Հա

Գաղափարական

Շաբաթ, 16 Սեպտեմբերի 2017 11:30

«Դիրքերը հօ չէ՞ք տւել: Պահէ՛ք, դիրքերը լա՛ւ պահէք». Հրազդանի Աբոն այսօր կը դառնար 54 տարեկան

Արցախեան ազատամարտի մասնակից, Հրազդանի Դաշնակցական ջոկատի հրամանատար, Շուշիի առանձնակի գումարտակի կազմում գրոհային մարտկոցի հրամանատար Ալբերտ Ալավերդեանը՝ Աբոն, այսօր կը դառնար 54 տարեկան:

Արցախեան ազատամարտի մասնակից, Հրազդանի Դաշնակցական ջոկատի հրամանատար, Շուշիի առանձնակի գումարտակի կազմում գրոհային մարտկոցի հրամանատար Ալբերտ Ալավերդեանը՝ Աբոն, այսօր կը դառնար 54 տարեկան:

Ալբերտ Ալավերդեանը ծնւել է 1963 թւականի սեպտեմբերի 16-ին Քարհատի (թուրքերէն՝ Դաշքեսան) Զագլիկ (Փիպ) գիւղում: 3-4 տարեկան էր, երբ տեղափոխւեցին Հրազդան: 1981-1983 թթ․ ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում՝ ծառայութիւնն անցկացնելով Գերմանիայում։ 1990-1994 թթ․ մասնակցել է Արցախեան ազատամարտին։ Եղել է Հայաստանի անկախութեան բանակի անդամ, որի լուծարումից յետոյ Հրազդանի ՀՅԴ կամաւորական ջոկատի, այնուհետեւ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում որպէս գրոհային մարտկոցի հրամանատար մասնակցել է Երասխ, Վարդենիսի, Նոյեմբերեանի, Շահումեանի, Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի, Հադրութի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին, Մալիբեկլուի կրակակէտերի ճնշման գործողութիւններին։ Զոհւել է Կարախանբէյլի գիւղի մարտերում։

Ալբերտ Ալավերդեանը յետմահու պարգեւատրւել է Արցախի Հանրապետութեան «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, Արցախի Հանրապետութեան «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ազատամարտիկի աճիւնն ամփոփւած է Հրազդան քաղաքում։

Դեռեւս 1997 թւականին Հրազդանցի Աբոյի մասին գրել է Աշոտ Պետրոսեանը («ԱԼԻՔ», թիւ 265, 6 դեկտեմբերի, 1997):

«Ըստ կարգավիճակի Աբոն բարձր էր շատ, որովհետեւ կամ Պետոն էր դիրքի պատասխանատու լինում, կամ Աբոն, Հրազդանի Աբոն՝ Շուշիի առանձնակի գումարտակի վարչապետը:

Ռուբոն, Մհերը Սմբոյի հետ վերազարթօնքի շարժումներին են մասնակցել եւ զինւոր են դարձել ՀԱԲ-ում: Շուտով այդ կառոյցը կազմալուծւում է, եւ տղաներն անդամագրւում են ՀՅԴ-ին: Բոլորի մեծը «աֆղանցի» Արարատն էր: Այդ ժամանակ կոմիտէները կռւելու պատրաստ դաշնակցականներ էին հաւաքագրում, եւ տղաները ներկայացան Արարատին:

Երեքով գնացին՝ Արարատը, Աբոն, Ռուբոն: Պռոշեանից Կարօտն էր, Պետոն, Հրաչը, Վարդգէսը, Արմէնը, Բաղրամեանից՝ Ռոմիկը, Թոթոսը, Մանուէլը: Պաւլիկն էր Ապարանից, քիչ անց Մուրադը եկաւ: Թալինցիներն էին:

Աբոն պարզորոշ գիտէր, թէ ով է իր զինւորներից տւեալ օրն ի վիճակի կռւելու: Ասում էր. «Էսօր դու վատ կանխազգացում ունես, դու տեղ չես գնայ»: Զինւորը վախի մասին չէր արտայայտւում, սակայն Աբոյի ներըմբռնումը, անմիջական իմացական կարողութիւնը մեծ էր: Աբոն զինւորի հոգին կարդում էր, ինչպէս բաց գիրք:

Երասխաւանից է իր կռիւների սկիզբը դրել: Բայց ինքն արդէն իր զէնքը վաղուց ունէր, հմուտ մասնագէտ էր եւ ինքն էր պատրաստել:

Աբոն միանգամից մարսւող կերպար չէր: Ռազմական գործի մէջ նա ընկեր չէր ճանաչում, ռազմական հմուտ մանկավարժ էր, աշխատում էր մարդկանց բնավորութիւնը կոփել, կամքը կռել եւ նրա ասածին առարկել կամ չհամաձայնել չէր լինում, որովհետեւ միաժամանակ անչափ հոգատար էր իր զինւորների նկատմամբ:

Հրազդանցի Անդրանիկ Ափոյեանի խօսքով՝ Աբոն մարտադաշտը պատկերացնում էր այնպէս, ինչպէս մարզական մեկնաբանը՝ մարզադաշտը: Ամէն մի փամփուշտ գիտէր տեղին օգտագործել:

Տեղանքում կողմնորոշւում էր ինչպէս իր տան մէջ: Ճանաչում էր բնութիւնը եւ սիրում էր իր այգու նման: Ռազմավարական առումով ունէր մեծ ձիրք:

Նա զոհւեց 1994 թւականի յունւարի 10-ին, Ֆիզուլիի մերձակայ գիւղերից Կարախանբէյլիի մօտ: Ալեքսան Պօղոսեանի վկայութեամբ՝ Աբոն սկզբում վիրաւորւեց, եւ ոտքերը կտրւած վիճակում ասում էր. «Տղերք, մի՛ փախէք»: Աւտոմատը բռնած կրակում էր: Յետյո զինբուժարանում, գրեթէ արիւնաքամ վիճակում նայեց, տեսաւ վիրաւորները շատ են, ասաց. «Դիրքերը հօ չէ՞ք տւել: Պահէ՛ք, դիրքերը լա՛ւ պահէք»: Սրանք էին Աբոյի վերջին խօսքերը եւ մէկ էլ. «Զէնքս էսինչ մարդու մօտ է»:

Մեծ հեղինակութիւն էր, սիրւած ընկեր, ազդեցիկ եւ առաքինի Ալբերտ Ալավերդեանը՝ Հրազդանի Աբոն: Հրազդանի Չարենցաւանի, Աբովեանի, Սեւանի աւազանի ջոկատների պատասխանատուն, իդէալ զինւորի անուն շահած մարդը, զինւորական գործի գաղափարական, կազմակերպական եւ հոգեբանական կողմերի գիտակը»:

Յարակից Հրապարակումներ

  • Մհեր Ջուլհաճեանի նահատակութեան 24-ամեակ
    Մհեր Ջուլհաճեանի նահատակութեան 24-ամեակ

    Արցախեան ազատամարտի նուիրեալ, գաղափարապաշտ հայորդի Մհեր Ջուլհաճեանի յիշատակին առջեւ անգամ մը եւս խոնարհելու եւ անոր ուղիին նկատմամբ հաւատարմութիւնը ամրագրելու նպատակով ՀՅԴ ԼԵՄ-ի «Րաֆֆի» մասնաճիւղին կազմակերպութեամբ, ուրբաթ, 8 սեպտեմբերին ՀՅԴ «Ս. Թեհլիրեան» ակումբին դիմաց տեղի ունեցաւ անոր նահատակութեան 24-ամեակին նուիրուած ոգեկոչման ձեռնարկ:

  • Մենք քեզ երբեք չենք մոռանայ, շուտ վերադարձիր…25 տարի առաջ՝ այս օրը Կարօտն անհետցաւ...
    Մենք քեզ երբեք չենք մոռանայ, շուտ վերադարձիր…25 տարի առաջ՝ այս օրը Կարօտն անհետցաւ...

    25 տարի առաջ այս օրը Կարօտն անհետացաւ

  • Մկրտիչ Մկրտչեան. «Ապրիլին գնացինք Արցախ՝ ապրելու»
    Մկրտիչ Մկրտչեան. «Ապրիլին գնացինք Արցախ՝ ապրելու»

    Բեմն ուղղակի տեղ է, որտեղ երգում եմ։ Ոչ մի մեծ բեմում երգելու բաւականութիւնը չի կարող համեմատւել ընկերներիս համար մի սեղանի շուրջ երգելու հետ: Մարդու հոգին է խորան: Սիրտը սրտին տաս, ապրես ու ապրեցնես։

  • Պետօն…
    Պետօն…

    Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, Արցախեան ազգային-ազատագրական պայքարի լաւագոյն ներկայացուցիչներից` ՀՅԴ անդամ, հրամանատար Պետոյի՝ Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան տարեդարձն է: Նա կը դառնար 53 տարեկան:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Բեկոր (Աշոտ Ղուլեան, 1959-1992)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Բեկոր (Աշոտ Ղուլեան, 1959-1992)

    Արցախեան ազատամարտի քաջարի հրամանատարի կերպարը մարմնաւորող ընտրեալներէն է աւազանի անունով Աշոտ Ղուլեան, որ Արցախի Պաշտպանութեան եւ ազատագրութեան համար իր մղած մարտերու ընթացքին աւելի քան տասը անգամ վիրաւորւեցաւ ռազմի դաշտերուն վրայ, բայց որովհետեւ վերապրեցաւ իր մարմինը խոցած փամփուշտի եւ արկի բեկորներէն՝ արժանացաւ Բեկոր անունով կրակի մկրտութեան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։