Հա

Գաղափարական

Հինգշաբթի, 01 Մարտի 2018 13:10

Այսօր Սիմոն Եահնիեանի ծննդեան օրն է

Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, քանի որ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ:

«alikonline.ir» - «Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, քանի որ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ:

Հիմա մեր ապրած կեանքը իսկապէս որ կեանքէ զատ՝ ամէն ինչի կը նմանի: Կապրիք ուրիշին տիրապետութեան տակ, ուրիշին խամաճիկներն ենք».

Սիմոն Եահնիեան

 

Աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատին սեւեռելու նպատակով 1983 թւականի յուլիսի 27-ին Հայ Յեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճեմեանը, Սիմոն Եահնիեանը, Արա Քրջեանը եւ Սարգիս Աբրահամեանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:

Դեսպանատան զինւորի հետ բախումի ընթացքում դռան շեմին ընկաւ նրանցից մէկը՝ 21-ամեայ Սիմոն Եահնիեանը, իսկ միւս չորսին յաջողւեց մտնել դեսպանատան տարածք եւ իրականացնել երկու պայթիւն:

«Լիզբոնի 5» տղաները իրենց անձնազոհ արարքով ապացուցեցին, որ իրենց նպատակը ամենեւին էլ ահաբեկչութիւնը չէր, այլ նւիրաբերում հայոց արդարացի դատին: Երիտասարդ տարիքում այս գործողութիւնն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրութեանը յիշեցրեցին, որ Հայոց Ցեղասպանութիւնն անհերքելի փաստ է, եւ դրա բեռը նաեւ նրանց ուսերին է: 1983 թւականի այս գործողութիւնից յետոյ բազմաթիւ երկրներ ճանաչեցին Հայոց Ցեղասպանութիւնը:

Յարակից Հրապարակումներ

  • «Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ»
    «Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ»

    Աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատին սեւեռելու նպատակով 1983 թւականի յուլիսի 27-ին Հայ Յեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճեմեանը, Սիմոն Եահնիեանը, Արա Քրջեանը եւ Սարգիս Աբրահամեանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:

  • «Քանիերորդ տարեդարձդ նշեմ՝ 54, թէ՞ 21, չգիտեմ...»
    «Քանիերորդ տարեդարձդ նշեմ՝ 54, թէ՞ 21, չգիտեմ...»

    Մարտի 1-ը «Լիսբոն 5» տղաներից Սիմոն Եահնիեանի ծննդեան օրն է:
    Օրւայ հետ կապւած Սիմոնի եղբայրը՝ Զարեհ Եահնիեանը գրում է.
    «Սիրելի Սիմոն
    Արդէն 34-րդ տարին պիտի ըլլայ երբ ծննդեան տօնդ կանցնի առանց քեզ.
    Ամէն օր «facebook»-ը ինձ կը յիշեցնէ տարեդարձներու մասին եւ բնականաբար առողջութեան մաղթանքներով կը շնորհաւորեմ...

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։