Հա

Գաղափարական

Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017 12:20

Օտոմանեան 121-ամեայ դասը...

1890 թւականի Սարգիս Կուկունեանի ձախորդ արշաւանքից եւ նոյն թւականի «Գում Գափուի», այնուհետեւ 1895 թ.-ին Հնչակեանների կազմակերպած «Բաբ Ալիի» խաղաղ ցոյցերից յետոյ, Հայ ազատագրական պայքարում մարտավարական փոփոխութիւնն այլեւս անհրաժեշտութիւն էր:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

1890 թւականի Սարգիս Կուկունեանի ձախորդ արշաւանքից եւ նոյն թւականի «Գում Գափուի», այնուհետեւ 1895 թ.-ին Հնչակեանների կազմակերպած «Բաբ Ալիի» խաղաղ ցոյցերից յետոյ, Հայ ազատագրական պայքարում մարտավարական փոփոխութիւնն այլեւս անհրաժեշտութիւն էր:

Ազատագրական պայքարի խաղաղ ու պաշտպանողական կեցւածքները փոխարինւեցին յարձակողական-աննախադէպ քայլերով, որոնց խիզախ ու շշմեցուցիչ մեկնարկային օրինակը հանդիսացաւ 1896 թւականի օգոստոսի 14-ին Ստամբուլի (Պոլիս) Օտոմանեան բանկի գրաւումը...

Խիզախութեան ու սխրագործութեան դասից բացի, Հայ ազատագրական պայքարը, յանձինս Բանկ Օտոմանի գրաւման, սերտեց ու միաժամանակ վերապրեց այն փորձառութիւնը, որն դեռեւս, քիչ թէ շատ սերտել էր Սան Ստեֆանոյի (1878) ու Բեռլինի (1878) վեհաժողովներից ի վեր, որոնցով ճաշակել էր Եւրոպական «դիպլոմատ հրէշներից»..., որոնք ժպտադէմ ու փափուկ լեզւով մշտապէս փորձել են արդարացնել ինչպէս Համիդեան, այնպէս էլ եւ հետագային՝ երիտթուրքական կոտորածներն ու ... Հայոց Մեծ Եղեռնը: 

....Բանկ Օտոմանների ու Խանասորների փորձառութիւնները, սակայն, հետագային, թէկուզ ծանրակշիռ գներով, բայցեւ արդիւնաւորւեցին Հայկական կամաւորական ջոկատներով ու գունդերով, որոնք էլ ազատագրական երեսնամեայ պայքարը պսակեցին Սարդարապատեան փառաւոր յաղթանակներով, ընդհուպ՝ անկախ պետականութեան անկրկնելի նւաճմամբ...:

 

Յ. Գ.

Ի յուշ՝ պատմութիւնն լաւ չսերտած, կամ «սերտելով» հանդերձ՝ նենգափոխողներին.-

Հայկական կոտորածներն ու ջարդերը կազմակերպւել են ու պատահել են դեռ «բանկ օտոմաններից» ու «խանասորներից» շատ առաջ. այնպէս որ՝ պատճառ-հետեւանքային աճպարարութիւններով այլեւս հնարաւոր չէ պատմական իրողութիւնները ծուռ հայելիներում արտացոլելով՝ մոլորեցնել հանրութեանը...: 

«ԱԼԻՔ»

Յարակից Հրապարակումներ

  • Գաղափարները կեանքի կոչելու հրամայականը...
    Գաղափարները կեանքի կոչելու հրամայականը...

    «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատւութիւն»,- ահա վաղւանից մեկնարկող Հայաստան-Սփիւռք Համահայկական 6-րդ համաժողովի բնաբան-նշանաբանը...:

  • 49-ամեայ ամուր հարթակով՝ 50-ամեակին ընդառաջ...
    49-ամեայ ամուր հարթակով՝ 50-ամեակին ընդառաջ...

    Ամենամեայ կարգով Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ ու Մարզական միութեան եւ պատկան յանձնախմբի ժրաջան աշխատանքների շնորհիւ, նախաաշնանային այս օրերին, կայանում են արդէն աւանդոյթի վերածւած Համահայկական խաղերը:

  • Իրան-Հայաստան առեւտրական կապերի զարգացման հեռանկարով...
    Իրան-Հայաստան առեւտրական կապերի զարգացման հեռանկարով...

    Իրան-Հայաստան Առեւտրական պալատի կայքից օրերս տեղեկացանք, որ նոյն պալատի նոր տնօրէն է ընտրւել իրանահայ երիտասարդ գործարար Հերւիկ Եարիջանեանը:

  • Սոչիից՝ Նախիջեւան. իսրայէլա-ադրբեջանական սպառնալիք...
    Սոչիից՝ Նախիջեւան. իսրայէլա-ադրբեջանական սպառնալիք...

    Երէկ Սոչիում Իսրայէլի վարչապետ Նաթանիահուն Պուտինի հետ հանդիպման ողջ ընթացքում, (գրաւոր) յայտարարութիւններով կրկին «արջի եօթ երգերը» յիշեցնող հակաիրան խօսքեր է հնչեցրել...: 

  • Անյետաձգելի օրակարգը...
    Անյետաձգելի օրակարգը...

    Սեպտեմբերի 18-20-ին կայանալիք Հայաստան-Սփիւռք 6-րդ խորհրդաժողովի հնարաւոր օրակարգի՝ «Համահայկական խորհուրդ»-ի կազմութեան մասին նախօրէին յայտարարութեամբ հանդէս է եկել ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։