Հա

Գաղափարական

28/12/2017

«Եթէ ես իմանայի իմ վերջին օրն է, ես աւելորդ չէի խօսի». այսօր Վահան Յովհաննիսեանի մահւան օրն է

Այսօր ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի մահւան երրորդ տարին է

Այսօր ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի մահւան երրորդ տարին է:

Վահան Էդւարդի Յովհաննիսեանը ծնւել է 1956 թւականի օգոստոսի 16-ին Երեւանում, կեանքից հեռացել է 2014 թւականի դեկտեմբերի 28-ին:

Այսօր էլ կարելի է առանց վարանելու ասել, որ Վահան Յովհաննիսեանի խօսքերը, քաղաքական դիպուկ վերլուծութիւնները շարունակում են մնալ բացառիկ: 

Հարցազրոյցներից մէկի ժամանակ, երբ Վահան Յովհաննիսեանին հարցրել են` եթէ իմանար իր կեանքի վերջին օրն է, ի՞նչ կը մաղթէր, ի՞նչ կը խոսէր, պատասխանել է. «Եթէ ես իմանայի իմ վերջին օրն է, ես աւելորդ չէի խօսի»:

Իսկ ամենաբարձր պաշտօնը, որ երբեւէ ցանկացել է ստանալ նա, Կարսի նահանգապետի պաշտօնն է եղել: «Ես կը նախընտրէի Հայաստանի մայրաքաղաքը լինէր Կարսը: Ինձ մի անգամ հարցրին, ո՞րն է ամենաբարձր պաշտօնը, որ ես երազում եմ, ես ասացի` Կարսի նահանգապետը, բայց դա չի ստացւում, երեւի մի օր կը ստացւի»,- ասել է նա:

Վահան Յովհաննիսեանը նաեւ իրեն բնորոշ հումորով էր լուրջ թեմաները բարձրաձայնում:

«yerkir.am»

Յարակից լուրեր

  • Միֆեր եւ իրականութիւն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
    Միֆեր եւ իրականութիւն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

    Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական անվտանգութեան տեսանկիւնից կարեւորագոյն գործօններից է, որի արդիւնաւէտ եւ առողջ կենսագործունէութեամբ մեծապէս պայմանաւորւած են երկրի սոցիալ-տնտեսական, բիւջետային կայունութիւնը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցութիւնը, հասարակութեան ունակութիւնը հոգ տանել իր անդամների մասին մինչեւ խոր ծերութիւն։

  • Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ-ն կողմ է քւէարկում Մանուէլ Գրիգորեանին անձեռնմխելիութիւնից զրկելուն»
    Արմէն Ռուստամեան. «ՀՅԴ-ն կողմ է քւէարկում Մանուէլ Գրիգորեանին անձեռնմխելիութիւնից զրկելուն»

    ԱԺ-ում շարունակւում է ԱԺ պատգամաւոր Մանուէլ Գրիգորեանի նկատմամբ քրէական հետապնդում յարուցելուն եւ նրան ազատութիւնից զրկելուն համաձայնութիւն տալու վերաբերեալ միջնորդագրերի քննարկումը:

  • ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արծւիկ Մինասեանը չի վախենում իր դիրքորոշումները բարձրաձայնելուց»
    ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ. «Արծւիկ Մինասեանը չի վախենում իր դիրքորոշումները բարձրաձայնելուց»

    Յունիսի 11-ին կառավարութեան արտահերթ նիստի ժամանակ բանավէճ տեղի ունեցաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանի միջեւ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերեալ հարցի քննարկման ժամանակ նախարար Մինասեանն ասաց, թէ երբեք չի եղել դէպք, որ ինքն` իբրեւ Դաշնակցութեան ներկայացուցիչ, կողմ քւէարկի պարտադիր կուտակային համակարգին, եւ այս անգամ էլ մնում է իր տեսակէտին: 

  • Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք
    Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք

    Երկար, փշոտ եւ արիւնալի է եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անցած ուղին, քանզի յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած այս կուսակցութիւնն իր բազմամեայ պատմութեան ընթացքում շարունակ եղել է դաւադիր թշնամիների ու զանազան ուժերի թիրախը, ովքեր ջանք չեն խնայել հայ ժողովրդին զրկելու իրեն յոյս ներշնչող միակ գաղափարական պաշտպանից ու առաջնորդից:

  • ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների կը գնայ միայնակ
    ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների կը գնայ միայնակ

    ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ Հայ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը «tert.am»-ի հետ զրոյցում դժւարացաւ ասել, թէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները երբ կը լինեն՝ նշելով, թէ ինքն ընդհանրապէս քաղաքականութեան մէջ գուշակութիւններով զբաղւելու կողմնակից չէ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։