Հա

Գաղափարական

19/02/2018 - 10:30

«Թշնամու գնդակն ինձ երբեք չի դիպչի». Այսօր Կարօտի ծննդեան օրն է

Արցախեան ազատամարտի հերոս Կարօտ Յովհաննէսի Մկրտչեանը (Ջամբազի արծիւ) ծնւել է 1964 թւականի փետրւարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձւելով՝ հասակ առավ Պռօշեան գիւղում: Նա առաջիններից էր, ով համալրեց Հայաստան վերադարձած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերը:

Արցախեան ազատամարտի հերոս Կարօտ Յովհաննէսի Մկրտչեանը (Ջամբազի արծիւ) ծնւել է 1964 թւականի փետրւարի 19-ին Սիրիայում: Հայրենադարձւելով՝ հասակ առավ Պռօշեան գիւղում: Նա առաջիններից էր, ով համալրեց Հայաստան վերադարձած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերը:

Կարօտն Արցախեան շարժման հէնց սկզբից նւիրւել է Հայաստանի սահմանների պաշտպանութեանը եւ Արցախի գոյապայքարին: 1989 թւականից եղել է Պռօշեանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատարը: 1990 թւականին նրա խումբը մեկնում է Հիւսիսային Արցախ, ուր Շահէն Մեղրեանի հրամանատարութեամբ համալրում է Շահումեանի պաշտպանական ուժերը:

Կարօտը, բացի զինամթերքի հայթայթումից, իր մարտական ընկերների՝ Պետոյի եւ Հրաչ Մուրադեանի հետ շրջանի ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու համար տեղի ուժերից ստեղծում է նոր մարտական խմբեր: 1991 թւականի ապրիլի 18-ին Պռօշեանի, Բաղրամեանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշէնի` Թաթուլ Կրպէյեանի հրամանատարութեան տակ գտնւող խմբերին: Սիմոն Աչիկգեոզեանի հրամանատարութեամբ գործող ջոկատը համալրելու համար Կարօտի խումբը տեղափոխւում է Մարտունաշէնի դիրքեր: 1991 թ. Կարոտը նշանակւեց Ստեփանակերտի` Աշոտ Ղուլեանի առաջինին վաշտի, գրոհային դասակի հրամանատար: Պռօշեանի ջոկատը, Կարօտի եւ Պետոյի հրամանատարութեամբ, մեկնում է Շահումեան ու տեղի ինքնապաշտպանական խմբերի համագործակցութեամբ ստանձնում Բուզլուխի պաշտպանութիւնը:

Կարօտն այդ օրերին հաւատով կրկնում էր. «Մինչեւ Գետաշէնն ու Մարտունաշէնը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնայ»:

Յունիսի 13-ին ադրբեջանցիների եւ Գեանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայւած ռուսական յատուկ նշանակութեան դիւիզիաներից մէկի գերազանցող ուժերի դէմ մղւած անհաւասար եւ հերոսական մարտը վերջինը եղաւ Կարօտի համար: Գերազանց գիտենալով, որ բարձունքներում արդէն թշնամու հարիւրաւոր զինւորներ են, Կարօտը կատարեց մի զարմանահրաշ քայլ` վճռելով բարձրանալ իրենց նախկին դիրքերը: Նրա կատարած այդ քայլը հաւասարազօր էր ինքնասպանութեան: Կարօտի անհետանալը Շահումեանում ցոյց տւեց նրա` թշնամու դէմ կանգնելու ու պայքարելու վճռականութիւնը եւ պայքարելու անկոտրում կամքը:

Ծնունդդ շնորհաւոր, Կարօ՛տ:

* * *

Շահումեանից յետոյ Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դէպքում չպէտք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդւեն այդ դիրքերում»:

«Թշնամու գնդակն ինձ երբեք չի դիպչի»:

«Եթէ այսօր թշնամուն յանձնենք Շահումեանը, ապա վաղը կը յանձնենք նաեւ Հայաստանը»:

Յարակից լուրեր

  • Դաշնակցական «խենթ», «ծուռ» սասունցի Կարօտը
    Դաշնակցական «խենթ», «ծուռ» սասունցի Կարօտը

    Յունիսի 13-ին Հիւսիսային Արցախի` Շահումեանի շրջանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ անհետ կորաւ Արցախեան ազատամարտի հերոս հրամանատարներից մէկը` Պռօշեանի ջոկատի հրամանատար Կարօտ Մկրտչեանը:

  • ՀՅԴ «Ռուբէն» կոմիտէ. Արցախեան շարժման 31-ամեակին նուիրուած ձեռնարկ
    ՀՅԴ «Ռուբէն» կոմիտէ. Արցախեան շարժման 31-ամեակին նուիրուած ձեռնարկ

    Ուրբաթ, 10 մայիս 2019-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ արցախեան շարժման 31-ամեակին նուիրուած ձեռնարկ` կազմակերպութեամբ ՀՅԴ «Ռուբէն» կոմիտէի քարոզչական յանձնախումբին: Օրուան բանախօսն էր ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ազատամարտիկներու հարցերու յանձնախումբի պատասխանատու գնդապետ Արտաշէս Մխիթարեան:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Սումկայիթի եւ Խոճալուի նենգամտութեան հետքերով
    «Հայրենիք»-ի խմբագրական. Սումկայիթի եւ Խոճալուի նենգամտութեան հետքերով

    Փետրուարի աւարտին, երկու այլ թուականներ աւելցած են այդ ամսուան արդէն իսկ դարուս հայոց պատմութեան անկիւնադարձային եւ յիշատակելի օրերուն վրայ:

    Երկու թուականներն ալ կ՚առնչուին Արցախի վերածննդեան պայքարի օրերուն:

    Թուական կարգով առաջինը Սումկայիթի ջարդն է, որ տեղի ունեցաւ փետրուար 27, 1988-ին, իսկ երկրորդը՝ Խոճալուի ջարդը՝ փետրուար 25-26, 1992-ին:

  • «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի առաջին ցուցադրութիւնը մեր համայնքում` նւիրւած Հայաստանի Հանրապետութեան 100 եւ Արցախեան շարժման 30-ամեակներին
    «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի առաջին ցուցադրութիւնը մեր համայնքում` նւիրւած Հայաստանի Հանրապետութեան 100 եւ Արցախեան շարժման 30-ամեակներին

    Արցախեան շարժման 30-ամեայ պատմական վաւերագրութիւնը մեր նորագոյն պատմութեան մէջ բեկումնային եղաւ: Այն կերտեց հայի նոր տեսակի, բացայայտեց նրա հայրենասիրական տեսանկիւնից ներքինում թաքնւած ինքնութիւնը ու շարժման յաղթութիւնները չուշացան, նրանք կերտեցին լիիրաւ ու անկախ Արցախ...

  • 20 Փետրուար 1988. Արցախեան Շարժումի հերոսական շղթայազերծման 30-ամեակը
    20 Փետրուար 1988. Արցախեան Շարժումի հերոսական շղթայազերծման 30-ամեակը

    Փետրուարի այս օրերուն, Ստեփանակերտէն մինչեւ հայաշխարհի հեռաւոր ափերը, մեր ժողովուրդը կը տօնէ 30-ամեակը Արցախեան Շարժումի հերոսական շղթայազերծումին։

    Պատմութիւնը արձանագրեց, որ 1988 թուականի փետրուար 20-ին, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ կարգավիճակով Խորհրդային Միութեան մաս կազմող, բայց ստալինեան հրահանգով ատրպէյճանական ուղղակի հակակշռի տակ դրուած հայոց հայրենի Արցախը ծառացաւ իրեն պարտադրուած ստոյգ կործանման վտանգին դէմ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։