Հա

Գաղափարական

Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017 12:00

Բանկ Օտոման գրաւած է Դաշնակցութեան կոմիտէն

121 տարի առաջ այս օրը՝ 1896 թւականի օգոստոսի 14-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պոլսի Կենտրոնական կոմիտէի որոշումով եւ Բաբգէն Սիւնիի ղեկավարութեամբ կազմակերպւեց Օսմանեան դրամատան՝ Բանկ Օտոմանի գրաւման յանդուգն գործողութիւնը:

«alikonline.ir» - 121 տարի առաջ այս օրը՝ 1896 թւականի օգոստոսի 14-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պոլսի Կենտրոնական կոմիտէի որոշումով եւ Բաբգէն Սիւնիի ղեկավարութեամբ կազմակերպւեց Օսմանեան դրամատան՝ Բանկ Օտոմանի գրաւման յանդուգն գործողութիւնը:

Օսմանեան կայսրութեան դրամատան կենտոնական գրասենեակի գրաւումը յաջորդել էր 1895-96 թթ. Համիդեան ջարդերին, որոնց զոհ գնացին 300 հազար անմեղ հայեր: Այն նպատակ ունէր ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջել, եւ Արեւմտեան տէրութիւնների ուշադրութիւնը հրաւիրել Հայկական հարցի վրայ:

Գործողութեան հէնց սկզբում զոհւեց նրա գլխաւոր կազմակերպիչն ու ոգին՝ Բաբգէն Սիւնին:

Բանկի շէնքը գրաւելուց յետոյ դաշնակցական մարտիկները Եւրոպական դեսպաններին ուղղւած պահանջագրով պահանջում էին արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը:

Նրանք պահանջում էին.

Ա. Դադարեցնել Պոլսում սկսւած հայ անմեղ քաղաքացիների կոտորածը.

Բ. Գրաւոր երաշխիքներ տալ հայկական նահանգներում բարեփոխումներ սկսելու մասին.

Գ. Ազատ արձակել բոլոր հայ քաղաքական բանտարկեալներին:

Եւրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը հայ յեղափոխականներին հաւաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարութեան վրայ եւ իրագործել տալ այդ բարեփոխումները, ինչպէս նաեւ խոստանում են ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։ 13 ժամ տեւած ընդհարումից յետոյ մարտիկները լքում են այն եւ տրամադրւած ֆրանսիական նաւով մեկնում Մարսէյլ։

Բանկ Օտոմանի յանդուգն գործողութիւնը միայն վրէժխնդրական քայլ չէր կապւած 1895-96 թթ. Համիդեան ջարդերի հետ: Այն հայ յեղափոխական հատու պատգամն էր Արեւմտեան տէրութիւններին եւ սուլթանական համակարգին առ այն, որ այլեւս անպատիժ չեն մնալու հայ ժողովրդի դէմ յանցագործութիւններ:

Հերոսական այս գործողութիւնն ի լուր աշխարհի ազդարարեց հայ յեղափոխական շարժման հասունացման եւ կայացման մասին՝ դառնալով հետագայում կազմակերպւած ոչ պակաս յանդուգն ու նւիրական գործողութիւնների սկզբնաքայլը, որոնք կոչւած էին հայ մարդուն հանելու դարաւոր թմբիրից՝ նրան վերադարձնելով ինքնանվստահութիւնը, ազգային արժանապատւութիւնն ու յանուն ազատութեան խիզախելու ունակութիւնը:

Յարակից Հրապարակումներ

  • Օտոմանեան 121-ամեայ դասը...
    Օտոմանեան 121-ամեայ դասը...

    1890 թւականի Սարգիս Կուկունեանի ձախորդ արշաւանքից եւ նոյն թւականի «Գում Գափուի», այնուհետեւ 1895 թ.-ին Հնչակեանների կազմակերպած «Բաբ Ալիի» խաղաղ ցոյցերից յետոյ, Հայ ազատագրական պայքարում մարտավարական փոփոխութիւնն այլեւս անհրաժեշտութիւն էր:

  • Խանասոր-120. Յանուն ազգային արժանապատւութեան խիզախել մինչեւ վերջ
    Խանասոր-120. Յանուն ազգային արժանապատւութեան խիզախել մինչեւ վերջ

    Այսօր՝ յուլիսի 25-ին նշում ենք Խանասորի արշաւանքի 120-ամեակը: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծաւալած փառահեղ ռազմական գործողութիւնների ամենափայլուն էջերից մէկը՝ Խանասորի արշաւանքն օտարականի համար, առաջին իսկ հայեացքից կարող է թւալ մոռացւած արեւելքի հեռու եւ աննշան մի անկիւնում, տեղային, չնչին նշանակութեան միջցեղային մի բախում, որը տրամաբանօրէն ո՛չ այն պահին, ո՛չ առաւել եւս հիմա չպէտք է ունենայ որեւէ նշանակութիւն, որին կարող է դարձնել յատկանշման արժանի պատմական իրադարձութեան:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Յառաջիկայ 2 Ապրիլին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի մեծ ընտանիքը կը մասնակցի մեր երկրի խորհրդարանական ընտրութիւններուն, առանձին, ինքնուրոյն, «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախօսով, որ ունի քաղաքական որոշակի խորք ու յստակ պատգամ:

  • Քրիստափոր Միքայէլեան. Հայ յեղափոխականի կամքի ու հոգու մարմնաւորումը
    Քրիստափոր Միքայէլեան. Հայ յեղափոխականի կամքի ու հոգու մարմնաւորումը

    Քրիստափորը, մեր ժողովուրդի նորագոյն շրջանի պատմութեան մէջ անկրկնելի բարձունք նւաճեց իբրեւ հայ մարդու յեղափոխական կամքի ու յանդգնութեան, մարտունակ ուժի եւ կազմակերպական տաղանդի մարդակերտ դարբինը:

  • Կիրօ Մանոյեան. «Մենք չենք փոխւել ե՛ւ ընդդիմութիւն, ե՛ւ իշխանութիւն եղած ժամանակ»
    Կիրօ Մանոյեան. «Մենք չենք փոխւել ե՛ւ ընդդիմութիւն, ե՛ւ իշխանութիւն եղած ժամանակ»

    «yerkir.am»-ը տեղեկացնում է, որ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն իր ֆէյսբուքեան էջում տեղադրել է «Արւած գործի նոր սկիզբը» տեսանիւթն ու գրել.

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։