Հա

Գաղափարական

Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 12:50

«Դուշմանը կեանքս փրկեց, ինչպէս չկարողացայ ինքս էլ Դուշմանի կեանքը փրկել». Այսօր Արթուր Ղարիբեանի յիշատակի օրն է

Նոյեմբերի 6-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխաւենդ գիւղի համար մղւած ինքնապաշտպանութեան մարտի ժամանակ զոհւեց Արթուր Ղարիբեանը:

Նա ծնւել է 1967 թւականի դեկտեմբերի 16-ին Ստեփանաւանում՝ կուլիկամցու ընտանիքում:

1992-ին աւարտել է Երեւանի Գեղարւեստա-թատերական ինստիտուտի կերպարւեստի բաժինը, սովորել քանդակի բաժնում:

1988-ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, ԼՂՀ Շահումեանի շրջանի, Գետաշէնի, Մարտունաշէնի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբէյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Լաչինի ռազմական գործողութիւններին:

Եղել է Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատարը:

Զոհւել է 1992 թւականի նոյեմբերի 6-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխաւենդ գիւղի համար մղւած ինքնապաշտպանութեան մարտի ժամանակ՝ ականի պայթիւնից: Այդ օրը շատ տխուր է եղել, չի խօսել: Չորս փամփուշտ է ցոյց տւել, ասել է. «Էս մէկը Դուշմանինն է, մէկը՝ Ուզբեկինը, միւսը՝ Վարդան Բախշեանինը, չորրորդն էլ իմն է»:

Աճյունը ամփոփւած է Եռաբլուրում`իր ընկեր եւ հրամանատար Դուշման Վարդանի կողքին («Դուշմանը կեանքս փրկեց, ինչպէս չկարողացայ ինքս էլ Դուշմանի կեանքը փրկել»,- անընդհատ կրկնում էր նա):

Ա. Ղարիբեանի անունով անւանակոչւել են Ստեփանավանի արւեստի թիւ 1 դպրոցը, ԼՂՀ Մարտակերտ քաղաքի արւեստի ստուդիան, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գիւղի միջնակարգ դպրոցը: Երեւանում գործում է Ա. Ղարիբյանի անւան թանգարան-ցուցասրահ (Կոմիտասի 47 հասցէում):

Ղարիբեանը պարգեւատրւել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով (յետմահու), ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (յետմահու) եւ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով (յետմահու):

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։