Հա

Գաղափարական

15/03/2018

«Այո՛, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»

Այսօր լրանում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի կողմից Թալէաթ փաշայի սպանութեան 97-ամեակը:

1921 թւականի մարտի 15-ին Թեհլիրեանը մասնակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Նեմեսիս» գործողութեանը՝ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարելով երիտթուրքերի ներքին գործերի նախարար եւ Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ Թալէաթ փաշային:

Այսօր լրանում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի կողմից Թալէաթ փաշայի սպանութեան 97-ամեակը:

1921 թւականի մարտի 15-ին Թեհլիրեանը մասնակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Նեմեսիս» գործողութեանը՝ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարելով երիտթուրքերի ներքին գործերի նախարար եւ Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ Թալէաթ փաշային:

Երկուսուկէս ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Դիմայէրը իր պաշտպանական ճառում ասելու էլ. «Սողոմոն Թեհլիրեանը ինքը չէր, որ փողոց կիջնէր Թալէաթ փաշային սպանելու, իր մէջ կիջնէին դարերը, միլիոնաւոր սպանւածները: Նա, կարելի է ասել, կը տանէր իր առջեւ դրօշակը խոշտանգւածների, դրօշակը իր լլկւած ընտանիքի»:

Դատավարութեան ժամանակ Թեհլիրեանն ասում է. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:

Նրա դատավարութեան արդիւնքներին սրտատրոփ հետեւել է համաշխարհային հանրութիւնը։ Գերմանական դատարանը Թեհլիրեանին անմեղ է ճանաչել` «արդեօ՞ք Թեհլիրեանը մարդ է սպանել» հարցին տալով «ո՛չ» պատասխանը։

* * *

Թալէաթին սպանելուց յետոյ Թելիրեանը ձերբակալւում է, սակայն 1921թ. յունիսի 3-ին ազատ է արձակւում դատարանի դահլիճից, որտեղ նրան պաշտպանում էր Եօհաննէս Լեփսիուսը:

Դատարանի նախագահ- Դուք ձեզ ինչո՞ւ յանցաւոր չէք համարում:

Թեհլիրեան- Ինքս ինձ յանցաւոր չեմ համարում, որովհետեւ խիղճս հանգիստ է:

Նախագահ- Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:

Թեհլիրեան- Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:

Նախագահ- Թալէաթ փաշային ուզում էի՞ք սպանել:

Թեհլիրեան- Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդէն սպանել եմ:

Նախա‎գահ- Ուզում եմ ասել` նրան սպանելու ծրագիր ունէի՞ք:

Թեհլիրեան- Ես որեւէ ծրագիր չունէի:

Նախագահ- Ե՞րբ արթնացաւ այդ գաղափարը:

Թեհլիրեան- Դէպքից մօտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մօրս դիակը տեսայ: Այդ դիակը ոտքի ելաւ, կանգնեց առջեւս եւ ասաց ինձ. դու տեսար, որ Թալէաթն այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:

Նախագահ- Իսկ դուք ի՞նչ արեցիք:

Թեհլիրեան- Յանկարծ արթնացայ եւ որոշեցի այդ մարդուն սպանել:

Յարակից լուրեր

  • Մարսէյի մԷջ կատարուեցաւ Սողոմոն Թեհլիրեանի յուշակոթողի բացումը
    Մարսէյի մԷջ կատարուեցաւ Սողոմոն Թեհլիրեանի յուշակոթողի բացումը

    Ֆրանսայի հարաւային շրջանի «CCAF»-ի (Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդ) եւ Մարսէյի 6-րդ եւ 8-րդ շրջաններու քաղաքապետարանին նախաձեռնութեամբ՝ 23 յունիսին, Մարսէյի Սողոմոն Թեհլիրեանի անունը կրող հրապարակին վրայ բացումը կատարուեցաւ Թեհլիրեանի յուշակոթողին, որուն հեղինակը Թաւիթ Եուզանն է:

  • «Շահումեանի արծիւը». Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է
    «Շահումեանի արծիւը». Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է

    Շահէն Մեղրեանի մարտական ուղին սկսւել է 1988 թ.: Այն ժամանակ Շահէնը առաջիններից էր, որ զգաց, թէ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը եւ սկսեց կազմակերպել զինւած ջոկատներ: 1990 թ. յունւարի 9-ին Խանլարի ոստիկանութիւնը տեղի զինւորականների օժանդակութեամբ շրջանի ղեկավարութեանն ամբողջութեամբ գերի է վերցնում Մարտունաշէնի ճանապարհին, երբ նրանք շտապում էին մասնակցելու ադրբեջանցիների կողմից սպանւած մարտունաշէնցի պահակի յուղարկաւորութեանը։ 

  • Սողոմոն Թեհլիրեան (1896-1960). Հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքը
    Սողոմոն Թեհլիրեան (1896-1960). Հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքը

    Ապրիլ 2-ի այս օրը ծննդեան տարեդարձն է հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքին՝ Սողոմոն Թեհլիրեանի։

    Հայեւթուրք յարաբերութեանց արիւնալի պատմութեան մէջ մեծատառ գրուած անուն է Սողոմոն Թեհլիրեան, որ հայ ժողովուրդին դէմ Թուրքիոյ կողմէ պետականօրէն գործադրուած ցեղասպանական ծանրագոյն ոճիրն գլխաւոր պատասխանատուին՝ Թալէաթ փաշայի արդարահատոյց ահաբեկման իրագործողը եղաւ եւ, իբրեւ այդպիսին, անմահացաւ մեր ազգային յիշողութեան մէջ։

  • Ֆէտայիներու վերջին սխրագործութիւնը
    Ֆէտայիներու վերջին սխրագործութիւնը

    Այսօր արդէն պատմութեան փաստերու քննութիւնը յստակօրէն կը բացայայտէ, որ1920 թուի դեկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդայնացումով կեանքի կոչուած բոլշեւիկեան Յեղկոմը կը գործէր ծրագրուած եւ հեռահաս ռազմավարութեամբ մը։ Զրկե՛լ երկիրը իր բոլոր ուժականութիւններէն եւ զայն դարձնել ըստ ամենայնի «կառավարելի»՝ իշխանութեա՛ն մը կողմէ, որ ոչինչ ունէր հարազատ մեր ինքնիշխան երկրի անցեալին, ներկային եւ ապագային հետ։

  • Հայ քաղաքական կուսակցութիւնները կը քննարկեն լիբանանեան աւ ազգային հարցեր
    Հայ քաղաքական կուսակցութիւնները կը քննարկեն լիբանանեան աւ ազգային հարցեր

    Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու Լիբանանի ղեկավար մարմիններու ներկայացուցիչներու հերթական ժողովը տեղի ունեցաւ 7 փետրուար 2018-ին, ՍԴՀԿ-ի Նոր Հաճնոյ կեդրոնատեղիին մէջ` ներկայութեամբ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ռամկավար Ազատական կուսակցութեան եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Լիբանանի շրջանի ներկայացուցիչներուն: Ժողովականները քննարկեցին շարք մը լիբանանեան թղթածրարներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։