    Խմբագրական. Իրաւապայմանագրային բարձրակէտը կեանքի կոչելու համար (Սեւրի դաշնագիրին 98-ամեակին առիթով)

    Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի նշումները առիթ էին եւ առիթ են վեր առնելու հանրապետութեան կարճատեւ ժամանակաշրջանին իրագործուած պատմաքաղաքական կարեւորագոյն իրադարձութիւնները եւ այժմէական կարգով զանոնք լուսարձակի տակ բերելու: Տարին դեռ յոբելենական է եւ կայ մօտեցում, որ ընթացիկ երկուքուկէս տարուան ընթացքին այս նշումները նոյն հայեցակարգային դիտանկիւնէն պիտի շարունակեն արծարծել ճակատագրորոշ խնդիրները:

  • Արարատը մերն է
    Արարատը մերն է

    Թուրքիոյ Հանրապետութեան նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողան իր ելոյթներէն մէկուն, «Ինծի համար կը ներէք՝ - հայ է՛- -յոյն է- ըսողներ եղան» ըսած էր:
    Հիմա ես ալ իմ կարգին ամօթ կը զգամ իր անունը եւ «հայ ազգը» սահմանումը նոյն նախադասութեան մէջ գործածելէ:

  • Լօզանից Սեւր ընդամենը մէկ քայլ է
    Լօզանից Սեւր ընդամենը մէկ քայլ է

    Ինչպէս եւ ենթադրւում էր Իրաքի հիւսիսային շրջաններում ծաւալւող իրադարձութիւնները խոստանում են բաւականին հետաքրքիր անակնկալներ մատուցել տարածաշրջանին:
    Նախօրէին, Անկարան պատրւակելով Հիւսիսային Իրաքում թուրքմենների պաշտպանութեան անհրաժեշտութիւնը, տանկերի եւ այլ զրահատեխնիկայի մեծաքանակ կուտակումներ է կատարել Իրաքի հետ սահմանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։