Հա

Գաղափարական

15/10/2017

Երկու մեծերը` Զաւարեանի մասին. Ազնիւ եւ անկեղծ

Ամէն մարդու էլ հո չի կարելի անւանել ազնիւ եւ անկեղծ։ Ամէն մարդ էլ հո չի կարող լինել ազնիւ եւ անկեղծ։

Շատ հազարների մէջ մինը կարող է լինել ազնիւ եւ անկեղծ։ Էս տեսակ հազւագիւտ մարդկանցից մինն էր Սիմոն Զաւարեանը։

Նա կարող էր սխալւել, բայց դիտաւորութեամբ չէր խաբիլ երբեք, ճշմարտութեան հանդէպ աչք փակելու սովորութիւն չունէր, չգիտէր գնալ բազմութեան յետեւից, չգիտէր ձեւանալ էն, ինչ որ չէր եւ միշտ մնաց անկեղծ, ինքնուրոյն ու ինքնատիպ։

Ամէն մարդու էլ հո չի կարելի անւանել ազնիւ եւ անկեղծ։ Ամէն մարդ էլ հո չի կարող լինել ազնիւ եւ անկեղծ։

Շատ հազարների մէջ մինը կարող է լինել ազնիւ եւ անկեղծ։ Էս տեսակ հազւագիւտ մարդկանցից մինն էր Սիմոն Զաւարեանը։

Նա կարող էր սխալւել, բայց դիտաւորութեամբ չէր խաբիլ երբեք, ճշմարտութեան հանդէպ աչք փակելու սովորութիւն չունէր, չգիտէր գնալ բազմութեան յետեւից, չգիտէր ձեւանալ էն, ինչ որ չէր եւ միշտ մնաց անկեղծ, ինքնուրոյն ու ինքնատիպ։

Բոլոր սրտով նւիրւեց ամէն գործի, ինչ գործի որ մօտեցաւ՝ գիտական, հասարակական թէ ազգային, տւեց ամէն բան, ինչ որ ունէր ու կարող էր տալ, եւ միայն մի մարդ կար, որին կեանքում անխիղճ կերպով զրկեց ամէն յարմարութիւնից, ամէն հաճոյքից ու ամէն վայելքից-էդ էլ հէնց ինքն էր։

Ինտելիգենտ ու կուլտուրական մարդ էր բառի ամբողջ իմաստով եւ զարմանալի քնքոյշ սրտի տէր։ Ամէն անգթութիւն անտանելի էր նրա համար, ամէն անարդարութիւն ալեկոծում էր նրա հոգին, ինչ ասպարէզում ուզում է լինէր, եւ նա բնաւ հանգիստ չկարողացաւ ունենալ էս անգթութիւններով ու անարդարութիւններով լիքը կեանքում։

Գիտական-կուլտուրական անհատը յայտնւում էր նրա մէջ ոչ թէ սովորական ճապաղ ու անզօր պատկերով, այլ որոշւած էր լայն հայրենասիրութեան առողջ զգացմունքով եւ հայրենագիտութեան բուռն տենչով։

Տասնչորս տարուց ի վեր ձեռնարկած էր մեր երկրի ուսումնասիրութեան գործին-Սասուն, Տարոն, Կիլիկիա ու Կովկաս, հայի բազմապիսի աշխատանքը եւ ինքնուրոյն կեանքը ներկայացնելու եւ գործի արդիւնքը կարմրապսակ Սասունին յատկացնելու դիտաւորութեամբ։ Եւ դժւարանում էր «մեր գեղարւեստական եւ գեղեցիկ շրջանի մէջ, ո՞ր ճիւղի վրայ կանգ առնել, բոլորն էլ այնքան են գեղեցիկ, այնքա՜ն են ինքնուրոյն»։

Հէնց էս խոշոր գործի ալբոմը կազմելու պատրաստութեան վրայ էր, որ հեռագիրը գուժեց, թէ ինքը էլ չկայ։ Գնաց շատ գնացածների անդարձ ճանապարհով, եւ մենք նստած ենք մնացողների սովորական հաշւետւութեանը, թէ ինչ առաքինութիւններ ունէր նա։

Ինչքան էլ առաքինութիւններ ունենայ մարդը, ամէնից գլխաւորն էն է, որ անկեղծ լինի ու ազնիւ։

Եւ Սիմոնը անկեղծ էր ու ազնիւ։

Սակայն մեր դժբախտ աշխարհքում, ուր շատ բան միանգամայն թարս է հասկացւում, նրա անկեղծութիւնն ու ազնւութիւնն էլ վերջը պատիժ դարձան իր գլխին, եւ նա գերեզման է իջնում ծանր տպաւորութիւնների տակ։

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

 

Այս նիւթամոլ, այս կեղծաւոր դարի մէջ,

Արհամարհեց նա ամէն բարձ ու պատիւ,

Միշտ վառ պահեց այն երկնային ջահն անշէջ,

Եղաւ բոլոր որբ սրտերի քաջ հովիւ:

ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

Յարակից լուրեր

  • Աւետիք Իսահակեանը եւ Սիամանթոն Քրիստափոր Միքայէլեանի մասին
    Աւետիք Իսահակեանը եւ Սիամանթոն Քրիստափոր Միքայէլեանի մասին

    2016 թւականին Երեւանի Պետական Համալսարանի հրատարակչութիւնը լոյս է ընծայել Աւետիք Իսահակեանի նամականին. «Աւետիք Իսահակեանի նամակները»: Այդ նամակներից երկուսում բանաստեղծը ասելիքի զգալի բաժինը յատկացնում է Հ.Յ. Դաշնակցութեան հիմնադիր Քրիստափոր Միքայէլեանի ողբերգական մահւան առիթով ունեցած իր ապրումներին, գնահատականներ է հնչեցնում վերջինիս հասցէին: 

  • Մի փունջ Սիմոն Զաւարեանի յիշատակին
    Մի փունջ Սիմոն Զաւարեանի յիշատակին

    Զաւարեանի յիշատակին նուիրուած այս գրութեան հեղինակը Տիգրան Բէգզատեանի այրին է, Հեղինէ Բէգզատեանը: Գրութիւնը լոյս է տեսել Բոստոնում հրատարակուող «Հայրենիք» օրաթերթի 1952 թուականի նոյեմբերի 30-ի համարում (թիւ 12350): Սիմոն Զաւարեանին նուիրուած եռահատոր հրատարակութեան մէջ բացակայում է այս գրութիւնը:

  • Կոմիտասի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեայ յոբելեաններն ընդգրկւել են ԻՒՆԵՍԿՕ-ի օրացոյցում
    Կոմիտասի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեայ յոբելեաններն ընդգրկւել են ԻՒՆԵՍԿՕ-ի օրացոյցում

    Փարիզում՝ ԻՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպութեան Գլխաւոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկելու Կոմիտասի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեայ յոբելեանները ԻՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների 2018-2019 թթ. օրացոյցում:

  • Սիմոն Զաւարեան (1866-1913). Հայ յեղափոխական շարժման ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ «Աշխարհիկ Սուրբ»-ը
    Սիմոն Զաւարեան (1866-1913). Հայ յեղափոխական շարժման ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ «Աշխարհիկ Սուրբ»-ը

    Հոկտեմբեր 27-ի այս օրը, 104 տարի առաջ, Պոլսոյ մէջ հրատարակուող Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Ազատամարտ»-ի խմբագրատունէն հետիոտն տուն վերադառնալու ամէնօրեայ իր ճամբու ընթացքին, 47 տարեկանին սրտէն կաթուածահար ինկաւ Սիմոն Զաւարեան։

    Այդպէս յանկարծամահ՝ հայոց աշխարհէն մարմնապէս հեռացաւ հայ ժողովուրդի եզակի դէմքերէն մէկը, որ իր կեանքով ու գործով, անհատականութեամբ ու գաղափարական աշխարհով՝ նուաճեց հայոց գալիք սերունդներուն ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՈՒԹԵԱՆ ներշնչման աղբիւր մնալու եւ առաջնորդող օրինակ ծառայելու անմահութիւնը։

  • Իսահակեանի նամակը Ռուբէն (Արտաշէս Չիլինկարեան) Դարբինեանին
    Իսահակեանի նամակը Ռուբէն (Արտաշէս Չիլինկարեան) Դարբինեանին

    1959 թւականին Կահիրէի «Յուսաբեր» տպարանը հրատարակել է Աւետիք Իսահակեանի նամակները ուղղւած դաշնակցական յայտնի գործիչներ Վահան Նաւասարդեանին, Ռուբէն Դարբինեանին, Երւանդ Խաթանասեանին, եւ Վարդգէս Ահարոնեանին: Թէեւ որոշ նամակների վրայ Իսահակեանը չի նշել դրանք գրելու ամիսն ու օրը կամ տարեթիւը, սակայն ակնյայտօրէն բոլորն էլ գրւել են 1921-1926-թւականներին, երբ բանաստեղծը ընտանիքի հետ ապրել է Վենետիկում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։